Հայտնի են վոլեյբոլի՝ կանանց և տղամարդկանց «Պրո Լիգա 2024-2025» առաջնության հաղթողները

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Երևանում 4 փուլով անցկացվել է Հայաստանի վոլեյբոլի տղամարդկանց «Պրո Լիգա 2024-2025» առաջնությունը: Չեմպիոնի կոչմանն արժանացել է «ՖԻՄԱ» թիմը՝ վերջին խաղում առավելության հասնելով «Գյումրի» թիմի նկատմամբ․ հայտնում են ԿԳՄՍՆ-ից։

««Պրո Լիգա 2024-2025» առաջնությունում երրորդ տեղ է գրավել «ՄՍԿՀ» թիմը, որը «Գյումրի» թիմին զիջել է ընդամենը մեկ միավորով:

«Պրո Լիգա 2024-2025» առաջնության ամենաարժեքավոր խաղացող է դարձել ՖԻՄԱ թիմի հարձակվող Աշոտ Բալաբեկյանը։

Վոլեյբոլի կանանց «Պրո Լիգա 2024-2025» առաջնությունը մեկնարկել է 2024 թվականի աշնանը, որի առաջին փուլը կայացել է Չարենցավանի Արա Մանուկյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցում: Առաջնությանը մասնակցել են 6 թիմեր, որոնք լիգայի երկու փուլերի արդյունքներով իրավունք պետք է ստանային մասնակցելու եզրափակիչ փուլին, որտեղ արդեն կմրցեին չորս լավագույն թիմերը:

Առաջնության երկրորդ փուլը կայացել է Աշտարակի մանկապատանեկան մարզադպրոցում: Լիգայի նախորդ տարվա չեմպիոն «Վանը» և Կոտայքի «Գեղաշեն» թիմերը դուրս են մնացել հետագա պայքարից, իսկ ԽՄՕՄՄ, «Ավան», ՖԻՄԱ և ԲՊՀ թիմերը շարունակել են պայքարը մայիսին Երևանում անցկացված փլեյ օֆֆ փուլում:

Մայիսի 28-31-ին և հունիսի 1-ին Երևանում կայացած եզրափակիչ փուլում ԽՄՕՄՄ թիմը հաղթել է բոլոր մրցակիցներին և հռչակվել է «Պրո Լիգա 2024-2025» կանանց վոլեյբոլի չեմպիոն: Երկրորդ տեղը զբաղեցրել է «Ավան» թիմը, որը համալրված է ավելի շատ երիտասարդ և հեռանկարային մարզիկներով, իսկ երրորդ տեղ գրավել է Երևանի Վ.Բրյուսովի անվան համալսարանի կանանց թիմը»,- ասված է հաղորդագրությունում։