Հայ-ֆրանսիական հարաբերություններում ապակենտրոնացված համագործակցությունն ունի իր ուրույն տեղը. ՀՀ նախագահ

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Հայ-ֆրանսիական հարաբերություններում ապակենտրոնացված համագործակցությունն ունի իր ուրույն տեղը։ Այս մասին ասել է Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյան Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ ռեգիոնի նախագահ Ֆաբրիս Պանկուկի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը։

Նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ ողջունելով հյուրերին՝ նախագահն ասել է.

«Հայ-ֆրանսիական հարաբերություններում ապակենտրոնացված համագործակցությունն ունի իր ուրույն տեղը։ Այն սկսվել է դեռևս 1990-ական թվականներին, սակայն առավել ընդգծված և կարևոր բնույթ է ստացել հատկապես 2020 թվականից հետո՝ տեղի ունեցած իրադարձություններով։

Շնորհակալություն եմ հայտնում այն աջակցության համար, որ ցուցաբերել եք նաև որպես տեղական իշխանություններ։ Ձեր հնչեցրած հայտարարությունները, ընդունած որոշումները և, հատկապես, հետագա գործնական քայլերը մեզ մեծ աջակցություն են եղել:

Այս համագործակցության կարևորագույն կողմերից է այն, որ արդեն իսկ իրականացվել են մի շարք շոշափելի ծրագրեր Հայաստանի տարբեր մարզերում՝ Սյունիքում, Տավուշում, Գեղարքունիքում։ Ծրագրերը ներառում են գյուղատնտեսության, առողջապահության, կրթության ոլորտները և, ամենակարևորը՝ նպաստում են տեղական ինքնակառավարման մարմինների կարողությունների զարգացմանը»։

Գերատեսչությունից տեղեկացնում են, որ շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին ասել է.

«Շնորհակալություն, պարոն նախագահ, մեզ ընդունելու և ժամանակ տրամադրելու համար։ Եթե այսօր Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության հինգերորդ համաժողովն անցկացվեց հաջողությամբ, ապա դա հայ ու ֆրանսիական տեղական իշխանությունների համատեղ ու արդյունավետ աշխատանքի արդյունքն է, որի համար մենք խորապես երախտապարտ ենք»։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ֆրանսիայի գործընկերության բազմաշերտ օրակարգի հստակեցմանն ու նոր ուղղություններով զարգացմանը։

Քննարկվել են ապակենտրոնացված համագործակցության ընդլայնման հնարավորությունները՝ առանձնահատուկ ուշադրությամբ անդրադառնալով պաշտպանական, էներգետիկ, գյուղատնտեսական, կրթական, ենթակառուցվածքային, առողջապահական, հումանիտար և բնապահպանական ոլորտներում ծրագրերի ընթացքին ու հեռանկարներին։

Մտքեր են փոխանակվել մասնագիտական փորձի փոխանակման, տեխնիկական աջակցության, համատեղ նախագծերի իրականացման և տեղական կարողությունների զարգացման անհրաժեշտության մասին։

Նշվել է, որ հայաստանյան և ֆրանսիական քաղաքների միջև «քույր քաղաքներ» ձևաչափով համագործակցությունը հանդիսանում է ապակենտրոնացված գործակցության ամրապնդման կարևոր միջոց, որը կարող է էական խթան հանդիսանալ նաև համայնքային մակարդակում ծրագրերի իրականացման համար։ Կարևորվել է նաև բնապահպանության և քաղաքային միջավայրի բարելավման ուղղությամբ համատեղ նախաձեռնությունների խթանումը։

Զրույցի ընթացքում կարևորվել է նաև երկու երկրների գործարար շրջանակների միջև փոխգործակցության խթանումը ներդրումների ներգրավման և առևտրատնտեսական կապերի ամրապնդման տեսանկյունից:

Հանդիպման ընթացքում վերահաստատվել է հայ-ֆրանսիական բարեկամության խորացման և փոխադարձ վստահության վրա հիմնված գործընկերության շարունակական զարգացման հանձնառությունը։