Պեսկովը մեկնաբանել է Վատիկանում ռուս-ուկրաինական բանակցությունների անցկացման մասին լուրերը

Լուրեր

24.05.2026 | 14:33
Ամենաուշը 2 տարուց մենք կունենանք Հայաստան-Եվրամիություն վիզաների ազատականացված վիճակ․ Նիկոլ Փաշինյան
24.05.2026 | 14:21
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով
24.05.2026 | 13:50
Ford-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, կողաշրջվել և հայտնվել դաշտամիջյան հատվածում
24.05.2026 | 13:34
Ես, որպես պաշտոնյա, ԵՏՄ-ի շրջանակում բավականին մեծ ազդեցություն ունեմ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 13:20
Կարելի՞ է քվեարկել ժամկետանց անձնագրով. պարզաբանում է Նելլի Դավթյանը
24.05.2026 | 13:02
Ես օգնել եմ, որ պատերազմը կանգնի․ Սամվել Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 12:35
Ահազանգ է ստացվել, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում հրդեհ է բռնկվել․ ՆԳՆ
24.05.2026 | 11:59
Հրդեհ Երևանի Հրանտ Վարդանյան փողոցում
24.05.2026 | 11:48
Երկու երկրների միջև ուղիղ առևտրում նոր էջ է բացվում․ Սերդար Քըլըչը Փաշինյանի գրառմամբ է կիսվել
24.05.2026 | 11:36
«Վերջին զանգի» օրերին պահպանվող տարածք է տեղափոխվել 182 մեքենա, 80-ը վարել են անչափահասներ
24.05.2026 | 11:16
Առաջիկայում պատրաստվում ենք ԱՄՆ-ի հետ ստորագրել ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 10:37
«Համերգը մնում է օրակարգում»․ Ժաննա Անդրեասյանը՝ հուլիսին SOAD-ի համերգի չեղարկման մասին
24.05.2026 | 10:04
Ախալքալաք-Կարս երկաթուղին այլևս բաց է Հայաստանից արտահանումների և ներմուծումների համար․ Փաշինյան
24.05.2026 | 01:30
«SOAD-ը Երևանու՞մ». Սերժ Թանկյանը հայտարարել է՝ հուլիսին համերգ չի լինի
23.05.2026 | 23:15
Ըմբիշ Շահեն Մարտիրոսյանը վստահ հաղթանակով դարձավ Եվրոպայի Մ-15 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուկրաինայում հակամարտության շուրջ բանակցությունների մասնակիցները չեն պայմանավորվել հանդիպել Վատիկանում, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ՌԲԿ-ն։

Նա նշել է, որ ռուս և ուկրաինացի բանակցողների հաջորդ հանդիպման հարցի վերաբերյալ որևէ կոնկրետ պայմանավորվածություն չկա։

«Դա դեռ պետք է համաձայնեցվի։ Աշխատանքներ են տարվում Ստամբուլում ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու ուղղությամբ»,- հայտարարել է Պեսկովը։

Նա այսպես է մեկնաբանել The Wall Street Journal-ի հրապարակումը, որը, հղում անելով սեփական աղբյուրներին, գրել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 19-ին եվրոպացի առաջնորդների հետ զրույցի ժամանակ հայտարարել է, թե Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև հաջորդ բանակցությունները տեղի կունենան Վատիկանում։ Վաշինգտոնը բանակցություններում կներկայացնեն ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Ուկրաինայի հարցով նախագահի հատուկ բանագնաց Քիթ Քելլոգը։

Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբն իր հերթին է հայտարարել, որ Ուկրաինայի և Ռուսաստանի ներկայացուցիչների միջև պատերազմի ավարտի վերաբերյալ «տեխնիկական» բանակցությունները կարող են շարունակվել Վատիկանում մի քանի օրից։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի