ՌԴ-ն գիշերը ռեկորդային թվով անօդաչու թռչող սարքերով գրոհել է Ուկրաինան

Լուրեր

07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսաստանի գիշերային հարձակումը Ուկրաինայի վրա անօդաչու թռչող սարքերի ամենախոշոր գրոհն էր ավելի քան երեք տարվա պատերազմի ընթացքում։ Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով Ուկրաինայի ռազմաօդային ուժերի ներկայացուցչին, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Կիրակի երեկոյից ի վեր Ռուսաստանը 355 անօդաչու թռչող սարք է արձակել՝ նախորդ օրվա 298-ի համեմատ։

Միաժամանակ, կիրակի օրվա հարձակումն ամենամեծն էր՝ հաշվի առնելով հրթիռների քանակը։ Ուկրաինայի Ռազմաօդային ուժերի հաղորդագրությունների համաձայն, ընդհանուր առմամբ, արձակվել է 367 օդային հարձակման զինատեսակ, իսկ երկուշաբթի գիշերը՝ 364։

Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հայտարարել են, որ ռուսական հարձակումն իրականացվել է Բրյանսկից, Միլլերովոյից, Կուրսկից, Օրյոլից, Շատալովոյից, Պրիմորսկո-Ախտարսկից, ինչպես նաև բռնակցված Ղրիմից արձակված 355 անօդաչու թռչող սարքերի միջոցով։ Բացի այդ, ռուսներն օգտագործել են 9 Kh-101 օդային արձակման թևավոր հրթիռներ, որոնք արձակվել են Ту-95MS ռազմավարական ավիացիոն ինքնաթիռներից։

Նախնական տվյալներով՝ ուկրաինական ստորաբաժանումները խոցել են բոլոր թևավոր հրթիռները, չեզոքացրել 288 «Շահեդ» և այլ տեսակի անօդաչու թռչող սարքեր։

Ռազմաօդային ուժերի խոսնակ Յուրի Իգնատը AFP-ին ասել է, որ անօդաչու թռչող սարքերի հարձակումն ամենամեծն էր Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժումի մեկնարկից ի վեր։

Ավելի վաղ հաղորդվել էր Ուկրաինայի մի շարք շրջաններում ավերածությունների և զոհերի մասին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի