Բանակում 1 ամիս ծառայելու նախագծի քննարկումը հետաձգվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 16:53
Գերմանիայի հետախուզական ծառայության նախկին ղեկավարը ձերբակալվել է լրտեսության կասկածանքով
06.10.2026 | 16:45
Սեղաններին կանգնած պատգամավորներ ու հրմշտոց․ ինչից ծագեց ԱԺ-ում բախումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:40
Ֆրանսիայում թանգարանից գողացել են 150 կիլոգրամանոց «Ապոկալիպսիսի գրքի» բրոնզե կազմը, որը ստեղծել է Սալվադոր Դալին
06.10.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 16:24
«Լուրջ ե՞ք ասում». ՔՊ-ականի արձագանքը` Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հիշեցմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:14
Ռուբինյանին ասել եմ` Արծվիկ Մինասյանին ՄՊՀ անդամի թեկնածու ենք առաջադրելու. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:12
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով պարտվեց Սաուդյան Արաբիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:08
Դրա մասին վաղ է խոսել․ Ռուբինյանը՝ ադրբեջանցու արտահանձնման հնարավորության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:07
Թուրքիան և Պակիստանը զորքեր կտեղակայեն Սաուդյան Արաբիայում՝ հութիների հարձակումների ֆոնին
06.10.2026 | 15:55
Կառլոս Ալկարասը` Տոկիոյի մրցաշարի հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 15:49
Թրամփը խոստացել է օգնություն ցուցաբերել Ռուսաստանին՝ ժանտախտի տարածման մասին հաղորդումների ֆոնին
06.10.2026 | 15:37
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 114 միլիոն դրամ. Դատախազության հայցն ամբողջությամբ բավարարվել է
06.10.2026 | 15:29
Դատական նիստում հայհոյելու գործով Վարդան Ղուկասյանն արդարացվել է, որդու արարքը՝ վերաորակվել
06.10.2026 | 15:20
Սաուդյան Արաբիայի օդանավակայանները հութիների հարձակմանն են ենթարկվել․ տուժածներ կան
06.10.2026 | 15:13
Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին
Բոլորը

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը թեև խորհրդարանում էր, ըստ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի, չմասնակցեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին։ Նշենք, որ օրակարգում Փողի դիմաց զինվորական ծառայությունից ազատվելու մասին նախագծի քննարկումն էր։ Նախագծով առաջարկվում է 24 մլն դրամ վճարել և բանակում երկու տարվա փոխարեն ծառայել մեկ ամիս, իսկ 18 մլն դրամի դիմաց՝ չորս ամիս։

Նիստը նախագահող ՔՊ-ական Արմեն Խաչատրյանը հայտարարեց, որ նախագծի քննարկումը հետաձգվում է լրացուցիչ ուսումնասիրության նպատակով։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի համար անհասկանալի է, թե ինչու որոշվեց այսօր չեղարկել, երբ Պաշտպանության նախարարն արդեն ԱԺ էր եկել։

«Հանրային մեծ ընդվզում կա։ Մենք հետամուտ ենք լինելու, որ այս հարցն ընդմիշտ Հայաստանի օրակարգից դուրս բերվի»,- նշեց Մանուկյանը։

ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանն էլ, որ նախագծի հեղինակն է, ասաց, թե հանրային լայն շրջանակները մեծ սպասում ունեն այս նախագծից։

«Շատերը սպասում են օրենքի նախագծի ընդունմանը, ինչն իր հետ բերելու է ներգաղթ, արտագաղթի կանխում»,- ասաց նա։
ՔՊ-ականը ցավում է, որ նախագծի քննարկումը չեղարկվեց, հույս ունի՝ մինչև առաջիկա զորակոչը օրենքը կընդունվի երկու ընթերցումներով։

Մանրամասները՝ տեսանյութում։