«Երեխաների մոտ պետք է զարգացնել որոշումներ կայացնելու և պատասխանատվության հմտությունները». Ժաննա Անդրեասյան

Լուրեր

08.09.2026 | 10:13
Միրզոյանն ու Լատվիայի Սաեյմայի նախագահը քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգը
08.09.2026 | 09:49
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.09.2026 | 09:38
Երևանին 254 մլն դրամ նվիրաբերած «ԷՎՈԿԱԲԱՆԿ»-ին կենտրոնում ծառայողական ավտոկայանատեղ կտրամադրվի
07.09.2026 | 23:24
Հայկական պտուղ-բանջարեղենի արտահանումը ԱՄԷ․ Պապոյանը քննարկել է ծավալների ավելացումը
07.09.2026 | 23:10
Կաբարդինո-Բալկարիայում ձնահյուսի հետևանքով 11 լեռնագնաց է զոհվել
07.09.2026 | 22:53
Գավառում հայտնաբերվել է ապօրինի պահվող զենք-զինամթերք․ 59-ամյա տղամարդը կալանավորվել է
07.09.2026 | 22:38
Ադրբեջանը Կասպից ծովում ստեղծում է անօդաչու նավատորմ․ ի՞նչ կփոխեն Ալիևին ներկայացված SALVO-ն և KAYRA-ն
07.09.2026 | 22:24
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.09.2026 | 22:10
Հայտնի է՝ ով կքննի Գարեգին Բ-ի գործը․ Վճռաբեկը հրապարակել է որոշումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 21:58
Երրորդ դեպքը 5 ամսում․ ի՞նչ է կատարվում Բյուրեղավանի խմելու ջրի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 21:45
Տարածվող տեսանյութը հին է. Նարեկ Նալբանդյանը բերման է ենթարկվել մեկուկես տարի առաջ
07.09.2026 | 21:33
Volkswagen-ը գերմանական ավտոգործարաններից մեկը վերափոխում է՝ իսրայելական պաշտպանական տեխնիկա կարտադրի
07.09.2026 | 21:14
Հոբարձիում հյուրատան մոտ փոխհրաձգություն է եղել․ ոստիկանները բացահայտել են սպանության փորձի դեպքը. ՆԳՆ
07.09.2026 | 21:00
Փաշինյանը Պուտինի հետ կքննարկի ՌԴ-ի հեռացման պայմանները՝ ռազմաբազա, երկաթուղի․ Կրեմլը սակարկում է ժամանակը․ Տիգրան Խզմալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 20:46
Հայաստանի և Լատվիայի քաղաքական երկխոսությունը պետք է վերածել կոնկրետ տնտեսական արդյունքների. Միրզոյան
Բոլորը

Այսօր՝ հունիսի 2-ին, տեղի է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի նիստը, որին մասնակցել է նաև ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Նախարարի խոսքով՝ հանրային կյանքում երեխաների մասնակցությունը պետք է սկսվի հնարավորինս վաղ փուլում, ապա անդրադարձել է  նաև երեխաների առցանց անվտանգությանը․ հայտնում են գերատեսչությունից։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր մասնակցել է Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի նիստին: Այն անցկացվում է Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ և ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ` Երեխաների պաշտպանության միջազգային օրվա շրջանակում:

Ժաննա Անդրեասյանը կարևորել է երեխաների ձայնը լսելի դարձնող հարթակների ձևավորումը, որոնք հնարավորություն են տալիս ձևակերպելու երեխաների ասելիքը, ներկայացնելու նրանց տեսակետներն ու հարցերը: Ժաննա Անդրեասյանը նշել է՝ ԿԳՄՍ նախարարին կից աշակերտական խորհրդի ձևավորմամբ ևս երեխաների մասնակցայնության խնդիր է դրվել:

