Հռոմում մեկնարկել է Իրան-ԱՄՆ անուղղակի բանակցությունների 5-րդ փուլը

Լուրեր

08.09.2026 | 14:50
Հրշեջ-փրկարարները մարել են տանը բռնկված հրդեհը` կանխելով կրակի տարածումը դեպի այլ բնակարաններ
08.09.2026 | 14:41
Էներգետիկ դիմակայունության ամրապնդումը և էներգիայի աղբյուրների դիվերսիֆիկացումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից են. Միրզոյան
08.09.2026 | 14:37
Wizz Air-ը հոկտեմբերից Երևանից 3 նոր ուղղությամբ չվերթներ կսկսի
08.09.2026 | 14:29
Մալաթիա-Սեբաստիայի թաղապետի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
08.09.2026 | 14:21
ՌԴ-ն վերսկսել է հարձակումներն ու հրթիռային հարված հասցրել Կիևին
08.09.2026 | 14:08
Թասիբ էր. գործընկերոջս հարվածում էին, պատկերացրի` կարող է սպանեն. Տեր-Եսայանը` ծեծկռտուքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 13:56
Սուրեն Գրիգորյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
08.09.2026 | 13:48
Ասում եմ` անգրագետ եք, մասնագետ բերեք թող խցանումների հարցը լուծի. Զարոկյանը` Ավինյանի զգուշացման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 13:36
ՔԿ-ն 44-օրյա պատերազմի զոհերի թիվ է հրապարակել
08.09.2026 | 13:18
Քոչարյանի հետ կապվող բրենդային խանութում 9,46 մլրդ դրամի թաքցված շրջանառություն է բացահայտվել․ ՊԵԿ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 13:10
Մամիկոն Ասլանյանը՝ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի փոխնախագահ
08.09.2026 | 13:02
Ինչու էր քաղաքապետարանը մտել Նարեկ Նալբանդյանի 88 սուպերմարկետ. պարզաբանում է Բաբայանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 12:54
Ֆինլանդիան Ռուսաստանի հետ սահմանին 200 կիլոմետրանոց ցանկապատ է կառուցել
08.09.2026 | 12:46
Շատ խիստ կպատժվեք, եթե շարունակեք ձեր բերանը բացել անպարկեշտ ձևով. Ավինյանը` Զարոկյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 12:37
Հաշտ չենք նրա հետ,որ երկրի դատաիրավական համակարգը գործի մեկ անհավասարակշիռ մարդու ցուցումով․Քոչարյան
Բոլորը

Իրանի և ԱՄՆ-ի բանակցային թիմերը Իտալիայի մայրաքաղաք Հռոմում անցկացնում են անուղղակի բանակցությունների հինգերորդ փուլը։ Նախորդ փուլերի նման, այս դեպքում նույնպես միջնորդն Օմանն է, գրում է Mehr գործակալությունը։

Բանակցություններն ընթանում են Հռոմում Օմանի դեսպանատանը։

Իրանական բանակցային թիմը գլխավորում է արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, իսկ ԱՄՆ պատվիրակությունը՝ ԱՄՆ նախագահի Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆը։

Հռոմ մեկնելուց առաջ X-ում արված գրառման մեջ Արաղչին ընդգծել էր, որ եթե ԱՄՆ-ը պնդի Իրանում ուրանի զրոյական հարստացման հարցում, համաձայնագիր չի կնքվի։

Հանդիպման մեկնարկից առաջ էլ Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային իրանական հեռուստատեսությանը հայտնել է, որ «Իրանը լրջորեն և վճռականորեն կներկայացնի իր օրինական դիրքորոշումները խաղաղ միջուկային էներգիայի օգտագործման և պատժամիջոցների վերացման վերաբերյալ»։

Իրանն ու ԱՄՆ-ը մինչ օրս անցկացրել են միջուկային բանակցությունների հարցով չորս փուլ (երեքը՝ Մասկատում և մեկը՝ Հռոմում)՝ Օմանի արտաքին գործերի նախարար Սեյիդ Բադր բին Համադ ալ-Բուսաիդիի միջնորդությամբ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի