Ումերովը ՌԴ-ին է փոխանցել բանակցություններում Ուկրաինայի դիրքորոշման մասին փաստաթուղթը և սպասում է արձագանքի

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը, որը գլխավորում էր Ուկրաինայի պատվիրակությունը Ստամբուլում Ռուսաստանի հետ բանակցություններում, ՌԴ-ին է փոխանցել մի փաստաթուղթ, որն արտացոլում է ուկրաինական դիրքորոշումը և ի պատասխան սպասում է ռուսական կողմի հուշագրին: Այս մասին նախարարը գրել է ֆեյսբուքյան իր էջում։

Նախարարը նշել է, որ ռուսական կողմը փորձել է ձգձգել հրադադարի քայլերի իրենց տեսլականով փաստաթղթի փոխանցումը Ուկրաինային։

«Ռուսները հայտնել են հուշագիր գրելու մասին նախագահ Թրամփի, եվրոպական առաջնորդների, նախագահ Զելենսկու կոշտ հայտարարություններից հետո։

Ռուսական պատվիրակության ղեկավարին փոխանցեցի մեր փաստաթուղթը, որն արտացոլում է ուկրաինական դիրքորոշումը։ Նրանք ստացել են այդ փաստաթուղթը։

Մենք հաստատում ենք Ուկրաինայի պատրաստակամությունը կրակի լիակատար և անվերապահ դադարեցման և հետագա դիվանագիտական աշխատանքի համար։ Մենք դեմ չենք ռուսների հետ հանդիպումներին և ակնկալում ենք նրանց հուշագիրը»,- գրել է Ումերովը։

Նրա խոսքով՝ ռուսական կողմը խոստացել է հուշագիրը փոխանցել փոխանակումից անմիջապես հետո։

«Մենք կոչ ենք անում ռուսական կողմին անհապաղ կատարել այդ խոստումը և դադարեցնել հանդիպումը ապակառուցողական դարձնելու փորձերը»,- նշել է Ուկրաինայի պաշտպանության նախարարը։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ռուսաստանն Ուկրաինային առաջարկում է հունիսի 2-ին Ստամբուլում անցկացնել ուղիղ բանակցությունների երկրորդ փուլը։ Ընդգծվում էր, որ Մոսկվան պատրաստել է հուշագիր, որը ներկայացնում է Լավրովի դիրքորոշումը «ճգնաժամի սկզբնական ​​պատճառների հուսալի հաղթահարման բոլոր ասպեկտների վերաբերյալ», որի շուրջ կողմերը համաձայնության են եկել բանակցությունների առաջին փուլի ընթացքում։