Շոյգուն Ստամբուլն անվանել է ՌԴ-ի և Ուկրաինայի միջև բանակցությունների գլխավոր հարթակ

Լուրեր

08.09.2026 | 16:32
Նոր սահմանադրության հրապարակված տեքստը պաշտոնական չէ․ 5 օր առաջ ստեղծված կայքը, Իկոնոմովի պնդումը և նախարարության պարզաբանումը
08.09.2026 | 16:12
Տուգանելու ենք միջմարզային տրանսպորտի տերերին. Երևանի փոխքաղաքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 16:03
«Ռուսական տներ» կբացվեն Արտաշատում ու Աշտարակում․ ռուսական ԶԼՄ
08.09.2026 | 15:52
Երևանի բենզալցակայաններից մեկը տուգանվել է թերլիցքավորման համար
08.09.2026 | 15:43
Ջերմաստիճանը կբարձրանա առաջիկա օրերին
08.09.2026 | 15:28
Մարիաննա Ղահրամանյանը՝ ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
08.09.2026 | 15:16
Թուրք ընդդիմադիր պատգամավորն այցելել է Անի ու խոսել ՀՀ-ի հետ սահմանային առևտրի վերսկսման ցանկության մասին
08.09.2026 | 14:50
Հրշեջ-փրկարարները մարել են տանը բռնկված հրդեհը` կանխելով կրակի տարածումը դեպի այլ բնակարաններ
08.09.2026 | 14:41
Էներգետիկ դիմակայունության ամրապնդումը և էներգիայի աղբյուրների դիվերսիֆիկացումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից են. Միրզոյան
08.09.2026 | 14:37
Wizz Air-ը հոկտեմբերից Երևանից 3 նոր ուղղությամբ չվերթներ կսկսի
08.09.2026 | 14:29
Մալաթիա-Սեբաստիայի թաղապետի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
08.09.2026 | 14:21
ՌԴ-ն վերսկսել է հարձակումներն ու հրթիռային հարված հասցրել Կիևին
08.09.2026 | 14:08
Թասիբ էր. գործընկերոջս հարվածում էին, պատկերացրի` կարող է սպանեն. Տեր-Եսայանը` ծեծկռտուքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 13:56
Սուրեն Գրիգորյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
08.09.2026 | 13:48
Ասում եմ` անգրագետ եք, մասնագետ բերեք թող խցանումների հարցը լուծի. Զարոկյանը` Ավինյանի զգուշացման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ստամբուլը դառնում է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների գլխավոր վայրը։ Այս մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Ստամբուլի հարթակը դառնում է բոլոր ուղղություններում՝ Սև ծովի, Սևծովյան համաձայնագրի, հացահատիկի համաձայնագրի, իսկ հիմա՝ ռուս-ուկրաինական բանակցությունների վերաբերյալ բանակցություններ վարելու հիմնական հարթակը»,- ասել է Շոյգուն Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղար Օքայ Մեմիշի հետ հանդիպման ժամանակ։

Նա նաև շնորհակալություն է հայտնել Թուրքիայի ղեկավարությանը ռուս-ուկրաինական բանակցությունների նպատակով Ստամբուլի հարթակը տրամադրելու համար։

Ինչ վերաբերում է ռուս-թուրքական հարաբերություններն, Շոյգուի խոսքով՝ «քաղաքական երկխոսությունն ակտիվորեն զարգանում է բոլոր ոլորտներում»։

«Մեզ Անկարայի հետ կապում է առևտրի, տնտեսական և էներգետիկ ոլորտներում համատեղ խոշոր նախագծերի հաջող իրականացումը»,- նշել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարը։

Ըստ նրա՝ երկկողմ համագործակցության արդյունավետությունը «մեծ մասամբ պայմանավորված է երկու երկրների ղեկավարների միջև վստահության վրա հիմնված երկխոսության ինտենսիվությամբ, նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը պարբերաբար հեռախոսազրույցներ են ունենում»։

Հիշեցնենք, որ մայիսի 16-ին Ստամբուլում  կայացել էին ռուս-ուկրաինական բանակցությունները, որոնց ընթացքում  ռուսական պատվիրակությունը գլխավորում էր ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին, իսկ ուկրաինական պատվիրակությունը՝ պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը: Հանդիպման միակ իրական արդյունքը գերիների փոխանակումն էր՝ «1000-ը 1000-ի դիմաց» բանաձևով, որն ավարտվել է  մայիսի 25-ին։

Նախօրեին էլ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն Ուկրաինային առաջարկել էր հունիսի 2-ին Ստամբուլում անցկացնել ուղիղ բանակցությունների երկրորդ փուլը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի