Պենտագոնի ղեկավարն առաջին անգամ չի մասնակցի Ուկրաինայի դաշնակիցների «Ռամշտայնի» ձևաչափով հանդիպմանը

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

ԱՄՆ-ի կողմից երեք տարի առաջ Ուկրաինային ռազմական օգնությունը համակարգելու միջազգային խումբ ստեղծելուց ի վեր առաջին անգամ Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը չի մասնակցի ավելի քան 50 երկրների պաշտպանության նախարարների հանդիպմանը։ Այս մասին հայտնում է Associated Press-ը, որին վկայակոչում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Հեգսեթը, որը կիրակի վերադարձել է Սինգապուրում կայացած ազգային անվտանգության համաժողովից, Բրյուսել չի ժամանի մինչև չորեքշաբթի երեկո, պնդում է գործակալությունը։ Անանուն աղբյուրը հայտնել է, որ ԱՄՆ պաշտպանության նախարարը չի մասնակցի հանդիպմանը նաև տեսակապի միջոցով։

Լրատվամիջոցը գրում է, որ սա վերջինն է այն քայլերից, որոնք Վաշինգտոնը ձեռնարկել է Ուկրաինայում ռազմական գործողություններից հեռու մնալու համար։

Politico-ն ևս հայտնում է, որ Հեգսեթը չի մասնակցելու «Ռամշտայնի» ձևաչափով հանդիպմանը։

Պենտագոնի մամուլի խոսնակ Քինգսլի Ուիլսոնը հայտարարել է, որ Փիթ Հեգսեթը չի կարողանա մասնակցել Ուկրաինայի դաշնակիցների հանդիպմանը՝ այցերի ժամանակացույցի հետ կապված խնդիրների պատճառով։

«Միացյալ Նահանգները կենտրոնացած է Ուկրաինայում պատերազմը հնարավորինս շուտ ավարտելու ուղղությամբ՝ այնպիսի պայմաններով, որոնք կապահովեն երկարատև խաղաղություն»,- հավելել է նա։

Հեգսեթի նախորդը՝ Լլոյդ Օսթինը, «Ռամշտայնի» ձևաչափով խումբը ստեղծել էր Ուկրաինայում պատերազմի սկսվելուց հետո։ Այդ ժամանակից ի վեր ավելի քան 50 անդամ երկրներ միասին Կիևին տրամադրել են շուրջ 126 միլիարդ դոլարի ռազմական օգնություն, այդ թվում՝ ավելի քան 66,5 միլիարդ դոլար՝ Միացյալ Նահանգներից։

AP-ն գրում է, որ Հեգսեթը սկզբում հրաժարվել է ձևաչափի ղեկավարի դերից, իսկ այժմ ընդհանրապես հրաժարվել է հանդիպումից։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի