Մակունցն ու կոնգրեսական Փեթ Հարիգանը քննարկել են ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացի վերաբերյալ հարցեր
Քաղաքականություն
22.05.2025 | 23:19
Մայիսի 21-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել կոնգրեսական Փեթ Հարիգանի հետ (Հանրապետական)։ Այս մասին տեղեկացնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։
Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգի, ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացի և խաղաղության պայմանագրի վերջնականացված տեքստի վերաբերյալ հարցեր։