«Ոլորտային ամենակարևոր անելիքներն ու ռազմավարական հարցերը ցանկանում էինք նաև աշակերտների հետ քննարկել, իմանալ նրանց կարծիքը, քանի որ կրթության համակարգի հիմնական շահառուները հենց երեխաներն են: Եթե խոսում ենք կրթության ոլորտի բարեփոխումներից, առաջին հերթին աշակերտներին լսելու կարիք ունենք»,- ասել է Ժաննա Անդրեասյանն ու տեղեկացրել՝ քաղաքացիների ընդունելության գործընթացին զուգահեռ ԿԳՄՍ նախարարությունում պարբերաբար կազմակերպվում են նաև հանդիպումներ աշակերտների և ուսանողների հետ՝ նրանց հուզող հարցերին անդրադառնալու նպատակով:

«Չենք կարող առանց այդ միջավայրը ձևավորելու համոզվել, որ կայացվող որոշումներն ու իրականացվող քաղաքականությունն ուղղված են հենց երեխաների կարիքներին: Կարծում եմ՝ երեխաներին ուղղված մեր քաղաքականություններում ամենակարևոր իրավունքներից մեկը երեխաների մասնակցության իրավունքն է: Սա վերաբերում է ամենատարբեր ոլորտներին: Կարևոր է` ամենափոքր տարիքից երեխաների մոտ պետք է զարգացնել որոշումներ կայացնելու, ինքնուրույնության և պատասխանատվություն ստանձնելու հմտությունները: Նկատելի է, որ ավելի ինքնուրույն, պատասխանատու և մտածված որոշումներ կայացնող սերունդ է ձևավորվում, ինչը շատ ուրախալի է. սա հանրային զարգացման ամենաուղիղ ճանապարհն է»,- ընդգծել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

Նախարարն անդրադարձել է նաև «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքին, որով երիտասարդության նվազագույն շեմ է սահմանվել 13 տարեկանը: Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ հանրային կյանքում երեխաների մասնակցությունը պետք է սկսվի հնարավորինս վաղ փուլում:

«Երեխաների առցանց անվտանգության հարցը դարձել է, թերևս, օրվա ամենակարևոր խնդիրներից մեկը: Տեսնում ենք, թե ինչպես են փոխակերպվում տարբեր մարտահրավերները թվային տիրույթում՝ սկսած բռնության ձևերից մինչև ամենատարբեր հարցեր: Հետևողական աշխատանք պետք է տանենք, քանի որ կան մինչև վերջ չպարզաբանված խնդիրներ. օրինակ՝ արհեստական բանականության կիրառության արդյունքում ձևավորվող հարաբերություններն ու փոփոխվող համակարգերը»,-ասել է նախարարը:

Խորհրդի նիստին մասնակցել և ներկաներին ողջունել են նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը:

Անահիտ Մանասյանը կարևորել է երեխաների մասնակցությունն իրենց վերաբերող որոշումների կայացման գործընթացում. «Այս միջոցառումը կազմակերպվել է ոչ միայն երեխաների համար, այլև՝ երեխաների անմիջական մասնակցությամբ և ներգրավվածությամբ: Երեխաների իրավունքների պաշտպանությունը մեր կարևոր առաջնահերթություններից է: Սա ոլորտ է, որն ունի ամենօրյա ուշադրության կարիք»:

Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդի դիտարկմամբ՝ երեխաների անվտանգությունն առցանց տիրույթում, ինչպես նաև շրջակա միջավայրի պահպանությանը վերաբերող խնդիրները տեղ են գտել «Երեխայի իրավունքների կոմիտեի» եզրափակիչ դիտարկումներում: Նրա խոսքով՝ Երեխաների իրավունքների կոնվենցիան և եզրափակիչ դիտարկումները կողմնորոշիչ են, թե ինչ անելիքներ կան, և հետագայում ինչ սկզբունքներով պետք է առաջնորդվել՝ երեխայի իրավունքների բարելավման գործում հաստատուն քայլեր ձեռնարկելիս:

«Անհրաժեշտ է հասկանալ յուրաքանչյուրիս պատասխանատվությունն ու դերակատարությունը, որ կարող ենք ստանձնել երեխայի իրավունքների բարելավման ուղղությամբ»,- ասել է Քրիսթինե Վայգանդը: