Ռուսական զորքերն ԱԹՍ-ներով ու հրթիռներով գրոհել են Ուկրաինան

Լուրեր

06.11.2026 | 10:40
Կառլեն Մկրտչյանը ևս դատի է տվել Իրինա Յոլյանին․ պահանջում է ԱԺ ամբիոնից հերքում և 2 մլն դրամ
06.11.2026 | 10:35
Փաշինյանը բանախոսությամբ է հանդես գալիս «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ին․ ՈՒՂԻՂ
06.11.2026 | 10:29
Ծանրամարտի ԱԱ. Պայքարի մեջ է մտնում Եվրոպայի եռակի չեմպիոն Գարիկ Կարապետյանը
06.11.2026 | 10:21
Սյունիքի «Սատանի կամուրջ» հատվածում երկու բեռնատար փակել են ճանապարհը․ երթևեկությունը վերականգնվել է
06.11.2026 | 10:10
Զանգվածային ցույցեր Ֆրանսիայում․ մոտ 1,6 մլն մասնակից, 448 ձերբակալված և 53 վիրավոր ոստիկան
06.11.2026 | 10:00
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 09:55
Եվրոպա լիգա. «Միլանի» երրորդ պարտությունն ու «Արարատ-Արմենիայի» առաջիկա մրցակիցների արդյունքները
06.11.2026 | 09:50
Մելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչներին
06.11.2026 | 09:45
Գետահովիտի նախկին համայնքապետարանի շենքի վարձակալության գործով քրեական հետապնդում է հարուցվել․ Դատախազությունը դիմել է դատարան
06.11.2026 | 09:32
«Ոչ միայն Ուկրաինան, այլև ամբողջ Եվրոպան»․ Թրամփը Պուտինի բանագնացի հետ հանդիպումից հետո «մեծ համաձայնագիր» է խոստանում
06.11.2026 | 01:59
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» ցավալի պարտություն կրեց Պորտուգալիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 23:32
Հայաստան-Լիտվա համագործակցություն․ Վահան Կոստանյանը աշխատանքային այցով մեկնել է Վիլնյուս
05.11.2026 | 23:22
Մենք ցանկանում ենք տեսնել սփյուռքահայերի ներդրումը Հայաստանի զարգացման գործում. եթե դա լինի հայրենադարձության տեսքով, ՀՀ-ի հայերս երջանիկ կլինենք. Ռուբինյան
05.11.2026 | 23:08
Հայերը մեկ քայլով մոտեցան ԵՄ առանց վիզայի ճամփորդելու հնարավորությանը․ Մարթա Կոսը՝ նոր անձնագրերի մասին
05.11.2026 | 22:54
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Տորենսեի» դեմ խաղում
Բոլորը

Ռուսական զորքերը հունիսի լույս 9-ի գիշերը ԱԹՍ-ներով գրոհել են Ուկրաինան։ Կիևում գիշերը գործել է հակաօդային պաշտպանության համակարգը։ Ուկրաինայի մայրաքաղաքում անօդաչու թռչող սարքերի հարվածի հետևանքով վնասվել է Դարնիցկիի շրջանում գտնվող գրասենյակային շենքը։ Այս մասին հայտնել է Կիևի քաղաքային ռազմական վարչակազմի ղեկավար Տիմուր Տկաչենկոն, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Հարձակումը շարունակվում է։ Մայրաքաղաքի մատույցներում թշնամական անօդաչու թռչող սարքեր կան։ Նորերը շարունակում են թռչել։ Մնացեք ապաստարաններում»,- հավելել է Տկաչենկոն։

Ուկրաինայի ռազմաօդային ուժերը նաև հայտնել են ռուսական անօդաչու թռչող սարքերի թռիչքի մասին Սումիի, Չեռնիգովի, Կիևի, Պոլտավայի, Խարկովի, Դնեպրոպետրովսկի, Դոնեցկի, Կիրովոգրադի, Ժիտոմիրի և Զապորոժիեի մարզերում: Ուկրաինայի ամբողջ տարածքում հայտարարվել է օդային հարձակման տագնապ:

Ռուսական կողմն օդային հարված է հասցրել նաև Ռովնոյի շրջանին։ Այս մասին հայտարարել է շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Կովալը։

«Շատ դժվար գիշեր էր Ռովնոյի շրջանի համար։ Մեր շրջանը ենթարկվել է թշնամու հզոր օդային հարվածի։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ մեկ քաղաքացիական անձ վիրավորվել է»,- գրել է նա տելեգրամի ալիքում։

Նրա խոսքով՝ ՀՕՊ ուժերը մեծ թվով թշնամական թիրախներ են ոչնչացրել։ Ականատեսների վկայությամբ՝ Ռովնոյում և Դուբնոյում ամբողջ գիշեր լսվել են պայթյունների ձայներ, գրում է BBC-ի ուկրաինական ծառայությունը։

Առավոտյան Ռովնոյի  շրջանում երեք ուժեղ պայթյուն է լսվել՝ Ուկրաինայի ռազմաօդային ուժերի կողմից «Կինժալ» գերձայնային հրթիռների արձակման մասին նախազգուշացումների ֆոնին։ Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հայտարարել են, որ երկուշաբթի գիշերը Ռուսաստանը 499 օդային հարձակման միջոցներով հարվածներ է հասցրել։

Հայտարարության համաձայն՝ հարձակմանը մասնակցել են 479 «Շահեդ» տիպի հարվածային անօդաչու թռչող սարք և անօդաչու թռչող սարքերի իմիտատորներ։ Բացի այդ, ըստ ՌՕՈՒ-ի՝ արձակվել է չորս X-47 M2 «Կինժալ» աէրոբալիստիկ ​​հրթիռ, 10 X-101 թևավոր հրթիռ, երեք X-22 թևավոր հրթիռ, երկու X-31P հակառադիոլոկացիոն հրթիռ և մեկ X-35 թևավոր հրթիռ։

Հաղորդագրության համաձայն՝ ժամը 10:30-ի դրությամբ՝ չեզոքացվել է օդային հարձակման 479 միջոց․ 292-ը խփվել է, 187-ի «տեղադիրքը կորել է», 277 ԱԹՍ է խոցվել, 10 X-101 թևավոր հրթիռ, չորս «Կինժալ» հրթիռ, երկու X-31P հրթիռ, մեկ X-35 հրթիռ, ևս երկու X-22 հրթիռ  չեն հասել իրենց նշանակետին։

«Հակառակորդի օդային հարձակման միջոցների հարվածները գրանցվել են 10 վայրում, իսկ խփվածների (բեկորների) անկումը՝ 17 վայրում»,- ասվում է հայտարարության մեջ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի