Բաքվում շինծու գործերով նիստում Շուշիի ազատագրման հետ կապված կադրեր են ցուցադրվել, Լևոն Մնացականյանն ու Դավիթ Մանուկյանը հարցերի են պատասխանել

Լուրեր

18.02.2026 | 16:31
ԱՄՆ-ը մեղադրանք է առաջադրել ՌԴ-ի  հետ կապված Marinera լցանավի վրացի նավապետ Ավթանդիլ Կալանդաձեին
18.02.2026 | 16:22
Մայրաքաղաքում փոսալցում իրականացնող ընկերություններից մեկը փոխկապակցված է Ռոբերտ Քոչարյանի հետ
18.02.2026 | 16:11
Յոհանես Կլեբոն՝ 10-ակի օլիմպիական չեմպիոն
18.02.2026 | 16:06
Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբանը Թրամփին կոչ է արել կատարել հայ գերիներին ազատելու հրապարակային խոստումը
18.02.2026 | 16:00
Դատախազությունը պահանջում է ՀՀԿ-ական Կարեն Ավագյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել 10 անշարժ գույք և դրամական միջոցներ
18.02.2026 | 15:55
ՄԱԿ-ի ավելի քան 80 անդամ երկրներ դատապարտել են Իսրայելի՝ Արևմտյան ափին ընդլայնվելու ծրագրերը
18.02.2026 | 15:37
Զախարովան՝ երկաթուղու կոնցեսիոն կառավարման իրավունքը երրորդ երկրի կողմից գնելու՝ Փաշինյանի առաջարկի մասին
18.02.2026 | 15:26
Ֆորմուլա-1․ Թիմերի կազմերը նոր մրցաշրջանում
18.02.2026 | 15:18
Տիգրան Բասեղյանն ավարտեց կարիերան Հայաստանի հավաքականում
18.02.2026 | 15:14
Օնլայն տաքսու վարորդների պահանջագիր-ստորագրահավաքը․ ՈՒՂԻՂ
18.02.2026 | 15:09
Ժնևում ավարտվել է Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունների նոր փուլը. Մեդինսկին դրանք «ծանր, բայց գործնական» է որակել
18.02.2026 | 15:00
Ավստրիայում մեկնարկել է Եպիսկոպոսաց հավաքը // «ՀայաՔվե»-ն կմասնակցի ԱԺ ընտրություններին․ ԼՈՒՐԵՐ
18.02.2026 | 14:47
Իրանի և Ռուսաստանի ռազմածովային ուժերը վաղը համատեղ զորավարժություններ կանցկացնեն
18.02.2026 | 14:35
Շունը հայտնվել է օլիմպիական մրցուղում ու հատել եզրագիծը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.02.2026 | 14:26
Արցախում ականի վրա ադրբեջանցի սակրավոր է պայթել
Բոլորը

Բաքվի զինվորական դատարանում, դատավոր Զեյնալ Աղաևի նախագահությամբ, ընթանում է Արցախի ղեկավարների և այլ պաշտոնյաների՝ ընդհանուր 15 անձի նկատմամբ հարուցված շինծու գործերով դատական նիստը։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Արցախի ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը հաստատել է իր  մասնակցությունը, իբր, «Ադրբեջանի տարածքների օկուպացիային»։

Նա հայտարարել է, որ տարբեր տարիների ԼՂՀ-ում զբաղեցրել է գումարտակի հրամանատարի, դիվիզիայի հրամանատարի և հրետանու պետի պաշտոններ։ Պատասխանելով պետական մեղադրողների հարցերին՝ նա նշել է, որ Սամվել Կարապետյանի հրամանատարության տակ գտնվող զորամասի կազմում մասնակցել է տարբեր ռազմական գործողությունների։

«Ես մասնակցել եմ Աղդամի, Ջաբրայիլի, Մարտակերտի, Ֆիզուլիի և այլ շրջանների ռազմական գործողություններին»,- ասել է Մնացականյանը։

Բացի այդ, դատական նիստում ուսումնասիրվել են տեսանյութեր, որոնք, իբր, բացահայտում են օտարերկրյա անձանց մասնակցությունը «Շուշի քաղաքի առանձին գումարտակի գործունեությանը, որը ստեղծվել է Հայաստանի նախաձեռնությամբ»։ Կադրերում, իբր, ասվում է, որ «Շուշի քաղաքի առանձին գումարտակը» ստեղծվել է 1991 թվականի նոյեմբերի 5-ին տարբեր երկրներից՝ ԱՄՆ-ից, Կանադայից, Սիրիայից և Հայաստանից ժամանած ավելի քան 210 դաշնակցականների և կամավորների կողմից։

Նյութերում ասվում է, որ Ղարաբաղի ազատագրման համար մարտերին մասնակցած մոտ 100 սփյուռքահայերից 65-ն այդ գումարտակի մարտիկներ էին։

Ըստ ադրբեջանական աղբյուրների՝ Արցախի ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանն էլ հաստատել է իր ներկայությունը այդ կադրերում և նշել,  որ այդ գումարտակի կազմում մասնակցել է Մարտակերտի և Քարվաճառի մարտական ​​գործողություններին։ Պետական ​​մեղադրողի հարցերին ի պատասխան՝ Մանուկյանը պնդել է, որ գումարտակում վարձկաններ չեն եղել, այլ մասնակցել են օտարերկրյա պետություններից ժամանած անձինք։

Հիշեցնենք, որ մայիսի 22-ին տեղի ունեցած նախորդ նիստում ներկայացվել էր Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի՝ 2016 թվականին Արցախի հեռուստաընկերությանը տված հարցազրույցը, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի և Արցախի ներկայացուցիչների միջև 1993 թվականին կայացած հանդիպման տեսագրությունը, ինչպես նաև Շուշիի ազատագրմանը Լևոն Մնացականյանի մասնակցության մասին տեսանյութ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի