Թրամփը ԵՄ-ին սպառնում է 50%, Apple-ին՝ 25% մաքսատուրքերով

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «կառաջարկի» 50% մաքսատուրք սահմանել ԵՄ-ից ԱՄՆ ներմուծվող բոլոր ապրանքների վրա, գրում է BBC-ն։

«Մեր քննարկումները նրանց հետ ոչնչի չեն հանգեցնում»,- գրել է նա սոցցանցում՝ նշելով, որ նոր մաքսատուրքերն ուժի մեջ կմտնեն հունիսի 1-ից։

Այս հայտարարությունը նշանավորում է Թրամփի ու ԵՄ-ի միջև առևտրային պատերազմի սրումը։ Սկզբում նա առաջարկել էր ԵՄ ապրանքների մեծ մասի համար 20% մաքսատուրք սահմանել, սակայն մինչև հուլիսի 8-ն այն կիսով չափ կրճատել էր մինչև 10%՝ բանակցությունների համար ժամանակ տրամադրելու համար։

Թրամփը նաև սպառնացել է «առնվազն» 25% ներմուծման մաքսատուրք սահմանել Ամերիկայում չարտադրված iPhone-ների համար։

«Ես վաղուց տեղեկացրել եմ Apple-ի ղեկավար Թիմ Քուքին, որ ակնկալում եմ, որ նրանց iPhone-ները, որոնք կվաճառվեն Ամերիկայի Միացյալ Նահանգներում, կարտադրվեն և կկառուցվեն Միացյալ Նահանգներում, այլ ոչ թե Հնդկաստանում կամ որևէ այլ վայրում։ Եթե այդպես չէ, Apple-ը պետք է ԱՄՆ-ին վճարի առնվազն 25%  մաքսատուրք»,- ասել է նա։

Սպիտակ տուն վերադառնալուց ի վեր Թրամփը տարբեր մաքսատուրքեր է սահմանել և սպառնացել սահմանել աշխարհի տարբեր երկրների նկատմամբ՝ դրանք համարելով ԱՄՆ արտադրությունը խթանելու և աշխատատեղերն արտաքին մրցակցությունից պաշտպանելու միջոց։ Ուրբաթ Թրամփը հայտարարել է, որ ԵՄ-ի հետ «շատ դժվար է գործ ունենալ»։

«Մեր քննարկումները նրանց հետ ոչ մի տեղ չեն տանում։ Հետևաբար, ես խորհուրդ եմ տալիս Եվրամիության համար սահմանել ուղիղ 50% մաքսատուրք՝ սկսած 2025 թվականի հունիսի 1-ից»,- հավելել է նա։

Թրամփն ասել է, որ մաքսատուրք չի գանձվի, եթե ապրանքը «կառուցվի կամ արտադրվի Միացյալ Նահանգներում»։

Նրա նախազգուշացումը Apple-ին հնչում է այն բանից հետո, երբ տեխնոլոգիական հսկան հայտարարել էր, որ իր iPhone-ների և ԱՄՆ-ում վաճառվող այլ սարքերի մեծ մասի արտադրությունը տեղափոխում է Չինաստանից։

Apple-ի գործադիր տնօրեն Թիմ Քուքն այս ամսվա սկզբին հայտարարել էր, որ առաջիկա ամիսներին ԱՄՆ շուկա դուրս եկող iPhone-ների մեծ մասը կարտադրվի Հնդկաստանում, մինչդեռ Վիետնամը կլինի iPad-ների և Apple Watch-երի նման ապրանքների արտադրության խոշոր կենտրոն։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի