Զելենսկին հայտնել է Մեդինսկիի և Ումերովի հեռախոսազրույցի մասին՝ գերիների խոշոր փոխանակումից հետո

Լուրեր

08.09.2026 | 14:29
Մալաթիա-Սեբաստիայի թաղապետի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
08.09.2026 | 14:21
ՌԴ-ն վերսկսել է հարձակումներն ու հրթիռային հարված հասցրել Կիևին
08.09.2026 | 14:08
Թասիբ էր. գործընկերոջս հարվածում էին, պատկերացրի` կարող է սպանեն. Տեր-Եսայանը` ծեծկռտուքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 13:56
Սուրեն Գրիգորյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
08.09.2026 | 13:48
Ասում եմ` անգրագետ եք, մասնագետ բերեք թող խցանումների հարցը լուծի. Զարոկյանը` Ավինյանի զգուշացման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 13:36
ՔԿ-ն 44-օրյա պատերազմի զոհերի թիվ է հրապարակել
08.09.2026 | 13:18
Քոչարյանի հետ կապվող բրենդային խանութում 9,46 մլրդ դրամի թաքցված շրջանառություն է բացահայտվել․ ՊԵԿ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 13:10
Մամիկոն Ասլանյանը՝ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի փոխնախագահ
08.09.2026 | 13:02
Ինչու էր քաղաքապետարանը մտել Նարեկ Նալբանդյանի 88 սուպերմարկետ. պարզաբանում է Բաբայանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 12:54
Ֆինլանդիան Ռուսաստանի հետ սահմանին 200 կիլոմետրանոց ցանկապատ է կառուցել
08.09.2026 | 12:46
Շատ խիստ կպատժվեք, եթե շարունակեք ձեր բերանը բացել անպարկեշտ ձևով. Ավինյանը` Զարոկյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 12:37
Հաշտ չենք նրա հետ,որ երկրի դատաիրավական համակարգը գործի մեկ անհավասարակշիռ մարդու ցուցումով․Քոչարյան
08.09.2026 | 12:33
Բեռլինում բողոքի ցույցեր են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 12:28
ԱԺ Աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի առաջին նիստը․ ՈՒՂԻՂ
08.09.2026 | 12:21
Լեռնային Ղարաբաղում աշխատող ադրբեջանցի կապալառուին «սպառնում են ձերբակալությամբ»՝ աշխատանքի վճարը պահանջելու համար
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Բեռլինում Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ բանակցություններից հետո խոսել է ռազմագերիների խոշոր փոխանակումից հետո ուկրաինական և ռուսական պատվիրակությունների ղեկավարների միջև հեռախոսազրույցի մասին, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Մայիսի 16-ին Ստամբուլում կայացած բանակցություններում ռուսական պատվիրակությունը գլխավորում էր ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին, իսկ ուկրաինական պատվիրակությունը՝ պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը:

Հանդիպման միակ իրական արդյունքը գերիների փոխանակումն էր՝ «1000-ը 1000-ի դիմաց» բանաձևով, որն ավարտվեց մայիսի 25-ին: Հայտնի չէ, թե երբ կկայանա բանակցությունների երկրորդ փուլը:

«Մենք իսկապես սպասում էինք, որ նրանք կհայտարարեն իրենց «օրակարգի»՝ հրադադարի, ապա առաջնորդների հանդիպման ծրագրի մասին։ Մենք սա սպասում էինք նույնիսկ փոխանակումից առաջ։ Հետո մեզ ասացին, որ օրակարգը կամ հուշագիրը կհայտնվի փոխանակումից անմիջապես հետո։ Բայց փոխանակումից հետո մենք ոչինչ չենք ստացել։ Մեր կողմը կապ է հաստատել ռուսների հետ՝ պաշտպանության նախարարը զանգահարել է պարոն Մեդինսկիին։ Նրանք վստահեցրին՝ «Կլինի, կլինի»։ Բայց մենք ոչինչ չենք ստացել։ Մենք դիմել ենք ԱՄՆ-ին՝ նրանք նույնպես սպասում են։ Բոլորը սպասում են։ Միգուցե չարժե սպասել, պետք է անցնել լուրջ քայլերի»,- ասել է Զելենսկին Բեռլինում Մերցի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը էլ հայտարարել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի հուշագրերի նախագծերը շուտով հայտնի կդառնան, որից հետո խոսք կգնա բանակցությունների նոր փուլի մասին։

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն էլ այսօր հայտնել էր, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուղիղ բանակցությունների հաջորդ փուլի ամսաթիվը կհայտարարվի առաջիկայում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի