Թուրքիայի ԱԽ-ն գոհունակություն է հայտնել ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի համաձայնեցման կապակցությամբ

Լուրեր

17.07.2026 | 09:48
Նավթի գներն աճել են
17.07.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
16.07.2026 | 23:29
Հետաքննությունը պարզել է, որ Ալիևի թոռներն անօրինական կերպով օգտագործում են պաշտոնական լիմուզիններն և անվտանգության մեքենաները
16.07.2026 | 23:16
Պետական անտառներում հրդեհային անվտանգության վերահսկողությունը վերապահվել է էկոպարեկային ծառայությանը
16.07.2026 | 23:00
Հայաստանի ազգային գրադարանում բացվել է իրանական գրականության անկյուն
16.07.2026 | 22:49
Վահե Գևորգյանը` Արսեն Բեգլարյանին 11-մետրանոց հարված վստահելու ու «Ելիմայի» նկատմամբ էմոցիոնալ հաղթանակի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.07.2026 | 22:33
Երևանի պարեկները գիշերային ծառայության ժամանակ թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել
16.07.2026 | 22:24
էլեկտրամատակարարման անջատումներ Երևանում ու մարզերում
16.07.2026 | 22:12
Ռռուս 6 միլիարդատերերի զբոսանավերը՝ Թուրքիայի ափերի մոտ․ այնտեղ է նաև Պուտինի հետ կապվող «Վիկտորիա»-ն
16.07.2026 | 21:58
ԿԼ. «Ալաշկերտը» վերջին վայրկյաններին փրկվեց պարտությունից ու հաղթեց հետխաղային 11-մետրանոցներով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.07.2026 | 21:50
Կոնֆերենցիաների լիգա․ «Փյունիկը» դարձյալ հաղթեց «Մարսաշլոկին» ու դուրս եկավ որակավորման 2-րդ փուլ
16.07.2026 | 21:39
Թուրքիան հայտարարում է C-400 համակարգի ուղղությամբ աշխատանքները շարունակելու մասին՝ հնարավոր վաճառքի լուրերի ֆոնին
16.07.2026 | 21:30
VK, Max, Odnoklassniki և Дзен հավելվածները հեռացվել են Google Play-ից
16.07.2026 | 21:21
Քննարկվել են ֆրանսիական շուկա Carrefour ցանցի միջոցով հայկական արտադրանքի իրացման հնարավորությունները
16.07.2026 | 21:12
Նավուր-Բերդ ճանապարհի 11.3կմ հատվածի հիմնանորոգումն ընթացքի մեջ է
Բոլորը

Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ նախօրեին տեղի է ունեցել Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի նիստ։

Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ խորհուրդը մոտ 2.5 ժամ տևած նիստ է անցկացրել՝ գնահատելու վերջին զարգացումները և «ահաբեկչությունից զերծ Թուրքիայի» ուղղությամբ ընթացող գործընթացը։

Հանդիպումից հետո Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդը հայտարարություն է տարածել, որից պարզ է դառնում, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը ևս քննարկվել է։

«Խորհուրդը գոհունակություն է հայտնում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ձեռք բերված համաձայնության կապակցությամբ։ Անկարան վերահաստատում է իր սպասումները, որ կապահովվեն անհրաժեշտ պայմանները վերջնական խաղաղության հաստատման համար, որը օգուտ կբերի տարածաշրջանի բոլոր կողմերին»,-ասվում է հայտարարության մեջ։

Բացի այդ՝ խորհրդի անդամները վերանայել են «ահաբեկչությունից զերծ Թուրքիայի» նպատակին հասնելու համար ձեռնարկված քայլերը և ընդգծել իրենց վճռականությունը՝ ուշադիր հետևելու Քուրդիստանի աշխատավորական  կուսակցության՝ PKK-ի վերացման գործընթացի յուրաքանչյուր քայլին։

Մայիսի 12-ին PKK-ն պաշտոնապես հայտարարել էր  ինքնալուծարման և զինաթափման մասին։

Քննարկվել են նաև PKK/KCK-PYD/YPG-ի, FETO-ի և ԻԼԻՊ-ի դեմ գործողությունները՝ ինչպես երկրի ներսում, այնպես էլ միջազգային մակարդակով։

Խորհուրդը նաև անդրադարձել է Սիրիային՝ նշելով վճռական աջակցությունը սիրիական վարչակազմին երկրում կայունություն ապահովելու համար։ Գոհունակություն է արտահայտվել Սիրիայի նկատմամբ միջազգային պատժամիջոցների վերացման միտման վերաբերյալ։ Թուրքիայի ԱԽ-ն  քննարկել է նաև Իսրայելի գործողություններիը Գազայում՝ դրանք որակելով որպես ցեղասպանություն և օկուպացիա և արձանագրչելով, որ «Պաղեստինի, Սիրիայի, Լիբանանի և Եմենի վրա համակարգված հարձակումները խաթարում են Մերձավոր Արևելքում խաղաղության ջանքերը»։

Ռուսաստան-Ուկրաինա հակամարտության վերաբերյալ խորհուրդն արձանագրել է, որ սկսվել է պատերազմի ավարտի զգայուն շրջան։ Թուրքիան վերահաստատել է  իր հանձնառությունը՝ նպաստելու համաշխարհային խաղաղությանը և կայունությանը դիվանագիտության և միջնորդական գործունեության միջոցով՝ «երկարատև և արդար խաղաղության հասնելու համար»։

Հիշեցնենք, որ մայիսի 16-ին Ստամբուլում տեղի էին ունեցել Ուկրաինայի և Ռուսաստանի ներկայացուցիչների միջև 2022 թվականից ի վեր առաջին ուղիղ բանակցությունները։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի