Ալիևը ԱՄՆ սենատորի հետ հանդիպմանը բարձր է գնահատել Թրամփի նամակը

Լուրեր

08.09.2026 | 18:58
Թրամփն ու Պուտինը մեկժամյա հեռախոսազրույց են ունեցել
08.09.2026 | 18:45
Անթալիայում մոլեգնում են անտառային հրդեհները, բնակիչները տարհանվում են․ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 18:32
Հայաստան-Թուրքիա սահմանի թուրքական Ալիջան անցակետի բացման ​​շինաշխատանքները շարունակվում են. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
08.09.2026 | 18:24
Մալաթիայի բաժնի համայնքային ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է
08.09.2026 | 18:13
Կարևորում ենք Հյուսիսային Մակեդոնիայի հետ քաղաքական երկխոսության ակտիվացումը․ Փաշինյան
08.09.2026 | 18:04
Ռենուարի թանգարանից 9 մլն եվրոյի նկարներ են գողացել
08.09.2026 | 17:54
Միջազգային աստղերով ու նոր ծրագրերով․ Սիմֆոնիկ նվագախումբը սկսում է 21-րդ համերգաշրջանը
08.09.2026 | 17:42
Ռուսաստանում գեներալի սպանության փորձի կասկածանքով Մոլդովայի քաղաքացի է ձերբակալվել
08.09.2026 | 17:31
Պորտաբույծների պորտը պետք է կտրել․ Տիգրան Ավինյանը՝ համատիրությունների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 17:22
Հայկական ճարտարապետության նոր հասցեն․ Amanoo-ի միջազգային ճանապարհը
08.09.2026 | 17:13
Ռուսական կողմի սահմանափակումները չեն համապատասխանում ԵԱՏՄ սկզբունքներին. Էկոնոմիկայի փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 17:02
Ռուսական ԱԹՍ-ն ուղիղ եթերի ժամանակ հարվածել է ուկրաինական հեռուստաալիքի շենքին
08.09.2026 | 16:50
Կինս մրցույթով է մանկապարտեզի տնօրեն դարձել․ միակ մասնակիցն է եղել․ Կատվալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 16:41
Ուկրաինայի գլխավոր դատախազը հրաժարական է տվել կոռուպցիոն սկանդալի ֆոնին
08.09.2026 | 16:32
Նոր սահմանադրության հրապարակված տեքստը պաշտոնական չէ․ 5 օր առաջ ստեղծված կայքը, Իկոնոմովի պնդումը և նախարարության պարզաբանումը
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, սենատոր Սթիվ Դեյնսին, որը ներկայացնում է Մոնտանա նահանգը։ Ադրբեջանական կողմի հաղորագրության համաձայն՝ Ալիևը բարձր է գնահատել Ադրբեջանի Անկախության օրվա կապակցությամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ուղարկված շնորհավորական նամակը։

Ալիևը նաև երախտագիտություն է հայտնել Դոնալդ Թրամփի կողմից իր առաջին նախագահության ընթացքում Ադրբեջանի հետ հարաբերությունների զարգացմանը ցուցաբերած ուշադրության համար։

Ուշագրավ է, որ Բաքու այցի ընթացքում ամերիկացի սենատորը հանդիպել է Ադրբեջանում Իսրայելի դեսպան Ջորջ Դիքին։ Հանդիպմանը քննարկվել է իսրայելա-ադրբեջանական հարաբերությունների ներդրումը տարածաշրջանային խաղաղության գործում, ինչպես նաև ընդհանուր նպատակներն ու առաջնահերթությունները, որոնք կապված են ամերիկյան ժողովրդի շահերին համապատասխան լայն տնտեսական և անվտանգության գործընկերության շարունակման հետ։

Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան հաղորդմամբ՝ Սթիվ Դեյնսը հանդիպելու է նաև Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովին և էկոնոմիկայի նախարար Միքայիլ Ջաբբարովին՝ քննարկելու ԱՄՆ-Ադրբեջան տնտեսական ամրապնդումն ու  տարածաշրջանում խաղաղության և անվտանգության առաջ մղումը։

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ադրբեջանի Անկախության օրվա կապակցությամբ շնորհավորական նամակում նշել էր, որ Վաշինգտոնը շարունակում է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև երկարատև խաղաղությանը, և որ «հիմա ժամանակն է հասնել խաղաղության»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի