Լավրովը հայտարարել է, որ ՌԴ-ն Ուկրաինային առաջարկում է բանակցությունների երկրորդ փուլն անցկացնել հունիսի 2-ին Ստամբուլում

Լուրեր

07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրորդ Էմմա Պողոսյանն աշխարհի առաջնությունում 8-րդն է
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
07.11.2026 | 15:54
Եթե թուրքերն ուզենան հարձակվեն, մենք չենք հասցնի հզորանանք, որևիցե բան չենք հասցնի. Սիմոնյանը՝ սփյուռքահային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 15:43
Ռումբի տեղադրման մասին սպառնալիքներ՝ եվրոպական հեռուստաընկերություններին․ նամակները ստորագրված են եղել «Միխայիլ Անդրոպով» անունով
07.11.2026 | 15:25
Ինչի՞ պետք է կարողանանք ինչ որ տեղ տեղաշարժվենք, իսկ ադրբեջանցին մի տեղից մյուսը չկարողանա. Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 15:06
ԱՄՆ-ն մինչև 20 մլն դոլար պարգևատրում է առաջարկում Իրանի միջուկային ծրագրի մասին տեղեկությունների համար
07.11.2026 | 14:41
Հանրապետության մեծ մասում ձյուն կտեղա. բուք և սառնամանիք է սպասվում
07.11.2026 | 14:19
Կաթնամթերքում հայտնաբերված մանրէների ոչ բոլոր տեսակներն են վտանգավոր․ ՍԱՏՄ-ն՝ Փաշինյանի հանձնարարությունից հետո
07.11.2026 | 14:06
5000 դոլարի դիմաց սպանություն էին նախապատրաստում․ Արմավիրում երեք տղամարդ է ձերբակալվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Բոլորը

Ռուսաստանն Ուկրաինային առաջարկում է հունիսի 2-ին Ստամբուլում անցկացնել ուղիղ բանակցությունների երկրորդ փուլը։ Այս մասին ասվում է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարության մեջ, գրում է Meduza-ն։

Ընդգծվում է, որ Մոսկվան պատրաստել է հուշագիր, որը ներկայացնում է Լավրովի դիրքորոշումը «ճգնաժամի սկզբնական ​​պատճառների հուսալի հաղթահարման բոլոր ասպեկտների վերաբերյալ», որի շուրջ կողմերը համաձայնության են եկել բանակցությունների առաջին փուլի ընթացքում։

«Մեր պատվիրակությունը՝ Վլադիմիր Մեդինսկիի գլխավորությամբ, պատրաստ է այս հուշագիրը ներկայացնել ուկրաինական պատվիրակությանը և անհրաժեշտ պարզաբանումներ տալ հաջորդ երկուշաբթի՝ հունիսի 2-ին, Ստամբուլում ուղիղ բանակցությունների երկրորդ փուլի ընթացքում», նշել է Լավրովը։

Այսօր ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Ռուսաստանը հետաձգում է իր կողմից հուշագրի պատրաստումը։

Այսօր նաև հայտնի էր դարձել, որ մայիսի 16-ին Ստամբուլում կայացած բանակցությունների պատվիրակությունների ղեկավարներ Վլադիմիր Մեդինսկին և Ռուստեմ Ումերովը հեռախոսազրույց են ունեցել։ Մեդինսկին հայտնել է, որ Կիևին առաջարկել է հանդիպման ամսաթիվ և վայր՝ բանակցությունները շարունակելու համար՝ փոխանակելու հուշագրերը։

Կիևը դեռևս չի մեկնաբանել Լավրովի առաջարկը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի