Հովիկ Աղազարյանն անցած տարի վաճառել է Սուրենավանի հողամասը

Լուրեր

08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
Բոլորը

Ազգային ժողովի պատգամավոր Հովիկ Աղազարյանն անցած տարի 550 հազար դրամով վաճառել է Արարատի մարզի Սուրենավան համայնքում գտնվող իր հողամասը։ Այս մասին տեղեկանում ենք 2024 թվականի գույքի և եկամուտների նրա հայտարարագրից։
Պատգամավորը 2024-ի տարեվերջին ունեցել է 1 անշարժ գույք՝ բնակարան Երևանում, որ գնել է 2021-ին։

Անցած տարի Աղազարյանը 90 օրից ավելի օգտագործել է CHEVROLET մակնիշի ավտոմեքենա։ Ուշագրավ է, որ այս ավտոմեքենայի օգտագործման մասին պատգամավորը նշել է նաև նախորդ տարիների հայտարարագրերում։ Ստացվում է՝ թեև այդ ավտոմեքենան գրանցված է այլ մարդու անունով, փաստացի, այն Աղազարյանն է տիրապետում։

Պատգամավորը բանկային հաշվին գումար չի հայտարարագրել, կանխիկ միջոցները տարեվերջին կազմել են 3․5 մլն դրամ։
Հովիկ Աղազարյանը հայտարարագրել է եկամտի 1 աղբյուր․ նա ԱԺ-ից ստացել մոտ 11 մլն դրամ աշխատավարձ։ 2024-ի ընթացքում նա միանվագ ծախսել է 9․4 մլն դրամ։ Պատգամավորի հիփոթեքային վարկի մայր գումարի մնացորդը տարեվերջին եղել 19 մլն դրամ։ Նա ևս մոտ 2 մլն դրամ այլ վարկեր ունի։
Հիշեցնենք, որ Հովիկ Աղազարյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար (435-րդ հոդվածի երրորդ մաս, երրորդ կետ), ինչպես նաև պաշտոնատար անձի նկատմամբ ունեցած իրական կամ ենթադրյալ ազդեցությունն օգտագործելը՝ առանձնապես խոշոր չափերով (438-րդ հոդվածի երրորդ մաս, երկրորդ կետ): 2025-ի մարտին նա զրկվել է պատգամավորական անձեռնմխելիությունից, իսկ խափանման միջոց է ընտրվել երկրից բացակայելու արգելքը։

Աղազարյանը երկու դրվագով կասկածվում է կոռուպցիոն գործարքների համար, մասնավորապես՝ 200-300 հազար դոլար կաշառքի դիմաց համաձայնել է միջնորդել, որ մանր եղջերավորներ արտահանեն Արաբական Միացյալ Էմիրություններ առանց կարանտինի՝ կեղծ փաստաթղթերով: Մյուս դրվագով կասկածներ կան, որ Աղազարյանը 23 հազար դոլար կաշառք է ստացել, որ միջնորդի կառուցապատման թույլտվության համար: Պատգամավորն այս մեղադրանքները համարում է քաղաքական ճնշման փորձ՝ վարչապետի պահանջով մանդատը վայր չդնելու պատճառով: Վարչապետի հորդորը չկատարելու համար անցած տարեվերջին Աղազարյանը հեռացվել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից և խորհրդարանական խմբակցությունից։

Գայանե Խաչատրյան