Թրամփը հայտնել է, որ հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ և քննարկել ռուսական օդանավակայանների վրա հարձակումները

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հեռախոսազրույց զրուցել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ քննարկելու Ուկրաինայի կողմից իրականացված «Սարդոստայն» գործողությունը, որի արդյունքում ոչնչացվել էին ռուսական ռազմավարական ինքնաթիռները։

«Ես հենց նոր ավարտեցի հեռախոսազրույցս Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Զրույցը տևեց մոտ մեկ ժամ տասնհինգ րոպե։ Մենք քննարկեցինք Ուկրաինայի կողմից Ռուսաստանի ինքնաթիռների վրա հարձակումը, ինչպես նաև երկու կողմերի կողմից իրականացվող տարբեր այլ հարձակումներ։ Դա լավ զրույց էր, բայց ոչ այնպիսին, որը կհանգեցնի անհապաղ խաղաղության»,- նշել է Թրամփը։

Նա հավելել է՝ Պուտինը շատ վճռականորեն ասել է, որ ստիպված կլինի արձագանքել օդանավակայանների վրա վերջերս տեղի ունեցած հարձակմանը։

ԱՄՆ նախագահը հայտնել է, որ քննարկել է նաև Իրանի հարցը։

«Մենք նաև քննարկեցինք Իրանի հարցը և այն փաստը, որ Իրանի միջուկային զենքի վերաբերյալ որոշման ժամանակը սպառվում է, որը պետք է արագ կայացվի։ Ես նախագահ Պուտինին ասացի, որ Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ, և այս հարցում, կարծում եմ, մենք համաձայնության եկանք»,- նշել է Թրամփը։

Ըստ ԱՄՆ նախագահի՝ Պուտինն առաջարկել է մասնակցել Իրանի հետ քննարկումներին և, հնարավոր է, օգտակար լինել այս հարցի արագ լուծման համար։

«Իմ կարծիքով՝ Իրանը դանդաղեցնում է այս շատ կարևոր հարցի վերաբերյալ իր որոշումը, և մեզ շատ կարճ ժամանակահատվածում անհրաժեշտ կլինի վերջնական պատասխան»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի