ԱՄՆ կոնգրեսականները Ռուբիոյին կոչ են արել նպաստել Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատ արձակմանը, արգելափակել Բաքվին ռազմական օգնությունը

Լուրեր

14.09.2026 | 23:23
Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Չինաստան
14.09.2026 | 23:04
Գազամատակարարման դադարեցումներ Արարատի մարզի Այգեստան բնակավայրում, Բերդ քաղաքում
14.09.2026 | 22:44
ՏԿԵ նախարարը և Ռաֆայել Գրոսսին քննարկել են ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի ընթացքին առնչվող հարցեր
14.09.2026 | 22:18
Հայտնաբերվել է 527 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
14.09.2026 | 22:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.09.2026 | 21:45
Գաղտնալսել են ընդդիմադիր ուժերի գրասենյակները, ձայնագրությունները դրել քրգործերում․ ԱՄՆ-ում նախագահ հրաժարական տվեց նման պատճառով․ Ստեփան Դանիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 21:30
10 օր առանց ռուսական գազի․ ինչու պլանային անջատումն այս անգամ  քաղաքականացվեց 
14.09.2026 | 21:13
Oգոստոսի կլիմայական պայմանները Հայաստանում
14.09.2026 | 20:55
19 հայեր դեռ պահվում են Բաքվում, շուրջ 800 հայեր անհետ կորած են․ ՄԱԿ-ի հանձնաժողովում Հայաստանն արձագանքել է ադրբեջանական կողմի մեղադրանքներին
14.09.2026 | 20:45
Կարգելվի՞ մարզային տրանսպորտի կանգառը Երևանում․ քաղաքապետարանը մուտքերին տեսախցիկներ է տեղադրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 20:30
Ադրբեջանը սարքել է եվրոպացի դիվանագետների գլխին՝ մասնակից դարձնելով իր կազմակերպած շոուին․ Էդգար Առաքելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 20:18
Հայաստան են ժամանել Գերմանիայի զինված ուժերի ներկայացուցիչներ
14.09.2026 | 20:06
Հայաստանի և Վրաստանի ՆԳ նախարարները քննարկել են հանցավորության դեմ պայքարի և անվտանգության ոլորտում համագործակցությունը
14.09.2026 | 19:54
Մայր Աթոռը դատապարտել է Գանձասարի և Դադիվանքի հայկական ինքնությունը խեղաթյուրելու Հաջիևի փորձերը
14.09.2026 | 19:44
Երևանում մեկնարկել է կայուն տրանսպորտային միջանցքներին նվիրված աշխատաժողով
Բոլորը

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում լսումների ժամանակ կոնգրեսական Քրիս Սմիթն ուղղակիորեն դատապարտել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի գործողությունները հայ ռազմագերիների և քաղբանտարկյալների հետ կապված ու պահանջել ԱՄՆ-ի անհապաղ միջամտությունը:

«Ալիևը բռնապետ է։ Ազատ արձակեք այդ բանտարկյալներին։ Նրանց հետ սարսափելի վատ են վարվում։ Շատ հստակ է, որ Ալիևի կողմից հայերի դեմ իրականացված ցեղասպանությունից հետո կան շատ-շատ քաղբանտարկյալներ և ռազմագերիներ։ Ես պարզապես կխրախուսեի ձեզ՝ անել այն ամենը, ինչ կարող եք, որպեսզի այդ մարդկանց ազատ արձակեն»,- ասել է Սմիթը։

Ռուբիոն նշել է, որ հայ բանտարկյալների ազատ արձակումն ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղություն հաստատելու շարունակական դիվանագիտական ​​ջանքերի «կարևոր» բաղադրիչ է: Նա նաև հայտարարել էր, որ երկու երկրների միջև հակամարտության իրական վտանգ կա։

«Ինչ վերաբերում է Ադրբեջանին, մեր հիմնական ուշադրությունը կենտրոնացած է եղել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղություն հաստատելու ուղղությամբ աշխատանքի վրա։ Այնտեղ կա հակամարտության իրական ռիսկ, որը մենք փորձում ենք կանխել, որ տեղի ունենա։ Մեր թիմերը շատ ներգրավված են  այդ հարցում՝ փորձելով ինչ-որ բան ստեղծել և կանխել այնտեղ զինված միջամտությունը»,- նշել է Ռուբիոն։

Կոնգրեսական Ջիմ Կոստան նույնպես աջակցել է ԱՄՆ-ի ավելի մեծ ներգրավվածության կոչերին՝ Ադրբեջանին հաշվետու պահելու և Հայաստանի ինքնիշխանությանն ու անվտանգությանը սատարելու հարցում։

Նա Ռուբիոյին կոչ է արել պահպանել «Ազատության աջակցության մասին» օրենքի 907-րդ բաժնի սկզբունքները և արգելափակել Ադրբեջանին ռազմական օգնությունը՝ վերահաստատելով Բաքվին պատասխանատվության ենթարկելու և ԱՄՆ քաղաքականության ամբողջականությունը պաշտպանելու կարևորությունը։

«Մենք փորձել ենք երկու կողմերին, հատկապես՝ ադրբեջանական կողմին, ներկայացնել այն հսկայական օգուտները, որոնք կստացվեն խաղաղության համաձայնագիր ստորագրելուց և պատերազմի մեջ չներգրավվելուց, որը մենք կհամարենք կործանարար, հակաարդյունավետ և վերջին բանը, որ մեզ այս պահին անհրաժեշտ է տարածաշրջանում»,- հայտարարել է պետքարտուղար Ռուբիոն։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի