Վրաստանի ներքին գործերի նախարարը հրաժարական է տվել

Լուրեր

08.09.2026 | 18:58
Թրամփն ու Պուտինը մեկժամյա հեռախոսազրույց են ունեցել
08.09.2026 | 18:45
Անթալիայում մոլեգնում են անտառային հրդեհները, բնակիչները տարհանվում են․ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 18:32
Հայաստան-Թուրքիա սահմանի թուրքական Ալիջան անցակետի բացման ​​շինաշխատանքները շարունակվում են. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
08.09.2026 | 18:24
Մալաթիայի բաժնի համայնքային ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է
08.09.2026 | 18:13
Կարևորում ենք Հյուսիսային Մակեդոնիայի հետ քաղաքական երկխոսության ակտիվացումը․ Փաշինյան
08.09.2026 | 18:04
Ռենուարի թանգարանից 9 մլն եվրոյի նկարներ են գողացել
08.09.2026 | 17:54
Միջազգային աստղերով ու նոր ծրագրերով․ Սիմֆոնիկ նվագախումբը սկսում է 21-րդ համերգաշրջանը
08.09.2026 | 17:42
Ռուսաստանում գեներալի սպանության փորձի կասկածանքով Մոլդովայի քաղաքացի է ձերբակալվել
08.09.2026 | 17:31
Պորտաբույծների պորտը պետք է կտրել․ Տիգրան Ավինյանը՝ համատիրությունների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 17:22
Հայկական ճարտարապետության նոր հասցեն․ Amanoo-ի միջազգային ճանապարհը
08.09.2026 | 17:13
Ռուսական կողմի սահմանափակումները չեն համապատասխանում ԵԱՏՄ սկզբունքներին. Էկոնոմիկայի փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 17:02
Ռուսական ԱԹՍ-ն ուղիղ եթերի ժամանակ հարվածել է ուկրաինական հեռուստաալիքի շենքին
08.09.2026 | 16:50
Կինս մրցույթով է մանկապարտեզի տնօրեն դարձել․ միակ մասնակիցն է եղել․ Կատվալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 16:41
Ուկրաինայի գլխավոր դատախազը հրաժարական է տվել կոռուպցիոն սկանդալի ֆոնին
08.09.2026 | 16:32
Նոր սահմանադրության հրապարակված տեքստը պաշտոնական չէ․ 5 օր առաջ ստեղծված կայքը, Իկոնոմովի պնդումը և նախարարության պարզաբանումը
Բոլորը

Վրաստանի ներքին գործերի նախարար և փոխվարչապետ Վախթանգ Գոմելաուրին հրաժարական է տվել։ Նա այս մասին հայտարարել է հանրությանն ուղղված ուղերձում, որում շնորհակալություն է հայտնել երկրի ղեկավարությանը, գործընկերներին և ՆԳՆ աշխատակիցներին համատեղ աշխատանքի համար, գրում է Эхо Кавказа-ն։

Վախթանգ Գոմելաուրին ներառվել էր ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և ԵՄ մի շարք երկրների պատժամիջոցների ցուցակում՝ անցյալ աշնանը Թբիլիսիում ցույցերը դաժանորեն ցրելու համար։ Կարճ ժամանակ անց Վրաստանի իշխանությունները նրան պարգևատրել էին Պատվո շքանշանով, շնորհել գեներալ-գնդապետի կոչում և բարձրացրել պաշտոնը՝ նշանակելով փոխվարչապետ։

Գոմելաուրին նշել է, որ հրաժարականի որոշումը հեշտ չի եղել,  բայց հիմա, ըստ նրա, եկել է հանգստի ժամանակի, երբ նա կարող է ավելի շատ ուշադրություն դարձնել իր ընտանիքին։

«2011 թվականից ի վեր ես մասնակից եմ եղել Բիձինա Իվանիշվիլիի գլխավորած պայքարին, որը շրջադարձային պահեր բերեց մեր երկրում։ Բոլոր նվաճումները, որոնց մեր երկիրը հասել է կառավարական թիմի ղեկավարությամբ, արժեքավոր են և հպարտության աղբյուր են ինձ համար։ Դրա հիման վրա ես հավատարիմ եմ մնում այս թիմին։ Եվ ապագայում, ցանկացած պահի, պատրաստ եմ կանգնել պետության և իշխող թիմի կողքին, եթե անհրաժեշտ լինի։ Անկասկած, պետական ​​բարձր պաշտոններում այդքան երկար մնալը պահանջում է մեծ աշխատանք և էներգիա։ Այսօր, երբ երկրում իրավիճակը հանգիստ է, ես թույլ տվեցի ինձ խնդրել թիմին ազատել ինձ պաշտոնից. սա ինձ հնարավորություն կտա ավելի շատ ժամանակ նվիրել ընտանիքիս՝ կնոջս, երեխաներիս և վերջերս ծնված թոռնիկիս»,- նշել է նա։

Մի քանի տարի Գոմելաուրին ղեկավարել է Բիձինա Իվանիշվիլիի անվտանգության ծառայությունը։ 2013 թվականից նա եղել է ներքին գործերի փոխնախարար, ապա դարձել է բաժնի ղեկավար, ղեկավարել է պետական ​​անվտանգության ծառայությունը, իսկ 2019 թվականին նշանակվել է ներքին գործերի նախարար։

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն արդեն հայտարարել է, որ ներքին գործերի նախարարի պաշտոնում Վախթանգ Գոմելաուրիին կփոխարինի Գելա Գելաձեն։ Նա մինչ այս զբաղեցրել է Պետական ​​անվտանգության ծառայության պետի տեղակալի պաշտոնը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի