Կրեմլում նշել են Ուկրաինայի հարցով Պուտինի, Թրամփի ու Զելենսկիի բանակցությունների պայմանը

Լուրեր

07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Ուկրանայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի  և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև ուկրաինական կարգավորման վերաբերյալ ուղիղ բանակցություններ կարող են տեղի ունենալ միայն Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցություններում արդյունքների հասնելուց հետո։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Պուտինը բազմիցս ասել է, որ ինքը սկզբունքորեն կողմ է ամենաբարձր մակարդակով շփումներին, իհարկե, դրանք պահանջված են, բայց դրանք պետք է պատրաստված լինեն, և նախ պետք է արդյունքի հասնել երկու երկրների պատվիրակությունների միջև ուղիղ բանակցություններում: Եթե նման արդյունքի հասնեն, և երբ այն ձեռք բերվի, ապա, իհարկե, կարող ենք խոսել ամենաբարձր մակարդակով շփումների մասին»,- ասել է Կրեմլի խոսնակը։

Նա այսպես է մեկնաբանել Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի խոսքերը, որը Կիևում հույս էր հայտնել, որ Ռուսաստանը և Ուկրաինան Ստամբուլում հունիսի 2-ին կկարողանան ավարտել բանակցությունների տեխնիկական փուլը, որից հետո կարող է անցկացվել Թուրքիայի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարների հանդիպում։

Բացի այդ, Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանի պատվիրակությունը պատրաստ կլինի հունիսի 2-ի առավոտից Ստամբուլում ուկրաինական կարգավորման շուրջ բանակցությունները շարունակելու համար։

«Ռուսաստանի բանակցողների պատվիրակությունը մեկնում է Ստամբուլ և պատրաստ կլինի երկուշաբթի առավոտից շարունակել բանակցությունների երկրորդ փուլը»,- ասել է նա։

Պեսկովը նաև հավելել է, որ խաղաղ կարգավորման վերաբերյալ հուշագրի ո՛չ ռուսական, ո՛չ էլ ուկրաինական տարբերակը չի հրապարակվի։

Այնուամենայնիվ, նա չի պատասխանել հարցին, թե երբ է Ռուսաստանը փաստաթուղթը հանձնելու Ուկրաինային։

Կիևը դեռևս պաշտոնապես չի հաստատել իր մասնակցությունը բանակցություններին, սակայն Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը հայտարարել է, որ Կիևը պատրաստ է նոր փուլին, բայց որպեսզի զրույցը կառուցողական լինի, ուկրաինական պատվիրակությունը պետք է նախապես ծանոթանա ռուսական հուշագրին։

Մայիսի 28-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Ռուսաստանն առաջարկում է Ուկրաինային հունիսի 2-ին Ստամբուլում անցկացնել ուղիղ բանակցությունների երկրորդ փուլ։ Նրա խոսքով՝ Մոսկվան պատրաստել է հուշագիր, որը ներկայացնում է իր դիրքորոշումը «ճգնաժամի արմատական ​​պատճառների հուսալի հաղթահարման բոլոր ասպեկտների վերաբերյալ», որի շուրջ կողմերը համաձայնության էին եկել բանակցությունների առաջին փուլի ընթացքում։ Ուկրաինան պնդում է, որ Ռուսաստանը նախապես հանձնի փաստաթուղթը։

Հիշեցնենք, որ Ստամբուլում մայիսի 16-ին տեղի է ունեցել բանակցությունների առաջին փուլը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի