ՌԴ-ի և Ուկրաինայի միջև բանակցությունների հաջորդ փուլի ամսաթիվը կհայտարարվի առաջիկայում․ Լավրով 

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուղիղ բանակցությունների հաջորդ փուլի ամսաթիվը կհայտարարվի առաջիկայում։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, գրում է Ինտերֆաքսը։

«Մայիսի 16-ին Ստամբուլում կայացած բանակցությունների ժամանակ մենք պնդել ենք այդ խտրական օրենքների (ռուսաց լեզվի սահմանափակումների վերաբերյալ) վերացման վրա, մենք կշարունակենք դա անել ուղիղ բանակցությունների հաջորդ փուլում, որի մասին կհայտարարենք շատ մոտ ապագայում»,- ասել է Լավրովը՝ ելույթ ունենալով Անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչների XIII միջազգային հանդիպման ժամանակ։

Նրա խոսքով՝ Ուկրաինայում ռուսաց լեզվի օրենսդրական սահմանափակման խնդրից բացի՝ «կա ևս մեկ՝ ոչ պակաս կարևոր սկզբնա​​պատճառ, որը վերաբերում է Ուկրաինային ՆԱՏՕ ներգրավելուն»։

«Ես բազմիցս ասել եմ, որ Ուկրաինայում հակամարտության և, ավելի լայն իմաստով, Եվրոպայում խորը անվտանգության ճգնաժամի պատճառը հենց ՆԱՏՕ-ի ագրեսիվ, երկարաժամկետ ընդլայնումն էր դեպի Արևելք։ Հիշեցնեմ, որ Ուկրաինայի չեզոք, ոչ բլոկային, ոչ միջուկային կարգավիճակը հանդիսավոր կերպով հռչակվել է այդ երկրի անկախության հռչակագրում, որն ընդունվել է 1991 թվականին։ Հենց այս պարտավորությունն էր, հենց չեզոք, ոչ բլոկային, ոչ միջուկային կարգավիճակի հավերժ հռչակումն էր, որը հնարավորություն տվեց Ուկրաինային ճանաչվել որպես անկախ պետություն ինչպես Ռուսաստանի Դաշնության, այնպես էլ միջազգային հանրության մյուս բոլոր անդամների կողմից»,- ընդգծել է Լավրովը։

Ռուսաստանցի պաշտոնյան ասել է, թե այդ խոստմանը վերադառնալը, որը Կիևը «փորձել է խախտել և նույնիսկ Սահմանադրության մեջ գրել է ոչ միջուկային կարգավիճակը խախտելու պարտավորությունը», այդ պարտավորությանը վերադառնալը Ռուսաստանի հիմնական պահանջներից մեկն է, որը «պետք է կատարվի ցանկացած կարգավորման շրջանակում, ինչպես նախատեսված էր 2022 թվականի ապրիլին Ստամբուլում կայացած բանակցություններում»։

Հիշեցնենք՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուղիղ բանակցությունների նախորդ փուլը տեղի է ունեցել մայիսի 16-ին Ստամբուլի Դոլմաբահչե պալատում: Ռուսական պատվիրակությունը գլխավորել է Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին, ուկրաինական պատվիրակությունը՝ երկրի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը։

Հանդիպմանը պատվիրակությունները քննարկել են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի և Ռուսաստանի  նախագահ Վլադիմիր Պուտինի հնարավոր հանդիպումը, ինչպես նաև համաձայնության եկել գերիների փոխանակել՝ «1000-ը 1000-ի դիմաց» ձևաչափով։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի