ՆԳՆ-ն հրապարակել է պարեկի մասնակցությամբ Արարատի մարզում տեղի ունեցած վթարի տեսանյութը

Լուրեր

04.08.2026 | 20:51
Փաշինյանը կատարում է ունեզրկման խոստումը․ Ծառուկյանի բիզնեսները կա՛մ փակ են, կա՛մ պետականացված․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 20:43
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Վայոց ձորի մարզերում
04.08.2026 | 20:30
Ղազախստանի ՆԳՆ-ն առաջարկել է մուտքի վճար սահմանել օտարերկրացիների համար
04.08.2026 | 20:20
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը երկարացվել է 1 ամսով
04.08.2026 | 20:09
Լոնդոնում 155 տարվա ընթացքում առաջին անգամ մեկ ամսվա ընթացքում տեղումներ չեն գրանցվել
04.08.2026 | 19:57
ԱՄՆ-ը սպառել է իր հեռահար հրթիռների պաշարներն Իրանի հետ պատերազմում․ Reuters
04.08.2026 | 19:43
Հայաստանում «վերադարձի հանգույց» ստեղծելու հարց ԵՄ նախարարների տեսակոնֆերանսում չի քննարկվել. ԵՄ աղբյուր
04.08.2026 | 19:35
Թուրքիան «խորը մտահոգություն» է հայտնել Սև ծովում երկու քաղաքացիական նավերի վրա ԱԹՍ-ների հարվածների համար
04.08.2026 | 19:23
Սլովենիան շարունակում է մնալ ԵՄ-ի և ՀՀ-ի միջև սերտ գործընկերության անսասան կողմնակիցը. Յանեզ Յանշան՝ Փաշինյանին
04.08.2026 | 19:10
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել ՌԴ ցամաքային զորքերի և Ռուսաստանի ՊՆ հրթիռահրետանային գլխավոր վարչության նկատմամբ
04.08.2026 | 18:58
Ես սկսել եմ Լևոն Քոչարյանի ազնվությանը հավատալ․ Վիլեն Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 18:46
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Ցելյեի» դեմ խաղում
04.08.2026 | 18:41
ՉԺՀ Պետական խորհրդի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
04.08.2026 | 18:35
Ինչպես ներդնել ավելի հեշտ ու պարբերաբար․ Ամերիաբանկը ներկայացրել է MyInvest-ի նոր հնարավորությունը
04.08.2026 | 18:30
Կատարը հայտարարել է, որ ԱՄՆ-Իրան հնարավոր համաձայնագրի նախագծեր են «շրջանառվում»
Բոլորը

ՆԳՆ ոստիկանությունը հրապարակել է ՊԾ կարգախմբի մասնակցությամբ Արարատի մարզում տեղի ունեցած վթարի տեսանյութը։

«Տեսանյութում հստակ երևում է, որ ՊԾ կարգախումբը, վարելիս բջջային հեռախոսից օգտվելու համար, կանգնեցնում է «Նիսսան» մակնիշի ավտոմեքենան՝ վարչարարություն իրականացնելու նպատակով, ինչից հետո «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը ստեղծում է վթարային իրավիճակ, ինչի հետևանքով նույն ճանապարհով ընթացող «Հյունդայի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, չկարողանալով կառավարել այն, բախվում է «Վազ» մեքենային, ապա ճանապարհի աջ եզրային մասում կայանված պարեկային ծառայության կարգախմբի ավտոմեքենային։

Այս վթար հետ կապված մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ մասնակից է նաև ՀՀ վարչապետին ուղեկցող ավտոշարասյունը։

Հայտնում ենք, որ այս տեղեկությունը իրականության հետ որևէ աղերս չունի և կոչ ենք անում՝ չճշտված ու չստուգված տեղեկություններ չտարածել»,-նշվում է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ նախարարությունից հայտնել են, որ հունիսի 8-ին՝ ժամը 19:10-ին, ՆԳ նախարարության ոստիկանություն վթարի վերաբերյալ ահազանգ է ստացվել։

«Պարզվել է, որ Արարատի մարզի Արմաշ գյուղում պարեկային ծառայության կարգախումբը կանգնեցրել է Նիսան մակնիշի ավտոմեքենա՝ վարչարարություն իրականացնելու նպատակով։

Կարճ ժամանակ անց նույն ճանապարհով երթևեկող Հյունդայի մակնիշի ավտոմեքենայի վարորդը, չկարողանալով կառավարել այն, բախվել է պարեկային ծառայության կարգախմբի կայանված ավտոմեքենային։

Պատահարի հետևանքով երեք մարդ, այդ թվում՝ պարեկային ծառայության կարգախմբի կին ծառայողը ստացել են մարմնական վնասվածքներ ու հոսպիտալացվել։

Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են»,-նշվել է հաղորդագրության մեջ։