Մոսկվայում չեչենների կողմից առևանգված հայազգի տղամարդն ազատ է արձակվել․ ՌԴ ՆԳՆ-ն հայտնում է նրա գործով 6 անձի ձերբակալության մասին

Լուրեր

02.11.2026 | 18:10
ԵՏՀ-ում ՀՀ-ի բողոքի քննարկումը հետաձգվել է // Գազի գնի հնարավոր թանկացումն աղետ չի լինի՝ ըստ ֆիննախի․ ԼՈՒՐԵՐ
02.11.2026 | 18:02
Թբիլիսիում կենտրոնում ուժեղ հրդեհ է բռնկվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 17:52
Բելգիայի վարչապետը հրաժարական է ներկայացրել․ թագավորը քննարկում է այն ընդունելու հարցը
02.11.2026 | 17:43
Գրիգոր Հակոբյանը Իրանի խորհրդարանի հայ-իրանական բարեկամության խմբի անդամների հետ քննարկել է TRIPP-ը
02.11.2026 | 17:32
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Կանադայի նորանշանակ դեսպանին
02.11.2026 | 17:21
Վստահության հարց կա. ՊԵԿ նախագահը` TRIPP-ում «ընդունարան» – «գրասենյակ» գործառական մոդելի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 17:10
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը սկսել է հավաքը. ԼՈՒՍԱՆԿԱՐ
02.11.2026 | 16:59
«Կիա»-ից հետո՝ «Տեսլա»-ով․ առանց վարորդական իրավունքի մեքենա վարելու երկու դեպքով քրեական հետապնդում է հարուցվել
02.11.2026 | 16:57
Արսեն Թորոսյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 16:50
Իրանից ԱԹՍ-ներով Ադրբեջանի տարածք թմրանյութերի խոշոր խմբաքանակ անցկացնելու փորձ է արվել
02.11.2026 | 16:38
Պարեկներին 20 հազար դրամ կաշառք առաջարկած երկու վարորդ ձերբակալվել է
02.11.2026 | 16:35
Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը․ ՈՒՂԻՂ
02.11.2026 | 16:34
Պեսկովը բնական ու նպատակահարմար է անվանել ՌԴ-ի մասնակցությունը Թյուրքական պետությունների կազմակերպությանը
02.11.2026 | 16:25
Թրամփը սպառնացել է ընտրություններում դեմոկրատների հաղթանակի դեպքում դառնալ «Պարոն վետո»
02.11.2026 | 16:16
Ալեքսանդր Զվերևը՝ աշխարհի առաջին ռակետ
Բոլորը

Հայազգի գործարար և բլոգեր Արեգ Սամվելի Շչեպիխինը, որը Մոսկվայի երկաթուղային կայարանից առևանգվել էր չեչենների կողմից, ազատ է արձակվել։ Այս մասին հայտնում են ռուսական տելեգրամ ալիքները։

«Յարոսլավսկի կայարանում առևանգված/ձերբակալված Արեգ Շչեպիխինն ազատության մեջ է։ Նրան ազատ են արձակել կեսգիշերին մոտ։ Աղբյուրները հայտնում են, որ Շչեպիխինը ներկայում գտնվում է Մոսկվայի հոսթելներից մեկում»,- գրել է Baza տելեգրամ ալիքը՝ հավելելով, որ Շչեպիխինին առևանգումից հետո ստիպել են «ներողություն խնդրելու» տեսանյութ ձայնագրել և մեղադրել Ուկրաինայի հետ կապեր ունենալու մեջ։

Ըստ Baza-ի՝ տղամարդը չեչեն ուժայինների կողմից պահվել է «Ֆիլատով Լուգ» մետրոյի տարածքի սրճարանում։ Նրան ծեծի են ենթարկել, ստիպել են ներողություն խնդրել չեչենների և մահմեդականների մասին նախկինում հրապարակված վիրավորական տեսանյութի համար։

Շչեպիխինի խոսքով՝ իրեն երկար ժամանակ «հարցաքննել» են, ամբողջ զրույցը տեսագրվել է։ «Հարցաքննության» ժամանակ նրան ասել են, որ կապված է ուկրաինացիների հետ, ինչպես նաև ստիպել են ասել, որ թմրանյութերի ազդեցության տակ է։ Միաժամանակ, ըստ Շչեպիխինի, իր առևանգումից հետո ոստիկանությունը կանգնեցրել է սև  Mercedes մակնիշի մեքենան, բայց չխուզարկելով՝ բաց է թողել։

Չեչնիայի ազգային քաղաքականության նախարար Ահմեդ Դուդաևն ավելի վաղ հայտնել էր, որ Չեչնիայի ոստիկանությունը հետաքննություն է անցկացնում գործարար Արեգ Շչեպիխինի հետ կապված։ Ըստ նրա՝ հետաքննությունը տարվում է «հավատացյալների կրոնական զգացմունքները վիրավորելու նպատակով կատարված հրապարակային գործողությունների և մի խումբ մարդկանց արժանապատվությունը նրանց ազգային պատկանելության և կրոնի հիման վրա նվաստացնելուն ուղղված գործողությունների» հիման վրա։ Դուդաևը պնդում է, թե տղամարդը «բացահայտորեն, հրապարակայնորեն և բազմիցս էթնիկ զտումների և նացիզմի կոչ է արել, վիրավորել է կրոնը և Աստծուն, ինչպես նաև արտահայտել է հստակ ծայրահեղական հայացքներ»։

Չեչեն պաշտոնյան հավելել է՝ Շչեպիխինը «չի առևանգվել, այլ ձերբակալվել է իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից, որոնք համագործակցում են Մոսկվայի համապատասխան գերատեսչությունների հետ»։

Միաժամանակ, իրավապահները ձերբակալել են Մոսկվայի Յարոսլավսկի կայարանում հասարակական աղմուկ բարձրացրած իրադարձությունների 6 մասնակցի, հայտնել է ՌԴ  Ներքին գործերի նախարարությունը տելեգրամում։

«Հունիսի 3-ի երեկոյան մայրաքաղաքի ոստիկանությունը ձերբակալել է Յարոսլավսկի երկաթուղային կայարանում հասարակական  արձագանք առաջացրած իրադարձությունների վեց մասնակցի։ Նրանք տարվել են Ռուսաստանի ՆԳՆ Մոսկվա-Յարոսլավսկայա կայարանի քննչական բաժին»,- ասվում է հայտարարության մեջ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի