Սերժ Սարգսյանը խոսեց 2018 թ.-ին վարչապետի պաշտոնը ստանձնելու մասին

Լուրեր

11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
Բոլորը

Հայաստանի Հանրապետության նախագահ, իշխող Հանրապետական կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանը շարունակում է պնդել՝ չի որոշել  2018 թվականին ինչով է զբաղվելու:

«Ես բազմաթիվ անգամ ասել եմ և ասել եմ անկեղծորեն, առանց որևէ բան պահելու, ես  երբեք, երբեք չեմ մտածել, թե որն է լինելու իմ հաջորդ գործունեության ոլորտը: Եվ նույն կերպ հիմա եմ շարունակում մտածել»,- այս մասին  «Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարի ընթացքում պատասխանելով հարցին՝ կցանկանա արդյոք 2018 թվականին լինել Հայաստանի վարչապետ, հայտարարեց Սերժ Սարգսյանը՝ հավելելով, որ մինչ այդ դեռևս հսկայական ժամանակ կա:

« Իսկ ի՞նչ էական է դա, արդյոք էակա՞ն է, էական չի չէ՞: Մեր երկրում տեղի է ունեցել քաղաքական պրոցես՝ ընտրություններ, մեր երկիրն արդեն խորհրդարանական կառավարման երկիր է, ով խորհրդարանում ունի մեծամասնություն, նա էլ առաջադրելու է վարչապետի  իր թեկնածուին: Իհարկե, անձերից շատ բան է կախված, բայց արդեն Հայաստանն անձնակենտրոն իշխանություն չունի, և կարծում եմ, որ դա մեր ժողովրդի վաստակն է: Եվ մեր ժողովուրդը, կարծում եմ, դրա դրական ազդեցությունը տեսավ ընտրություններից հետո, երբ պատմության մեջ առաջին անգամ մարդիկ չհավաքեցին և չասացին , որ հիմա իրենք հեղափոխություն են անելու»,- ընդգծեց հանրապետության նախագահը:

Հիշեցնենք՝ 2018 թվականի ապրիլին կլրանա Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամկետը:

 

Շողիկ Գալստյան