Բաքվում շինծու գործերով նիստում Ռուբեն Վարդանյանը միջնորդություն է ներկայացրել մեղադրական եզրակացությունն իր ընտանիքին տրամադրելու հարցով և առարկել դատավորների կազմի դեմ

Լուրեր

21.06.2026 | 22:09
ԱԱ-2026. Իսպանիան հաղթեց խոշոր հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.06.2026 | 22:05
ՍԴ-ն միավորել է ընտրությունների արդյունքների վերաբերյալ ներկայացված դիմումները․ դրանք կքննվեն նույն նիստի շրջանակներում
21.06.2026 | 21:01
«Քրիստոնեությունը կդառնա Հայաստանի նոր բրենդը»․ Ծառուկյանը՝ The Guardian-ին
21.06.2026 | 20:23
Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասավ նախորդ տարվա ցուցանիշին․ Հայհիդրոմետ
21.06.2026 | 20:00
Մեծ բերքը՝ Եվրոպայի ճամփին, փոքրը՝ աղբամանում․ արտահանման ճգնաժամի ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
21.06.2026 | 19:48
Թրամփը հայտարարել է, որ Քիր Սթարմերը հրաժարական կտա Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից
21.06.2026 | 19:02
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին
21.06.2026 | 18:04
Սթարմերը կարող է հունիսի 22-ին հայտարարել իր հրաժարականի մասին․ ԶԼՄ-ներ
21.06.2026 | 17:14
Իրանը ներկայացրել է իր ակնկալիքները ԱՄՆ-ի հետ Շվեյացարիայում կայանալիք բանակցություններից
21.06.2026 | 16:29
Հայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
21.06.2026 | 15:30
Իրանական ԶԼՄ-ները պնդում են, որ Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
21.06.2026 | 14:57
Նուրբ ժպիտով՝ տրոլեյբուսի ղեկին. 23-ամյա Իվետան կարծրատիպեր է կոտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.06.2026 | 14:12
Ղրիմում բենզինի վաճառքն ամբողջությամբ դադարեցվել է
21.06.2026 | 13:46
Ինչո՞ւ է հնարավոր չէ կարկուտը ճշգրիտ կանխատեսել․ պարզաբանում է Լևոն Ազիզյանը
21.06.2026 | 13:31
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. Հայհիդրոմետ
Բոլորը

Բաքվի զինվորական դատարանում այսօր կայացել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի շինծու գործերով դատական նիստը, որը նախագահել է դատավոր Զեյնալ Աղաևը։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ նիստի սկզբում Ռուբեն Վարդանյանը դատարանին խնդրել է քրեական գործով մեղադրական եզրակացության պատճենը տրամադրել իր ընտանիքին։ Նրա փաստաբան Ավրաամ Բերմանը պաշտպանել է այդ դիրքորոշումը։

Գլխավոր դատախազի ավագ օգնական Վյուսալ Ալիևը, մեկնաբանելով միջնորդությունը, նշել է, որ Քրեական դատավարության օրենսգրքի համաձայն՝ քրեական հետապնդման ընթացքում նախնական քննության տեղեկությունները, այդ թվում՝ քրեական գործի նյութերը և մեղադրական եզրակացության մեջ նշված տեղեկությունները, քննչական գաղտնիք են կազմում, ուստի դրանց տարածումն անընդունելի է։

Բացի այդ, ընդգծվել է թե Քրեական դատավարության օրենսգիրքը հատուկ նշում է այն անձանց ցանկը, որոնց կարող է հանձնվել մեղադրական եզրակացությունը և դրա պատճենը, և «որ մեղադրյալների ընտանիքի անդամները չեն ներառվում այս ցանկում»։ Ալիևը միջնորդել է մերժել միջնորդությունը։

Խորհրդակցությունից հետո դատարանը որոշել է մերժել միջնորդությունը։

Ռուբեն Վարդանյանը բողոք է ներկայացրել նաև դատավորների կազմի դեմ, քանի որ իր ընտանիքի անդամներին մեղադրական եզրակացությունը չի ուղարկվել, բացի այդ, նախորդ դատավարություններում նրա միջնորդությունները չեն բավարարվել։

Դատավորների կազմի դեմ միջնորդությունը դատարանն առանց քննության է թողել։

Հաջորդ դատական ​​նիստը նշանակվել է հունիսի 10-ին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի