Սմբատ Բարսեղյանն ու Արմեն Բիլյանը չեն մասնակցի Արայիկ Խանդոյանի հուղարկավորությանը. դատարանը մերժեց պաշտպանների միջնորդությունը

Լուրեր

14.10.2026 | 19:48
Քաղաքական խորհրդակցություններ՝ Հայաստանի և Պորտուգալիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև
14.10.2026 | 19:37
Ծանրորդ Սամվել Մարտիրոսյանը դարձավ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱ
14.10.2026 | 19:16
Դավիթ Խուդաթյանը ՀՀ քաղավիացիայի կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահին
14.10.2026 | 19:03
Նախկին ՀՀԿ-ականներ, դաշինքներ՝ ՔՊ-ի հետ, թույլ մրցակցություն․ ի՞նչ սպասել Գեղարքունիքի ՏԻՄ ընտրություններից
14.10.2026 | 18:50
Վթարային ջրանջատում՝ Հրազդան քաղաքում
14.10.2026 | 18:32
Ուկրաինայի 3-րդ բանակային կորպուսը հայտնել է Լիմանի մոտ նոր հաջողությունների մասին
14.10.2026 | 18:19
Հայաստանում նախատեսվում է խստացնել քաղաքացիության ստացման պայմանները և վերափոխել միգրացիոն կառավարման համակարգը
14.10.2026 | 18:10
ՀԷՑ-ի հարցով առաջիկայում Կառավարության որոշում է սպասվում // ՀՀ-ն Կանադայում ռազմական կցորդ կունենա․ ԼՈՒՐԵՐ
14.10.2026 | 18:05
Աշխարհահռչակ օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոն Երևանում է
14.10.2026 | 17:56
Իմ մուտքը ՌԴ արգելված է, թույլ չտվեցին մեկնել. Լուսինե Բադալյան
14.10.2026 | 17:52
Դատարանը պարտավորեցրել է Հակակոռուպցիոն կոմիտեին վարույթ նախաձեռնել Կույրերի միավորման գույքերի վերաբերյալ հաղորդման հիման վրա
14.10.2026 | 17:42
Պրեմիում տաքսի ծառայության անվան տակ քաղաքացիներից 8,5 մլն դրամ են հափշտակել․ ՊԵԿ-ը խարդախության դեպք է բացահայտել
14.10.2026 | 17:31
Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը՝ Կոտե Մախարաձեի 100-ամյակին նվիրված հուշամրցաշարի հաղթող
14.10.2026 | 17:20
OpenAI-ի գրասենյակում գաղտնալսող սարք է հայտնաբերվել․ ՀԴԲ-ն հետաքննություն է իրականացնում
Ֆակտոր, մրցանակ
14.10.2026 | 17:10
Factor TV-ն ստացել է Free Media Award 2026 միջազգային մրցանակը
Բոլորը

«Սասնա Ծռեր» խմբի անդամ, երեկ երեկոյան վախճանված Արայիկ Խանդոյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 13-ին, հուղարկավորությունը՝ հոկտեմբերի 14-ին: Խմբի գործով այսօր՝ հոկտեմբերի 10-ին անցկացվող դատական նիստին ամբաստանյալներ Սմբատ Բարսեղյանի և Արմեն Բիլյանի փաստաբանները դատարանին միջնորդեցին իրենց պաշտպանյալներին հնարավորություն տալ մասնակցել Արայիկ Խանդոյանի հոգեհանգստի և հուղարկավորության արարողություններին:

«Իմ կողմից ներկայացված միջնորդությունը ենթակա է բավարարման, քանի որ իմ պաշտպանյալ Սմբատ Բարսեղյանը և Արայիկ Խանդոյանը մտերիմ ընկերներ են: Եվ թեպետ մերձավոր ազգակցական կապ նրանց մեջ առկա չէ, չեմ կարծում, որ դա կարող է խոչընդոտ հանդիսանալ, որպեսզի դատարանը մերժի այս միջնորդությունը»,- ասաց Սմբատ Բարսեղյանի պաշտպան Մուշեղ Շուշանյանը: Նա դատարանից խնդրեց հոկտեմբերի 13-ին և 14-ին կարճատև մեկնում տրամադրել Սմբատ Բարսեղյանին: Շուշանյանի միջնորդությանը միացավ նաև Արմեն Բիլյանի պաշտպանը:

Դատարանը, սակայն, մերժեց պաշտպանների միջնորդությունը: