Լրագրողները հաստատել են Ուկրաինայում 110 հազար ռուս զինվորների մահը

Լուրեր

07.10.2026 | 12:47
Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյայից հօգուտ պետության բռնագանձել 3 անշարժ գույք, մեքենա և շուրջ 450 մլն դրամ
07.10.2026 | 12:36
ՌԴ-ն հրթիռներով ու ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ զոհեր և վիրավորներ կան
07.10.2026 | 12:28
Իսպանացի մրցավարը որակազրկվել է պատանեկան ԵԱ-ում հայ բռնցքամարտիկների մենամարտերում սխալ որոշումների համար
07.10.2026 | 12:19
Բաքվից հայտարարում են, թե ՀՀ-ի կողմից այս տարի ներկայացված 50 անհետ կորած հայազգիների ԴՆԹ պրոֆիլների ու մնացորդների միջև համապատասխանություն չի հայտնաբերվել
07.10.2026 | 12:10
Փաշինյանը՝ ադրբեջանցի զինվորին Բաքվին հանձնելու մասին // ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատունը տագնապ է տարածել․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 12:05
Արթուր Դանիելյանը ձերբակալվել է՝ դատարանի կալանքի ներկայացվելու համար
07.10.2026 | 12:01
Թրամփը հայտնել է, որ Պուտինի հետ հեռախոսազրույց կունենա Ռուսաստանում ժանտախտի իրավիճակի հետ կապված
07.10.2026 | 11:56
Գագիկ Ծառուկյանի 29 անշարժ, 488 շարժական գույքերի և 33 տրանսպորտային միջոցների նկատմամբ արգելանք է դրվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.10.2026 | 11:42
Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը․ Ալիև
07.10.2026 | 11:33
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունել է Հայաստանի հեղինակած բանաձևը
07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
Բոլորը

BBC-ի ռուսական ծառայության և Mediazona- ի լրագրողները մայիսի վերջի դրությամբ պարզել են Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմում զոհված 110,608 ռուս զինվորների անուններ, գրում է DW-ն։

ՌԴ շրջանների շարքում Տուվան մեծ առավելությամբ «առաջատարն» է բնակչության թվաքանակի հաշվով կորուստների թվով (120 մահ՝ 10,000 տղամարդու հաշվով)։ Նրան հաջորդում են Բուրյաթիան (91 մահ) և Ալթայի Հանրապետությունը (89)։

Տուվայի յուրաքանչյուր չորրորդ մահացած բնակիչը դատապարտյալ է եղել, որը պատերազմի է ուղարկվել ուղղիչ գաղութից։ Այս ցուցանիշը մեկուկես անգամ ավելին է, քան Ռուսաստանի միջին ցուցանիշը։

BBC-ի ռուսական ծառայությունը նշում է, որ Տուվան ավելի քան 10 տարի զբաղեցնում է առաջին տեղը Ռուսաստանի 100,000 բնակչի հաշվով հանցագործությունների քանակով։ Միևնույն ժամանակ, Տուվայում, դատելով հրապարակային վիճակագրությունից, Ռուսաստանի Դաշնության մյուս շրջաններից ավելի հաճախ, մարդիկ դատապարտվում են առողջությանը դիտավորյալ վնաս հասցնելու, սպանության և սպանության փորձի համար։

Տուվայի բնակիչների շրջանում կորուստների ամենամեծ կատեգորիան կազմում են պրոֆեսիոնալ զինվորականները։ Նրանք կազմում են հանրապետությունում բոլոր հաստատված կորուստների մեկ երրորդը՝ 1,5 անգամ ավելի, քան ռուսական միջին ցուցանիշը։ Տուվայում է տեղակայված է 55-րդ մոտոհրաձգային բրիգադը, որն առաջին օրերից մասնակցել է Ուկրաինայի ներխուժմանը և կրել զգալի կորուստներ։

«Տուվան աղքատ, անապահով տարածաշրջան է՝ առանց սոցիալական շարժունակության։ Բացի այդ, հանցագործության մակարդակը բարձր է։ Նման տարածաշրջանում տղամարդիկ, որպես կանոն, ավելի հակված են ռիսկային վարքագծի։ Եվ նրանց պատերազմի մեջ ներգրավելն ավելի հեշտ է՝ կամավոր կամ կամավոր-պարտադիր»,- անանունության պայմանով BBC-ի ռուսական ծառայությանն ասել է ժողովրդագրական հարցերով մասնագիտացած ռուս գիտնականը։

Բուրյաթիայում յուրաքանչյուր հինգերորդ զոհը մոբիլիզացվածներից է։ Սա գրեթե կրկնակի ավելի է, քան Ռուսաստանի միջին ցուցանիշը։ Նշվում է, որ Բուրյաթիան դարձել է Ռուսաստանում խիստ զորահավաքային մոդելի խորհրդանիշերից մեկը։

Ալթայի Հանրապետությունում զորահավաքն իրականացվել է «մեղմ ռեժիմով», տեղական իշխանությունները հույսը դրել են կամավորների վրա։ Այստեղ զոհված կամավորների բաժինը կազմել է կորուստների ընդհանուր թվի 47 տոկոսը, ինչը 1,9 անգամ ավելի է, քան Ռուսաստանի միջին ցուցանիշը։

Համեմատության համար՝ Մոսկվայում յուրաքանչյուր 10,000 տղամարդու հաշվով մահանում է ընդամենը երեք մարդ։ Նրանցից 26 տոկոսը կամավորներ ոն, 15 տոկոսը՝ մոբիլիզացվածներ, իսկ 20 տոկոսը՝ պրոֆեսիոնալ զինվորներ։

Լրագրողները կամավորների թիմի օգնությամբ Ուկրաինայում պատերազմի առաջին օրվանից ի վեր հաշվում են ռուս զինվորների մահվան մասին հաղորդագրությունները՝ լրատվամիջոցներում, կառավարական կայքերում և սոցիալական ցանցերում։

Մայիսի 16-ից ի վեր, երբ վերջին անգամ հրապարակվել է զոհերի թիվը, լրագրողներն ու կամավորները բացահայտել են զոհերի ևս 2000 նոր անուն։

Լրագրողներն ընդգծում են, որ ռուս-ուկրաինական պատերազմում ռուսական բանակի իրական կորուստները, ըստ ամենայնի, ավելի մեծ են, քանի որ ռուս զինվորների մահվան մասին բոլոր հաղորդումները բաց աղբյուրներում չեն հայտնվում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի