ԱՄՆ-ն Ուկրաինայի համար նախատեսված հրթիռների բաղադրիչները փոխանցում է Մերձավոր Արևելքում գտնվող իր զորքերին․ WSJ

Լուրեր

08.09.2026 | 17:31
Պորտաբույծների պորտը պետք է կտրել․ Տիգրան Ավինյանը՝ համատիրությունների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 17:22
Հայկական ճարտարապետության նոր հասցեն․ Amanoo-ի միջազգային ճանապարհը
08.09.2026 | 17:13
Ռուսական կողմի սահմանափակումները չեն համապատասխանում ԵԱՏՄ սկզբունքներին. Էկոնոմիկայի փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 17:02
Ռուսական ԱԹՍ-ն ուղիղ եթերի ժամանակ հարվածել է ուկրաինական հեռուստաալիքի շենքին
08.09.2026 | 16:50
Կինս մրցույթով է մանկապարտեզի տնօրեն դարձել․ միակ մասնակիցն է եղել․ Կատվալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 16:41
Ուկրաինայի գլխավոր դատախազը հրաժարական է տվել կոռուպցիոն սկանդալի ֆոնին
08.09.2026 | 16:32
Նոր սահմանադրության հրապարակված տեքստը պաշտոնական չէ․ 5 օր առաջ ստեղծված կայքը, Իկոնոմովի պնդումը և նախարարության պարզաբանումը
08.09.2026 | 16:12
Տուգանելու ենք միջմարզային տրանսպորտի տերերին. Երևանի փոխքաղաքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 16:03
«Ռուսական տներ» կբացվեն Արտաշատում ու Աշտարակում․ ռուսական ԶԼՄ
08.09.2026 | 15:52
Երևանի բենզալցակայաններից մեկը տուգանվել է թերլիցքավորման համար
08.09.2026 | 15:43
Ջերմաստիճանը կբարձրանա առաջիկա օրերին
08.09.2026 | 15:28
Մարիաննա Ղահրամանյանը՝ ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
08.09.2026 | 15:16
Թուրք ընդդիմադիր պատգամավորն այցելել է Անի ու խոսել ՀՀ-ի հետ սահմանային առևտրի վերսկսման ցանկության մասին
08.09.2026 | 14:50
Հրշեջ-փրկարարները մարել են տանը բռնկված հրդեհը` կանխելով կրակի տարածումը դեպի այլ բնակարաններ
08.09.2026 | 14:41
Էներգետիկ դիմակայունության ամրապնդումը և էներգիայի աղբյուրների դիվերսիֆիկացումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից են. Միրզոյան
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն Ուկրաինայի համար նախատեսված անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի հիմնական տեխնոլոգիաները վերահասցեագրում է ամերիկյան զինված ուժերին։ Այս մասին գրել է Wall Street Journal-ը, որին վկայակոչում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Լրատվամիջոցի տվյալներով՝ անցյալ շաբաթ Պենտագոնը ոչ հանրային կերպով տեղեկացրել է Կոնգրեսին, որ Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ ռազմաօդային ուժերի ստորաբաժանումներին այժմ հատկացվում են հրթիռների համար նախատեսված հատուկ պայթուցիչներ, որոնք Ուկրաինան օգտագործում է ռուսական անօդաչու թռչող սարքերը խոցելու համար։

Այս քայլը տեղի է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև նախորդ օրը տեղի ունեցած զրույցի ֆոնին, նշում է WSJ-ն։ Թրամփը նշել էր՝ Պուտինն իրեն ասել է, որ Մոսկվան պետք է վճռականորեն արձագանքի Ուկրաինայի կողմից ռուսական ռազմավարական օդանավակայանների վրա հարձակումներին։

Նախօրեին նաև հայտնի էր դարձել, որ Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն առաջին անգամ չի մասնակցի «Ռամշտայնի» ձևաչափով հանդիպմանը (նույնիսկ առցանց ձևաչափով), որտեղ քննարկվում է Կիևին ռազմական օգնության հատկացումը։

Միացյալ Նահանգներն Ուկրաինայի կարևոր դաշնակիցն է, այդ թվում՝ ռազմական օգնության առումով։ 2025 թվականի մարտին, նախագահ Ջո Բայդենի՝ պաշտոնից հեռանալուց և Դոնալդ Թրամփի կողմից պաշտոնը ստանձնելուց հետո, Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը կասեցվել էր։ Թրամփը շուտով վերսկսել էր զենքի մատակարարումը Ուկրաինային։

Այնուամենայնիվ, դեռևս անհայտ է՝ արդյո՞ք Միացյալ Նահանգները կպահպանի նույն մակարդակի ռազմական օգնությունը Թրամփի օրոք։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի