Արթուր Ստեփանյանն այժմ ներկա՞, թե՞ նախկին դատավոր է․ ՍԴ որոշումից հետո շրջանառության մեջ է դրվել «Դատական օրենսգրքում» փոփոխությունների նախագիծ 

Լուրեր

08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
Բոլորը

Արդարադատության  նախարարությունը շրջանառության մեջ է դրել «Դատական օրենսգիրք»  սահմանադրական օրենքում փոփոխությունների նախագիծ, համաձայն որի` դատավորին և Բարձրագույն դատական խորհրդի անդամին կարգապահական պատասխանատվության ենթարկելու, լիազորությունների իրականացման կապակցությամբ նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ  ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին ԲԴԽ որոշումներն ընդունվում են խորհրդի անդամների ձայների մեծամասնությամբ։

Բարձրագույն դատական խորհուրդը բաղկացած է 10 անդամից։ Այսինքն՝ վերը նշված որոշումներն ընդունելու համար, ըստ առաջարկվող կարգավորման, ահրաժեշտ կլինի խորհրդի առնվազն 6 անդամի կողմ ձայն։

Ներկա կարգավորումներով՝ այս որոշումներն ընդունվում են ոչ թե ԲԴԽ անդամների ձայների մեծամասնությամբ, այլ նիստին մասնակցող խորհրդի անդամների ձայների մեծամասնությամբ, եթե որոշմանը կողմ է քվեարկել խորհրդի անդամների ընդհանուր թվի առնվազն կեսը, ստացվում է՝ 5 ձայն։

Սակայն Սահմանադրական դատարանը ապրիլի 22-ին լիազորությունները դադարեցված դատավոր Արթուր Ստեփանյանի վերաբերյալ ՍԴՈ-1780 որոշմամբ արձանագրել է, որ 5 կողմ ձայնով դատավորի լիազորություն դադարեցնելու կարգավորումը հակասահմանադրական է։ ՍԴ-ն մինչև հուլիսի 1-ը ժամանակ է տվել հակասահմանադրական ճանաչված դրույթն ուժը կորցրած ճանաչելու համար, որից հետո, փաստորեն, Արդարադատության նախարարությունը համապատասխան փոփոխությունների նախագիծ է ներկայացրել։

Նախագիծն տեղադրված է  e-draft.am կայքում քննարկման համար։

Այսպիսով՝ ստացվում է, որ դատավորներին կարգապահական պատասխանատվության,  քրեական հետապնդման ենթարկելիս,  նրանց ազատությունից զրկելիս նրանց անկախության երաշխիքների շեմը բարձրացվում է։ Հետաքրքիր է այն  հանգամանքը, որ նախկինում այս շեմը բարձր է եղել և իջեցվել է Արդարադատության նախարար, ապա ԲԴԽ նախագահ դարձած Կարեն Անդրեասյանի ջանքերով։

Factor.am-ի հետ զրույցում դատավոր Արթուր Ստեփանյանը հիշեցնում է, որ Դատական օրենսգրքով՝  ի սկզբանե սահմանվում էր, որ դատավորի լիազորություն դադարեցելու համար պահանջվում էր Բարձրագույն դատական խորհրդի 7 անդամի կողմ ձայն, և 7 անդամի շեմը դարձել է 5 այն ժամանակ, երբ Արդարադատության նախարարը եղել է Կարեն Անդրեասյանը։

«Այս փոփոխությունն այնպես հապճեպ արվեց, որ չհասցրինք անգամ դիրքորոշում հայտնել, բայց դրանից հետո մեր այլ գործընկեր դատավորների հետ հնարավորություն ունեցանք բարձրաձայնել խնդրի մասին»,- ասաց Արթուր Ստեփանյանը՝ հիշեցնելով, որ իրենք կանխատեսել են, որ փոփոխված նորմը ուշ թե շուտ ճանաչվելու է Սահմանադրությանը հակասող, ինչպես նաև ՄԻԵԴ-ի կողմից արձանագրվելու է Մարդու իրավունքների խախտման փաստն այն գործերով, որոnցով կիրառվել է այն։

Ստացվում է՝ դատավոր Արթուր Ստեփանյանը ժամանակին քննադատել է հենց այն նորմը, որի կիրառմամբ հետագայում ԲԴԽ-ն իր լիազորությունները դադարեցրել է։

Սահմանադրական դատարանի որոշումը ԲԴԽ-ում գործի վերանայման հիմք է։

Արթուր Ստեփանյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ ինքը դիմելու է Բարձրագույն դատական խորհրդին։

«Սահմանադրական դատարանի այս որոշումն արժեքավոր է ոչ միայն ինձ համար, այլ նաև այլ դատավորների։ Այսուհետ որևէ դատավորի լիազորություն հակասահմանադրական ճանաչված նորմով չի դադարեցվի»,- ասաց Արթուր Ստեփանյանը։

Դատավորը նաև հետաքրքիրր հարցադրում է անում․ ինքն այժմ  գործո՞ղ, թե՞ նախկին դատավոր է։

Խնդիրն այն է, որ ԲԴԽ-ն Արթուր Ստեփանյանի գործը քննելու է՝ սկսած այն կետից, երբ նա դատավոր էր, և Արդարադատության նախարարությունը ներկայացրել էր նրան կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդություն։

«Այն կարգավորումը, որով Բարձրագույն դատական խորհրդի 5 անդամի կողմ ձայնով իմ լիազորությունները դադարեցրել է,  Սահմանադրական դատարանը ճանաչել է հակասահմանադրական, այսինքն՝ այդ որոշումը կայացվել է հակասահմանադրական կարգով։ Սամանադրական դատարանի որոշումն ուժի մեջ է մտել հրապարակման պահից։ Ուստի հարց է առաջանում․ արդյոք այդ պահից սկսած՝ ես հանդիսանո՞ւմ եմ դատավոր, թե՞՝ ոչ»,- նշում է Ստեփանյանը։

 

Արաքս Մամուլյան