Մոսկվայում կցանկանային լսել, որ ԱՄՆ նախագահը դատապարտում է ՌԴ օդանավակայանների վրա ուկրաինական հարձակումները․ Պեսկով

Լուրեր

08.09.2026 | 13:10
Մամիկոն Ասլանյանը՝ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի փոխնախագահ
08.09.2026 | 13:02
Ինչու էր քաղաքապետարանը մտել Նարեկ Նալբանդյանի 88 սուպերմարկետ. պարզաբանում է Բաբայանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 12:54
Ֆինլանդիան Ռուսաստանի հետ սահմանին 200 կիլոմետրանոց ցանկապատ է կառուցել
08.09.2026 | 12:46
Շատ խիստ կպատժվեք, եթե շարունակեք ձեր բերանը բացել անպարկեշտ ձևով. Ավինյանը` Զարոկյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 12:37
Հաշտ չենք նրա հետ,որ երկրի դատաիրավական համակարգը գործի մեկ անհավասարակշիռ մարդու ցուցումով․Քոչարյան
08.09.2026 | 12:33
Բեռլինում բողոքի ցույցեր են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 12:28
ԱԺ Աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի առաջին նիստը․ ՈՒՂԻՂ
08.09.2026 | 12:21
Լեռնային Ղարաբաղում աշխատող ադրբեջանցի կապալառուին «սպառնում են ձերբակալությամբ»՝ աշխատանքի վճարը պահանջելու համար
08.09.2026 | 12:17
Պեդրո Զարոկյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
08.09.2026 | 12:12
Առաջիկա 2-3 ամսում լուրջ զարգացումներ են սպասվում, որոնց նախագահ Քոչարյանը դիմադրելու է․ Խամոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 12:03
ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի առաջին նիստը․ ՈՒՂԻՂ
08.09.2026 | 11:59
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Սարատովը․վնասվել են բնակելի շենքեր, կան վիրավորներ
08.09.2026 | 11:53
Մեկնարկել են Մեղրի-Ծավ ճանապարհահատվածի միջին նորոգման աշխատանքները
08.09.2026 | 11:44
Ավետիք Բաբայանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
08.09.2026 | 11:40
5 կգ թմրամիջոցն ապօրինի իրացնելու փորձ կատարած 3 անձինք կալանավորվել են
Բոլորը

Մոսկվայում կցանկանային լսել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դատապարտում է Ռուսաստանի օդանավակայանների վրա ուկրաինական հարձակումները։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է Վեդոմոստին։

Պեսկովը հաստատել է՝ հունիսի 4-ի Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ Թրամփն իսկապես ասել է, որ ինքը որևէ տեղեկություն չի ունեցել Կիևի կողմից հարձակման նախապատրաստման մասին։

«Բայց եթե խոսենք միջազգային գնահատականի մասին ընդհանուր առմամբ, իհարկե, մենք կնախընտրեինք լսել առնվազն այս ահաբեկչական հարձակման խիստ դատապարտում»,- ընդգծել է Կրեմլի խոսնակը։

Բացի այդ, նա նաև ասել է, թե Վլադիմիր Պուտինը Թրամփի հետ զրույցում հայտարարել է, որ Մոսկվան կպատասխանի Կիևի կողմից ռուսական օդանավակայանների վրա հարձակմանը։

Պեսկովը նաև հաստատել է ՌԴ նախագահի հետ հեռախոսազրույցից հետո Թրամփի այն հայտարարությունը, որ «Պուտինը շատ վճռականորեն ասել է, որ ստիպված կլինի արձագանքել օդանավակայանների վրա վերջերս տեղի ունեցած հարձակմանը»։

Ավելի վաղ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը հայտարարել էր, որ Կիևը չի զգուշացրել Թրամփին ռուսական օդանավակայանների վրա անօդաչու թռչող սարքերով նախատեսված հարվածների մասին:

Հավելենք, որ նախօրեին Ուկրաինայի անվտանգության ծառայությունը (ՈւԱԾ) հրապարակել էր «Սարդոստայն» գործողության տեսանյութը, որի ընթացքում ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել էին ՌԴ ռազմավարական ավիացիոն բազաների վրա։ Ըստ հաղորդագրության՝ ռուսական ինքնաթիռների ընդհանուր կորուստները կազմել են 41 միավոր։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի