Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինայի հետ սահմանին «անվտանգության գոտու» ստեղծման աշխատանքներ են ընթանում

Լուրեր

08.09.2026 | 13:10
Մամիկոն Ասլանյանը՝ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի փոխնախագահ
08.09.2026 | 13:02
Ինչու էր քաղաքապետարանը մտել Նարեկ Նալբանդյանի 88 սուպերմարկետ. պարզաբանում է Բաբայանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 12:54
Ֆինլանդիան Ռուսաստանի հետ սահմանին 200 կիլոմետրանոց ցանկապատ է կառուցել
08.09.2026 | 12:46
Շատ խիստ կպատժվեք, եթե շարունակեք ձեր բերանը բացել անպարկեշտ ձևով. Ավինյանը` Զարոկյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 12:37
Հաշտ չենք նրա հետ,որ երկրի դատաիրավական համակարգը գործի մեկ անհավասարակշիռ մարդու ցուցումով․Քոչարյան
08.09.2026 | 12:33
Բեռլինում բողոքի ցույցեր են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 12:28
ԱԺ Աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի առաջին նիստը․ ՈՒՂԻՂ
08.09.2026 | 12:21
Լեռնային Ղարաբաղում աշխատող ադրբեջանցի կապալառուին «սպառնում են ձերբակալությամբ»՝ աշխատանքի վճարը պահանջելու համար
08.09.2026 | 12:17
Պեդրո Զարոկյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
08.09.2026 | 12:12
Առաջիկա 2-3 ամսում լուրջ զարգացումներ են սպասվում, որոնց նախագահ Քոչարյանը դիմադրելու է․ Խամոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 12:03
ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի առաջին նիստը․ ՈՒՂԻՂ
08.09.2026 | 11:59
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Սարատովը․վնասվել են բնակելի շենքեր, կան վիրավորներ
08.09.2026 | 11:53
Մեկնարկել են Մեղրի-Ծավ ճանապարհահատվածի միջին նորոգման աշխատանքները
08.09.2026 | 11:44
Ավետիք Բաբայանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
08.09.2026 | 11:40
5 կգ թմրամիջոցն ապօրինի իրացնելու փորձ կատարած 3 անձինք կալանավորվել են
Բոլորը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կուրսկի մարզ կատարած այցից հետո կառավարության անդամների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ռուսական բանակն «անվտանգության գոտի» է ստեղծում Ռուսաստանի և Ուկրաինայի սահմանի երկայնքով, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Հակառակորդի կրակակետերն ակտիվորեն ճնշվում են… աշխատանքներ են տարվում»,- ասել է Պուտինը՝ առանց այլ մանրամասներ հաղորդելու։

ՌԴ նախագահը Կուրսկի մարզ էր այցելել մայիսի 20-ին, սակայն այդ մասին հայտնի է դարձել միայն հաջորդ օրը։ Ռուսական լրատվականների հաղորդմամբ՝ դա նրա առաջին այցն էր տարածաշրջան այն բանից հետո, երբ, ըստ ՌԴ ԳՇ-ի, ռուսական բանակն ապրիլին դուրս էր մղել Ուկրաինայի զինված ուժերին Կուրսկի մարզից։

Պուտինը մեկ անգամ չէ, որ խոսել է «անվտանգության» կամ «սանիտարական» գոտի ստեղծելու հեռանկարների մասին, այդ թվում՝ մինչև Ուկրաինայի զինված ուժերի կողմից Կուրսկի մարզ 2024 թվականի օգոստոսին ներխուժումը։ Դրա ստեղծումը բացատրվել էր Ռուսաստանի սահմանային տարածքները հրետակոծությունից պաշտպանելու անհրաժեշտությամբ։

«Ստեղծել որոշակի սանիտարական գոտի Ուկրաինայի տարածքում այնպիսի հեռավորության վրա, որից անհնար լինի հասնել մեր տարածք»,- ասել էր Պուտինը 2023 թվականին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի