Բաքվում ընթացող շինծու գործերով նիստում ցուցադրվել է Դավիթ Իշխանյանի հարցազրույցը, Լևոն Տեր-Պետրոսյանի՝ Արցախի պաշտոնյաների հետ հանդիպման տեսանյութը

Լուրեր

22.06.2026 | 04:06
ԱԱ-2026. Ուրուգվայ – Կաբո Վերդե` 2:2. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.06.2026 | 01:08
ԱԱ-2026. Բելգիան ու Իրանը չպարզեցին հաղթողին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.06.2026 | 22:09
ԱԱ-2026. Իսպանիան հաղթեց խոշոր հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.06.2026 | 22:05
ՍԴ-ն միավորել է ընտրությունների արդյունքների վերաբերյալ ներկայացված դիմումները․ դրանք կքննվեն նույն նիստի շրջանակներում
21.06.2026 | 21:01
«Քրիստոնեությունը կդառնա Հայաստանի նոր բրենդը»․ Ծառուկյանը՝ The Guardian-ին
21.06.2026 | 20:23
Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասավ նախորդ տարվա ցուցանիշին․ Հայհիդրոմետ
21.06.2026 | 20:00
Մեծ բերքը՝ Եվրոպայի ճամփին, փոքրը՝ աղբամանում․ արտահանման ճգնաժամի ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
21.06.2026 | 19:48
Թրամփը հայտարարել է, որ Քիր Սթարմերը հրաժարական կտա Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից
21.06.2026 | 19:02
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին
21.06.2026 | 18:04
Սթարմերը կարող է հունիսի 22-ին հայտարարել իր հրաժարականի մասին․ ԶԼՄ-ներ
21.06.2026 | 17:14
Իրանը ներկայացրել է իր ակնկալիքները ԱՄՆ-ի հետ Շվեյացարիայում կայանալիք բանակցություններից
21.06.2026 | 16:29
Հայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
21.06.2026 | 15:30
Իրանական ԶԼՄ-ները պնդում են, որ Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
21.06.2026 | 14:57
Նուրբ ժպիտով՝ տրոլեյբուսի ղեկին. 23-ամյա Իվետան կարծրատիպեր է կոտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.06.2026 | 14:12
Ղրիմում բենզինի վաճառքն ամբողջությամբ դադարեցվել է
Բոլորը

Բաքվում ընթացող շինծու գործերով նիստում ներկայացվել է Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի՝ 2016 թվականին Արցախի հեռուստաընկերությանը տված հարցազրույցը։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ տեսանյութում Իշխանյանը, պատասխանելով լրագրողի հարցերին, խոսել է Արցախում Դաշնակցության կողմնակիցների գործունեության մասին։

««Դաշնակցությունը» Ղարաբաղ է եկել 1990-1991 թվականներին։ Հիմնական գործունեությունը, բնականաբար, ծավալվում էր առաջնագծի գոտում։ Հետևաբար, աշխատանքներ տարվեցին այս ուղղությամբ։ «Դաշնակցությունը» մեզ համար վահանի դեր էր խաղում։ Պատահական չէ, որ «Դաշնակցություն» կուսակցությունն իր վառ գործունեությունը ցուցաբերել է բանակի կառուցման և այլ ոլորտներում 1990-1991 թվականներին և մինչև 1994 թվականը։ Այդ ժամանակահատվածում կազմավորվեցին կուսակցության ջոկատները։ Ես նույնպես այդ ժամանակահատվածում նրանցից մեկն էի»,- ասել է նա։

Հարցազրույցում պատասխանելով Արցախի Հանրապետությունը Հայաստանին միացնելու մասին հարցին՝ Իշխանյանն ասել է. «Իմ անձնական կարծիքն այն է, որ ամենաճիշտ ուղին, վերջին հաշվով, Ղարաբաղի միացումն է Հայաստանին։ Սա պետք է լինի մեր գլխավոր և վերջնական արդյունքը։ Մենք հիմա անցումային շրջանում ենք։ Ինձ համար Ղարաբաղը և պատմական Հայաստանը նույն հասկացություններն են, ես դրանք միասին եմ տեսնում»։

Դատական նիստում պատասխանելով պետական ​​մեղադրողի հարցերին՝ Դավիթ Իշխանյանը հերքել է տեսանյութում արված հայտարարությունները, թե «Դաշնակցությունը» ռազմական աջակցություն է ցուցաբերել։

Նիստում ցուցադրվել է նաև ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի և Արցախի ներկայացուցիչների միջև 1993 թվականին կայացած հանդիպման տեսագրությունը։ Տեր-Պետրոսյանը հիշեցրել է, որ Արցախին  տրամադրել է Հայաստանի անունից ամենաբարձր անվտանգության երաշխիքները։ Նա Արցախի և Հայաստանի միջև անվտանգության երաշխիքների վերաբերյալ ստորագրվելիք համաձայնագիրն անվանել է  գաղտնի փաստաթուղթ։

Նշելով, որ համաձայնագիրը բաղկացած կլինի երկու օրինակից, ՀՀ նախկին նախագահը հավելել է. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հույսը դնում է միջազգային հանրության, Ռուսաստանի Դաշնության, Միացյալ Նահանգների և, հատկապես, ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի երաշխիքների վրա»։

Տեր-Պետրոսյանը նաև հայտարարում է, թե «Հայաստանը հանձնառու է օգտագործել իր բոլոր հնարավորությունները, այդ թվում՝ անմիջական ռազմական միջամտությունը, և բացառում է Լաչինն Ադրբեջանին փոխանցելու հնարավորությունը ապագա բանակցությունների ընթացքում»։

Դատախազների հարցերին պատասխանելով՝ Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը հայտարարել է, որ ինքը մասնակցել է Լևոն  Տեր-Պետրոսյանի հետ այդ հանդիպմանը։ Նա նշել է, թե տեսանյութը նկարահանվել է Քարվաճառի ազատագրումից հետո և ասել, որ այդ հանդիպման ժամանակ ինքը եղել է Ադրբեջանի հետ բանակցություններ վարող խմբի ղեկավարը, Արցախի ԱԺ պատգամավոր։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի