ՀՀԿ-ականները տարակուսած են Գևորգ Կոստանյանի «դավաճանությունից». նրա զրույցը Սերժ Սարգսյանի հետ «հեշտ չի ընթացել». «Հրապարակ»

Լուրեր

11.08.2026 | 20:19
Միայն 4 օրում պարեկները վարորդների կողմից բեռների փոխադրման կանոնների խախտման 90 դեպք են արձանագրել
11.08.2026 | 20:06
Բնակարաններ՝ նորընծա սպաներին․ Սուրեն Պապիկյանը ստորագրել է հավաստագրերը
11.08.2026 | 19:51
Դեպի Եվրոպա՝ «Ուժեղ Հայաստան»-ի հետ․ ինչպես ռուսամետ դաշինքն ընտրեց Եվրաինտեգրման հանձնաժողովը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 19:29
Հայտնի է Հայաստանի գավաթի նախնական փուլի ժամանակացույցը
11.08.2026 | 19:18
Ռուսական «ստվերային նավատորմի» լցանավի վրացի հրամանատարն ԱՄՆ-ում դատապարտվել է 10 ամսվա ազատազրկման
11.08.2026 | 19:00
Ինչ վիճակում են դիրքերը, ինչու են մահեր գրանցվում խաղաղ պայմաններում․ զրույց ՊՆ մամուլի քարտուղարի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 18:50
Մտածո՞ւմ եք, որ եթե պարոն Ալեքսանյանին մոտ նստեք, կարող է միգրացիա լինել ՔՊ, հույս չունենաք. Նազելի Բաղդասարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 18:43
Ոստիկանները բացահայտել են կայարանում կատարված ավազակությունը․ մեկ անձ ձերբակալվել է
11.08.2026 | 18:38
Ավետ Կոնջորյանին ուղեկցած ոստիկանության ծառայողն ազատվել է աշխատանքից
11.08.2026 | 18:30
Սպասվում է անձրև և ամպրոպ. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
11.08.2026 | 18:24
Ո՛չ տուշոնկա կար, ո՛չ կաթ կար վերջնական վճռի մեջ,ձեր սիրելի Մացոյի օրինական վճիռը կարդացեք․ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 18:18
Արաիկ Եսայանն ազատվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնից
11.08.2026 | 18:12
Տպավորիչ գոլ՝ սեփական կիսադաշտից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 18:02
ՔՊ-ականը՝ ադրբեջանական գազ գնելու հնարավորության մասին // Ասադը ցմահ ազատազրկման դատապարտվեց․ ԼՈՒՐԵՐ
11.08.2026 | 17:58
Կասեցվել է «Արեգակ» ապրանքանիշի ըմպելիքների արտադրությունը. ՍԱՏՄ
Բոլորը

«Հրապարակ» թերթը գրում է.

Հայտնի հայտարարությունից հետո՝ երեկոյան, Գևորգ Կոստանյանը գնացել է ՀՀԿ գրասենյակ, ՀՀԿ-ականներն ահավոր տարակուսած են եղել նրա «դավաճանությունից»։ Խոսակցությունը Սերժ Սարգսյանի հետ «հեշտ չի ընթացել»՝ տեղեկացրեց ՀՀԿ-ական մեր զրուցակիցը։ Եվ չնայած Կոստանյանը վստահեցրել է, որ ոչինչ չի փոխվել, ինքը մնում է թիմի անդամ, թիմն ինչ որոշի՝ կանի և առաջիկայում շարունակելու է քննիչ հանձնաժողովի աշխատանքները, այդուհանդերձ, նախօրյակին՝ ՌԴ դատախազի տեղակալ Սահակ Կարապետյանի թաղմանը մասնակցելու մեկնած, որոշ տեղեկություններով՝ ՌԴ դատախազ Յ․ Չայկային հանդիպած Կոստանյանի վարքագիծը խորը զարմանք է առաջացրել ողջ ՀՀԿ-ի մոտ։

ՀՀԿ-ում կարծում են, որ Կոստանյանի հայտնած մտքերը թիմը կապիտուլացնելու հզոր ազդակ էր։ Մոսկվա մեկնելուց առաջ Կոստանյանը հանդիպել էր նաև փոխվարչապետ Արարատ Միրզոյանի հետ։ Եվ դա Միրզոյանի միակ հանդիպումը չի եղել «կարկառուն» ՀՀԿ-ականների հետ․ ընտրությունների պատրաստվող իշխանությունը ոչ միայն փորձում է իր կողմը քաշել ՀՀԿ-ական պատգամավորներին, այլև փորձում է թարմացնել իր կադրային բանկը, վարչապետն անգամ նման հայտարարություն արեց, որ բոլորի պոտենցիալը պետք է օգտագործվի։ ՀՀԿ-ական գաղափարական թևի հետ հանդիպումներում Միրզոյանը հարցադրում է արել․

«Ո՞նց եք տեսնում զարգացումները, որտե՞ղ եք ձեզ տեսնում այդ զարգացումներում»։ ՀՀԿ-ականների մի մասը չորով հասկացրել է՝ «չենք տեսնում», մյուսները պատրաստ են «համագործակցության»։ Իշխանությունների կադրային որոնումները չեն ավարտվում պատգամավորների շրջանակներով․ նրանք հանդիպում են նաև նախկին իշխանությունների «պրոֆի» համարվող կադրերի հետ, բանակցում։ Նման «հետաքրքիր» հանդիպումներ ունենում է նաև Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։ Ի դեպ, նա արդեն «գիտի»՝ քաղաքապետարանից ով է մնալու և ով է գնալու:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: