Փաշինյանը պե՞տք է հրաժարական տա կամ ներողություն խնդրի․ աղմկահարույց գրառումների արձագանքները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
06.11.2026 | 20:13
Դատավորների ընդհանուր ժողովն ընտրել է հանձնաժողովի և խորհրդի նոր անդամներին
06.11.2026 | 20:00
Քայլեր եմ անում, որ «Ուժեղ Հայաստանը» լուծարվի․ դիմել եմ Հակակոռուպցիոն կոմիտե՝ քրգործերը քննել մեկ համատեքստում․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 19:52
Մհեր Արմենիան և «Հայէկոնոմբանկ»-ը պայմանավորվել են
06.11.2026 | 19:44
Հայ սամբիստներն արծաթե ու բրոնզե մեդալներ են նվաճել աշխարհի առաջնությունում
Բոլորը

Վիրավորական բառերով և մեղադրանքներով այսօր վաղ առավոտից վարչապետ Նիկոլ Փաշինյանը վեց գրառում է արել ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում։ Եթե առաջին գրառումը սաղմոս էր՝ Մատթեոսի ավետարանից, ապա երկրորդ գրառման բովանդակությունը ցնցեց հանրությանը։ 

Օգտատերերից շատերը զարմանքով և զայրութով արձագանքեցին Փաշինյանի բառապաշարին, ոմանք էլ անգամ կարծիք հայտնեցին՝ գուցե վարչապետի հեռախոսը գողացե՞լ են։ Հույսը, սակայն, չարդարացավ․ հոգևորականներին և եկեղեցուն վերաբերող գրառումները շարունակվեցին։  

Գրառումներից մեկով էլ Փաշինյանը հայտարարեց, թե կուսակրոնության ուխտը խախտած բոլոր հոգևորականները պետք է հեռանան հոգևոր ծառայությունից։ 

«Որևէ մեկի անձնական կյանքը որևէ մեկի գործը չէ։ Բայց ժողովուրդն իրավունք ունի ունենալ Եկեղեցի, հոգևոր ու բարոյական արժեքներ»,- գրել էր նա։ 

Ուշագրավ է, որ մինչ Փաշինյանը շեշտում է, թե որևէ մեկի անձնական կյանքը մյուսի գործը չէ, միևնույն ժամանակ, խոսում է ուրիշի սեռական կյանքից։

Եկեղեցու մասին դատողությունները Փաշինյանը սկսել էր դեռ երեկվանից, ինչին արձագանքել էին բարձրաստիճան հոգևորականներ։  Եկեղեցու և եկեղեցականների դեմ գրառումներին առավոտից միացավ նաև նրա տիկինը։ 

«Երկրի գլխավոր մանկապիղծները չուլան բառից դիվահարվել են»,- գրել է Աննա Հակոբյանը։

«Էմոցիաներին տուրք տալու փոխարեն, փաստեր ունենալու դեպքում, պետք է իրավական գործընթաց սկսել»,- շեշտում է «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը։

Իսկ արդյո՞ք նման բառերով և բովանդակությամբ գրառումների համար Փաշինյանը որևէ պատասխանատվության կարող է ենթարկվել։ Factor TV-ն դիմեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով՝ պարզելու՝ արդյո՞ք կա վարույթ Փաշինյանի՝ վարքագծի կանոնների առերևույթ խախտման վերաբերյալ։ Հարցին պատասխանելու համար հանձնաժողովը գրավոր հարցում պահանջեց։ Ըստ ամենայնի, եթե անգամ վարույթ հարուցվի և հանձնաժողովը որոշի, որ վարչապետը վարքագծի կանոններ է խախտել, միևնույն է, որպես այդպիսին, պատասխանատվություն չի լինի։ Վարքագծի կանոնների խախտումը կարող է առաջացնել կարգապահական պատասխանատվություն, որը, սակայն, կիրառելի չի քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց նկատմամբ: Նա պարզապես պարտավորվելու է Հանձնաժողովի եզրակացությամբ արձանագրված խախտման վերաբերյալ ներկայացնել հրապարակային պարզաբանում, որը ստացվելու պահից եռօրյա ժամկետում պետք է հրապարակվի մարմնի ղեկավարած պաշտոնական կայքում։ Այլ պատասխանատվություն, փաստացի, չկա։ 

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցի դիտարկմամբ՝ նման բառապաշար օգտագործող ցանկացած բարձրաստիճան պաշտոնյա պետք է ազատվի կամ հրաժարական ներկայացնի։

Խորհրդարանում Փաշինյանի՝ «համբալ», «վեր ընկի տեղդ, ներվերս չուտես» արտահայտությունները և «ձեզ տանելու եմ, լցնեմ ԱԱԾ պադվալները» սպառնալիքն ու կրկնվող անհարգալից խոսքն արդեն իսկ քննվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում։ Թե ինչ հետևանք կունենան այսօրվա գրառումները, կներկայացնենք հանձնաժողովի գրավոր պատասխանը ստանալուն պես։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան