Ռումինիայի ՍԴ-ն մերժել է նախագահական ընտրությունների արդյունքների չեղարկման մասին դիմումը

Լուրեր

08.09.2026 | 13:18
Քոչարյանի հետ կապվող բրենդային խանութում 9,46 մլրդ դրամի թաքցված շրջանառություն է բացահայտվել․ ՊԵԿ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 13:10
Մամիկոն Ասլանյանը՝ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի փոխնախագահ
08.09.2026 | 13:02
Ինչու էր քաղաքապետարանը մտել Նարեկ Նալբանդյանի 88 սուպերմարկետ. պարզաբանում է Բաբայանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 12:54
Ֆինլանդիան Ռուսաստանի հետ սահմանին 200 կիլոմետրանոց ցանկապատ է կառուցել
08.09.2026 | 12:46
Շատ խիստ կպատժվեք, եթե շարունակեք ձեր բերանը բացել անպարկեշտ ձևով. Ավինյանը` Զարոկյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 12:37
Հաշտ չենք նրա հետ,որ երկրի դատաիրավական համակարգը գործի մեկ անհավասարակշիռ մարդու ցուցումով․Քոչարյան
08.09.2026 | 12:33
Բեռլինում բողոքի ցույցեր են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 12:28
ԱԺ Աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի առաջին նիստը․ ՈՒՂԻՂ
08.09.2026 | 12:21
Լեռնային Ղարաբաղում աշխատող ադրբեջանցի կապալառուին «սպառնում են ձերբակալությամբ»՝ աշխատանքի վճարը պահանջելու համար
08.09.2026 | 12:17
Պեդրո Զարոկյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
08.09.2026 | 12:12
Առաջիկա 2-3 ամսում լուրջ զարգացումներ են սպասվում, որոնց նախագահ Քոչարյանը դիմադրելու է․ Խամոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 12:03
ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի առաջին նիստը․ ՈՒՂԻՂ
08.09.2026 | 11:59
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Սարատովը․վնասվել են բնակելի շենքեր, կան վիրավորներ
08.09.2026 | 11:53
Մեկնարկել են Մեղրի-Ծավ ճանապարհահատվածի միջին նորոգման աշխատանքները
08.09.2026 | 11:44
Ավետիք Բաբայանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
Բոլորը

Ռումինիայի Սահմանադրական դատարանը մերժել է ծայրահեղ աջակողմյան «Ռումինացիների միավորման դաշինք» կուսակցության նախագահի թեկնածու Ջորջ Սիմիոնի բողոքը, որը պահանջում էր չեղյալ ճանաչել նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքները։

«Քննարկումից հետո Սահմանադրական դատարանը միաձայն մերժել է ընտրությունների արդյունքները չեղարկելու դիմումը։ Որոշումը վերջնական է և կհաղորդվի Կենտրոնական ընտրական բյուրոյին»,- ասվում է դատարանի հայտարարության մեջ։

Սիմիոնը X-ի իր միկրոբլոգում մեկնաբանել է դատարանի որոշումը․ «Սահմանադրական դատարանը շարունակել է պետական ​​հեղաշրջումը՝ մերժելով մեր բողոքը։ Մեզ մնում է միայն շարունակել պայքարը»։

Նշենք, որ Ռումինիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը տեղի է ունեցել մայիսի 18-ին։ Սիմիոնը պարտվել է իր մրցակից՝ Բուխարեստի քաղաքապետ Նիկուշոր Դանին, որը ստացել է շուրջ 54% ձայն, իսկ Սիմիոնը՝ 46%։ Հատկանշական է, որ քվեարկության արդյունքներն ամփոփելուց հետո Սիմիոնն ընդունել էր պարտությունը։

Հետագայում, սակայն, նա դիմել էր Սահմանադրական դատարան՝ պահանջելով չեղարկել արդյունքները, այն բանից հետո, երբ Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը հայտարարել էր, թե Ֆրանսիան պահանջել է, որ Telegram-ը «լռեցնի պահպանողական ձայները» Ռումինիայում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի