Բաքվում շինծու գործերով նիստում Շուշիի ազատագրմանը Լևոն Մնացականյանի մասնակցության մասին տեսանյութ է ներկայացվել

Լուրեր

27.11.2026 | 14:49
Կասեցվել է «Էջմիածին կաթ» ընկերության արտադրատեսակների արտադրությունը
27.11.2026 | 14:40
Արթուր Վանեցյանի հորեղբորորդին՝ ապօրինի գույքի բռնագանձման գործով պատասխանող
27.11.2026 | 14:38
Հարություն Հարությունյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
27.11.2026 | 14:31
Արտավազդ Քարամյան․ «Գևորգ Ղազարյանի հետ հանդիպումն ինձ հավատ ներշնչեց»
27.11.2026 | 14:21
ԱՄՆ-ն Գրենլանդիայում ռազմական բազան ընդլայնում է․ 500 միլիոն դոլարի ծրագիր է դիտարկվում
27.11.2026 | 14:14
Մեսրոպ Մանուկյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
27.11.2026 | 14:07
Ջերմաստիճանը կնվազի, որոշ շրջանում ձյուն կգա
27.11.2026 | 13:59
Հաստատվել է բուհերի 2027-2028 ուստարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը
27.11.2026 | 13:50
«Դա նույնն է, թե ինչ-որ մեկն այդպես խոսեր Հիտլերի մասին». Զելենսկին մեկնաբանել է Թրամփի՝ Պուտինին «ընկեր» անվանելու հայտարարությունը
27.11.2026 | 13:43
Բաքուն հայ գիտնականներին առաջարկել է «համատեղ ուսումնասիրել», որ Գանձասարն «աղվանական է»
27.11.2026 | 13:40
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
27.11.2026 | 13:36
Դատավորների հայտարարությունը դատական համակարգի պաշտոնական դիրքորոշումը չէ․ ԱՆ
27.11.2026 | 13:28
Թմրամիջոցներ իրացնելու համար մեղադրվող Իլյա Մելիքյանից Գլխավոր դատախազությունը պահանջում է բռնագանձել շուրջ 136 միլիոն դրամ
27.11.2026 | 13:20
Արման Ծառուկյան․ «RAF-ի գոտին օգնել է ինձ գնել շատ տներ»
27.11.2026 | 13:10
Ուկրաինայի մի շարք բնակավայրերին ռուսական հարվածների հետևանքով զոհ և վիրավորներ կան
Բոլորը

Բաքվի զինվորական դատարանում այսօր տեղի է ունեցել Արցախի ղեկավարների և այլ պաշտոնյաների նկատմամբ հարուցված շինծու գործերով հերթական դատական նիստը։ Այն նախագահել է դատավոր Զեյնալ Աղաևը։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նիստի ընթացքում Արցախի ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի «խոստովանությանբ» տեսանյութ է ցուցադրվել, որ նա մասնակցել է Շուշիի ազատագրմանը։

Տեսանյութում Մնացականյանը պատմում է, թե Շուշիի ազատագրման ժամանակ ինքն Աշոտ Ղուլյանի վաշտի կազմում է եղել։

Պատասխանելով տեսանյութի վերաբերյալ պետական ​մեղադրանքը պաշտպանող դատախազների հարցին՝ Լևոն Մնացականյանը հերքել է տեսանյութում իր ասած խոսքերը։

Հավելենք, որ այսօրվա նիստի ընթացքում ներկայացվել էր նաև Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի՝ 2016 թվականին Արցախի հեռուստաընկերությանը տված հարցազրույցը, ինչպես նաև ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի և Արցախի ներկայացուցիչների միջև 1993 թվականին կայացած հանդիպման տեսագրությունը։

Հաջորդ դատական նիստը նշանակվել է մայիսի 23-ին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի