Թրամփը հետաձգել է ԵՄ-ից ներմուծվող ապրանքների համար 50% մաքսատուրքի սահմանումը

Լուրեր

08.09.2026 | 15:28
Մարիաննա Ղահրամանյանը՝ ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
08.09.2026 | 15:16
Թուրք ընդդիմադիր պատգամավորն այցելել է Անի ու խոսել ՀՀ-ի հետ սահմանային առևտրի վերսկսման ցանկության մասին
08.09.2026 | 14:50
Հրշեջ-փրկարարները մարել են տանը բռնկված հրդեհը` կանխելով կրակի տարածումը դեպի այլ բնակարաններ
08.09.2026 | 14:41
Էներգետիկ դիմակայունության ամրապնդումը և էներգիայի աղբյուրների դիվերսիֆիկացումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից են. Միրզոյան
08.09.2026 | 14:37
Wizz Air-ը հոկտեմբերից Երևանից 3 նոր ուղղությամբ չվերթներ կսկսի
08.09.2026 | 14:29
Մալաթիա-Սեբաստիայի թաղապետի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
08.09.2026 | 14:21
ՌԴ-ն վերսկսել է հարձակումներն ու հրթիռային հարված հասցրել Կիևին
08.09.2026 | 14:08
Թասիբ էր. գործընկերոջս հարվածում էին, պատկերացրի` կարող է սպանեն. Տեր-Եսայանը` ծեծկռտուքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 13:56
Սուրեն Գրիգորյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
08.09.2026 | 13:48
Ասում եմ` անգրագետ եք, մասնագետ բերեք թող խցանումների հարցը լուծի. Զարոկյանը` Ավինյանի զգուշացման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 13:36
ՔԿ-ն 44-օրյա պատերազմի զոհերի թիվ է հրապարակել
08.09.2026 | 13:18
Քոչարյանի հետ կապվող բրենդային խանութում 9,46 մլրդ դրամի թաքցված շրջանառություն է բացահայտվել․ ՊԵԿ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 13:10
Մամիկոն Ասլանյանը՝ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի փոխնախագահ
08.09.2026 | 13:02
Ինչու էր քաղաքապետարանը մտել Նարեկ Նալբանդյանի 88 սուպերմարկետ. պարզաբանում է Բաբայանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 12:54
Ֆինլանդիան Ռուսաստանի հետ սահմանին 200 կիլոմետրանոց ցանկապատ է կառուցել
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ համաձայնել է մինչև հուլիսի 9-ը հետաձգել Եվրամիությունից ներմուծվող ապրանքների համար 50 տոկոս մաքսատուրքի սահմանումը։ Սա ևս մեկ դեպք է, երբ Թրամփը հայտարարում է մոտալուտ մաքսատուրքի մասին, շփոթություն առաջացնում շուկաներում, ապա չեղարկում սպառնացող մաքսատուրքերը, գրում է CNN-ը։

Թրամփը նշել է, որ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ «շատ հաճելի հեռախոսազանգ» է ունեցել, որը հանգեցրել է մաքսատուրքերի հետաձգման։

«[Ֆոն դեր Լեյենը] ասել է, որ ցանկանում է լուրջ բանակցություններ սկսել»,- Նյու Ջերսիի Մորիսթաուն քաղաքի օդանավակայանում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Թրամփը։

«Հուլիսի 9-ն այն ամսաթիվն է, որը նա խնդրել է։ Կարո՞ղ ենք այն հունիսի 1-ից տեղափոխել հուլիսի 9-ը։ Ես համաձայնեցի դա անել։ Նա ասաց, որ մենք կհավաքվենք և կտեսնենք՝ կարո՞ղ ենք ինչ-որ բան մտածել»,- հավելել է ԱՄՆ նախագահը։

Լրագրողների հետ զրույցից մի քանի րոպե անց Թրամփը Truth Social-ում գրել է, որ «բանակցությունները կսկսվեն արագ»։

Ֆոն դեր Լեյենն իր հերթին X-ում գրել է Թրամփի հետ «լավ զրույցի» մասին։

«ԵՄ-ն ու ԱՄՆ-ն ունեն աշխարհի ամենահետևողական և սերտ առևտրային հարաբերությունները։ Եվրոպան պատրաստ է արագ և վճռականորեն առաջ մղել բանակցությունները։ Մեզ մինչև հուլիսի 9-ը ժամանակ կպահանջվի լավ համաձայնության հասնելու համար»,- նշել է Եվրահանձնաժողովի նախագահը։

Մաքսատուրքերի հետաձգման մասին լուրից հետո Ասիայի ֆոնդային շուկաները երկուշաբթի համեստ աճ են գրանցել։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ հունիսի 1-ից ԵՄ-ից ներմուծվող ապրանքների համար 50 տոկոս մաքսատուրք կսահմանվի։

«Մեր քննարկումները նրանց հետ ոչ մի տեղ չեն տանում։ Հետևաբար, ես խորհուրդ եմ տալիս Եվրամիության համար սահմանել ուղիղ 50% մաքսատուրք՝ սկսած 2025 թվականի հունիսի 1-ից»,- նշել էր նա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի