Կրեմլը արձագանքել է Թրամփի՝ «Պուտինը խելագարվել է» հայտարարությանը

Լուրեր

16.07.2026 | 23:29
Հետաքննությունը պարզել է, որ Ալիևի թոռներն անօրինական կերպով օգտագործում են պաշտոնական լիմուզիններն և անվտանգության մեքենաները
16.07.2026 | 23:16
Պետական անտառներում հրդեհային անվտանգության վերահսկողությունը վերապահվել է էկոպարեկային ծառայությանը
16.07.2026 | 23:00
Հայաստանի ազգային գրադարանում բացվել է իրանական գրականության անկյուն
16.07.2026 | 22:49
Վահե Գևորգյանը` Արսեն Բեգլարյանին 11-մետրանոց հարված վստահելու ու «Ելիմայի» նկատմամբ էմոցիոնալ հաղթանակի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.07.2026 | 22:33
Երևանի պարեկները գիշերային ծառայության ժամանակ թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել
16.07.2026 | 22:24
էլեկտրամատակարարման անջատումներ Երևանում ու մարզերում
16.07.2026 | 22:12
Ռռուս 6 միլիարդատերերի զբոսանավերը՝ Թուրքիայի ափերի մոտ․ այնտեղ է նաև Պուտինի հետ կապվող «Վիկտորիա»-ն
16.07.2026 | 21:58
ԿԼ. «Ալաշկերտը» վերջին վայրկյաններին փրկվեց պարտությունից ու հաղթեց հետխաղային 11-մետրանոցներով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.07.2026 | 21:50
Կոնֆերենցիաների լիգա․ «Փյունիկը» դարձյալ հաղթեց «Մարսաշլոկին» ու դուրս եկավ որակավորման 2-րդ փուլ
16.07.2026 | 21:39
Թուրքիան հայտարարում է C-400 համակարգի ուղղությամբ աշխատանքները շարունակելու մասին՝ հնարավոր վաճառքի լուրերի ֆոնին
16.07.2026 | 21:30
VK, Max, Odnoklassniki և Дзен հավելվածները հեռացվել են Google Play-ից
16.07.2026 | 21:21
Քննարկվել են ֆրանսիական շուկա Carrefour ցանցի միջոցով հայկական արտադրանքի իրացման հնարավորությունները
16.07.2026 | 21:12
Նավուր-Բերդ ճանապարհի 11.3կմ հատվածի հիմնանորոգումն ընթացքի մեջ է
16.07.2026 | 21:00
ՌԴ-ն նյարդային է, չպետք է սրել իրավիճակը՝ խզելով կոնցեսիոն պայմանագիրը․ պիտի վերակառուցենք, հարցը թողնել ապագային․ Արմեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.07.2026 | 20:50
Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանը հանդիպել է ՎԶԵԲ նախագահի հետ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գրառումը, որում նա քննադատել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին Ուկրաինային հասցված հարվածների համար, պայմանավորված է «էմոցիոնալ գերբեռնվածությամբ», հայտարարել է Կրեմլի ներկայացուցիչը, գրում է Meduza-ն։

«Բանակցային գործընթացի սկիզբը, որի համար ամերիկյան կողմը մեծ ջանքեր է գործադրել, շատ կարևոր նվաճում է։ Մենք իսկապես շնորհակալ ենք ամերիկացիներին և անձամբ նախագահ Դոնալդ Թրամփին։ Միևնույն ժամանակ, սա շատ պատասխանատու պահ է, որը կապված է բացարձակապես բոլորի համար հուզական գերբեռնվածության և հուզական արձագանքների հետ»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Truth Social սոցիալական ցանցում արված գրառմանը Կրեմլի արձագանքի մասին հարցին։

Պեսկովը, միաժամանակ, հավելել է, որ նախագահ Վլադիմիր Պուտինը «կայացնում է այն որոշումները, որոնք անհրաժեշտ են երկրի անվտանգությունն ապահովելու համար»։

Մեկնաբանելով վերջին օրերին Կիևին հասցված հարվածները՝ Պեսկովը դրանք անվանել է ուկրաինական հարձակումների պատասխան։

«Մենք տեսնում ենք, թե ինչպես են ուկրաինացիները հարվածում մեր սոցիալական ենթակառուցվածքներին, մեր խաղաղ ենթակառուցվածքներին։ Սա պատասխան հարված է։ Եվ հարվածը հենց ռազմական օբյեկտներին, ռազմական թիրախներին է»,- ասել է Կրեմլի խոսնակը։

Նա նաև հայտնել է, որ ռուսական հուշագրի նախագիծը դեռևս չի փոխանցվել ուկրաինական կողմին, աշխատանքները շարունակվում են։ Պեսկովի խոսքով՝ դա «լուրջ փաստաթուղթ» է, որը պահանջում է «ուշադիր ստուգում և նախապատրաստում»։

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «լիովին խելագարվել է»։

«Ես միշտ շատ լավ հարաբերություններ եմ ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, բայց նրա հետ ինչ-որ բան է պատահել։ Նա լրիվ խելագարվել է։ Նա անտեղի շատ մարդկանց է սպանում, և ես միայն զինվորների մասին չեմ խոսում։ Հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր են արձակվում Ուկրաինայի քաղաքների վրա՝ առանց որևէ պատճառի։ Ես միշտ ասել եմ, որ նա ուզում է ամբողջ Ուկրաինան, այլ ոչ թե միայն դրա մի մասը, և գուցե դա ճիշտ է, բայց եթե նա դա անի, դա կհանգեցնի Ռուսաստանի կործանմանը»,- նշել էր Թրամփը Truth Social-ում։

Հավելենք, որ Ռուսաստանի գիշերային հարձակումը Ուկրաինայի վրա ամենամեծ անօդաչու թռչող սարքերի հարձակումն էր ավելի քան երեք տարվա պատերազմի ընթացքում։ Կիրակի երեկոյից ի վեր Ռուսաստանը 355 անօդաչու թռչող սարք է արձակել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի