Իրանը կարող է ԱՄՆ տեսուչներին թույլ տալ մուտք գործել իր միջուկային օբյեկտներ

Լուրեր

08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
08.09.2026 | 22:18
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ևս 10 երկիր արգելել են Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից ապրանքների ներմուծումը
08.09.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի միլիարդները մի բանակի ունեցվածք է․ ՀՀ-ի դեմ մեծ հանցագործություն է տեղի ունեցել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
08.09.2026 | 21:22
ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանն անցկացրել է ստուգատես
08.09.2026 | 21:05
Բաքվի դատարանը ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանին դատապարտել է 13 տարվա ազատազրկման
08.09.2026 | 20:50
Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը. որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
08.09.2026 | 20:33
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում է․ քննարկվել են TRIPP-ի իրականացման հարցեր
08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իրանը կարող է թույլ տալ ՄԱԿ-ի ատոմային էներգիայի վերահսկող մարմնին՝ ԱՄՆ տեսուչների ուղարկել իրանական օբյեկտներ, եթե Թեհրանի և Վաշինգտոնի բանակցությունները հաջողությամբ պսակվեն, հայտարարել է Իրանի միջուկային ծրագրի ղեկավար Մոհամմադ Էսլամին, հայտնում է Reuters-ը, որին վկայակոչում է Al Arabiya-ն։

Սպասվում է, որ Թեհրանը և Վաշինգտոնը կանցկացնեն բանակցությունների վեցերորդ փուլը՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ տասնամյակներ շարունակվող վեճը լուծելու համար, իսկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կանխատեսում է «լավ լուրեր»։

«Բնական է, որ թշնամական երկրների տեսուչներին թույլ չեն տալիս մուտք գործել, բայց եթե միջուկային համաձայնագիր կնքվի, մենք կարող ենք թույլ տալ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության համար աշխատող ամերիկացի տեսուչներին՝ այցելել մեր միջուկային օբյեկտներ»,- Թեհրանում կայացած մամուլի ասուլիսում ասել է Էսլամին։

Երկու երկրները բախվում են Իրանի կողմից ուրանի հարստացման ծրագրի շուրջ խնդիրների, որը Վաշինգտոնը համարում է միջուկային զենքի ձեռքբերման հնարավոր ուղի և պնդում դրա սահմանափակման հարցում։ Թեհրանը պնդում է, որ իր միջուկային ծրագիրը բացառապես քաղաքացիական նպատակներով է և իր հարստացման արդյունաբերությունը համարում է կարմիր գիծ։

«Հարստացումը երկրի միջուկային արդյունաբերության հիմքն ու հենասյունն է։ Ենթադրենք, որ ինչ-որ մեկին թույլատրվում է ունենալ էլեկտրակայան և ցանց, բայց թույլ չի տրվում կառուցել էլեկտրակայան»,- նշել է  Էսլամին։

Հավելենք, որ ավելի վաղ էլ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի ավագ խորհրդական Ալի Շամխանին հայտարարել էր, որ  Իրանը պատրաստ է որոշակի պայմաններով, տնտեսական պատժամիջոցների վերացման դիմաց միջուկային գործարք կնքել ԱՄՆ-ի հետ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի