Անկարան հետևում է Իսրայելի կողմից կալանված Գազա օգնություն տեղափոխող նավի անձնակազմի՝ Թուրքիայի քաղաքացիների իրավիճակին

Լուրեր

24.06.2026 | 18:23
AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և շատ ավելին. Eventhub-ի նոր հնարավորություններն ու առաջարկները
24.06.2026 | 18:21
Իսրայելի ՊՆ-ն հայտարարում է՝ իսրայելական զորքերը դուրս չեն գա Լիբանանից նույնիսկ ԱՄՆ պահանջի դեպքում
24.06.2026 | 18:10
ՀԱՊԿ-ում կքննարկեն Հայաստանին հեռացնելու հարցը // Սեդա Սաֆարյանը կմասնակցի ՍԴ նիստին․ ԼՈՒՐԵՐ
24.06.2026 | 18:05
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանին
24.06.2026 | 17:57
Էրդողանը հայտարարել է, որ Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում հնարավոր է Թրամփի հետ անձնական հանդիպում
24.06.2026 | 17:49
ՀԱՊԿ-ից հայտարարել են, որ մանրակրկիտ կքննարկեն Հայաստանի անդամակցության հարցը
24.06.2026 | 17:39
Հայաստանը 120 միլիոն դոլար է ներդրել արհեստական ​​բանականության ոլորտում տարածաշրջանային տերություն դառնալու համար․ Forbes-ի անդրադարձը
24.06.2026 | 17:30
«Ծիրանը հավաքել, սամալյոտով արտահանել ենք, ընտիր ծիրան էր»․ Սուրենավանի բնակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 17:17
Լավրովը հայտարարել է, որ ՌԴ-ն Ուկրաինայի վերաբերյալ վերջնագրեր չի ընդունի
24.06.2026 | 17:09
Կասեցվել է «Դիլի» ընկերության արտադրական գործունեությունը
24.06.2026 | 16:56
Թրամփը պնդում է՝ Իրանը տեղեկացրել է ԱՄՆ-ին, որ Հորմուզի նեղուցով անցնող նավերից վճար չի գանձվում
24.06.2026 | 16:37
Պարեկներին կաշառք առաջարկած 65-ամյա տղամարդը ձերբակալվել է
24.06.2026 | 16:26
Արցախի դրոշը դարձյալ Ֆրանսիայի հրապարակում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 16:18
Սեդա Սաֆարյանը կմասնակցի ՍԴ-ում ընտրություններին առնչվող գործի քննությանը. նրա մասնակցության անհնարինության հարցը բավարար «կողմ» ձայն չի հավաքել
24.06.2026 | 16:06
Առաջիկա օրերին սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում
Բոլորը

Թուրքիան «ուշադիր հետևում է» Իսրայելի կողմից հարձակման ենթարկված Madleen նավում գտնվող իր քաղաքացիների իրավիճակին։ Այս մասին հայտնել են դիվանագիտական ​​աղբյուրները, գրում է Turkiye today-ը։

Աղբյուրները նշել են, որ Թել Ավիվում Թուրքիայի դեսպանատունը ձեռնարկել է անհրաժեշտ քայլերը՝ նավի ափ հասնելուց հետո քաղաքացիների՝ հնարավորինս շուտ ազատ արձակումն ապահովելու համար։ Նրանք հավելել են, որ թուրք քաղաքացիների հարազատները պարբերաբար տեղեկացվում են ընթացիկ իրավիճակի մասին։

Հիշեցնենք, որ Իսրայելի զինվորականները կալանել են Madleen նավը, որով շվեդ հայտնի ակտիվիստ Գրետա Թունբերգը և այլ ակտիվիստներ մարդասիրական օգնություն էին փոխադրում Գազա։ Նավը զինվորական հսկողության ներքո ուղարկվել է Իսրայելի ափեր։

Նավում են եղել Եվրախորհրդարանի ֆրանսիացի անդամ Ռիմա Հասանը, Գերմանիայի քաղաքացի Յասեմին Աջարը, Թուրքիայից Հուսեյն Սուայբ Օրդուն, Բրազիլիայից Տիագո Ավիլան, Իսպանիայից Սերխիո Տորիբիոն, Նիդերլանդներից Մարկո վան Ռենը, Ֆրանսիայից Բապտիստ Անդրեն, Ռևա Վիարդը, Պասկալ Մորիերասը, Օմար Ֆայադը և Յանիս Մհամդին, Շվեդիայից Գրետա Թունբերգը։

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունն էլ հայտարարել է՝ սպասվում է, որ նավը ափ կհասնի երեկոյան։ Նշվում է, որ իշխանության ներկայացուցիչները ջանքեր են գործադրում ուղևորների հետ հանդիպելու համար՝ ափ իջնելուց անմիջապես հետո՝ նրանց ազատ արձակումն ապահովելու նպատակով։ Նախարարությունը հավելել է, որ կապի մեջ է այլ երկրների հետ, որոնց քաղաքացիները նույնպես նավի վրա են։

Այսօր ավելի վաղ էլ Թուրքիայի ԱԳՆ-ն խստորեն դատապարտել էր Իսրայելի զինված ուժերի կողմից Գազա ուղևորվող Madleen մարդասիրական օգնության նավի կալանավորումը՝ այն անվանելով «միջազգային իրավունքի ակնհայտ խախտում»:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի