Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Օրյոլում կիսահաղորդիչների գործարանին․ Լիպեցկում ԱԹՍ-ների պատճառով բջջային ինտերնետն անջատվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Ռուսաստանի մի քանի շրջանների նահանգապետեր հայտնել են մայիսի լույս 21-ի գիշերը անօդաչու թռչող սարքերի հարձակման մասին: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է 159 անօդաչու թռչող սարք խոցելու մասին, փոխանցում է Current time-ը։

Supernova տելեգրամ ալիքը գրել է, որ անօդաչու թռչող սարքերը հարվածել են Բոլխով քաղաքին. այնտեղ է գտնվում կիսահաղորդիչների գործարանը։ Օրյոլի նահանգապետ Անդրեյ Կլիչկովը սկզբում հայտարարել է, թե անօդաչուի հարվածը որևէ ավերածություն չի պատճառել, և որ գիշերը տարածաշրջանում ոչնչացվել է ընդամենը «11 թշնամական անօդաչու թռչող սարք»։ Հետո, սակայն, պաշտոնյան հայտնել է, որ Բոլխովի գործարանի շենքը վնասվել է՝ տեղի ունեցածը անվանելով «թշնամական զանգվածային հարձակում»։ Բոլխովում վնասվել են նաև մի քանի մասնավոր բնակելի շենքեր։

Տուլայի նահանգապետ Դմիտրի Միլյաևի տեղեկացմամբ էլ՝ մայիսի լույս 21-ի գիշերը մարզում աշխատել է ՀՕՊ-ը՝ անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով։ Նա նշել է, որ տուժածներ և ավերածություններ չկան։

Հարևան Լիպեցկի նահանգապետ Իգոր Արտամոնովն առավոտյան հայտարարել է տարածաշրջանում օդային հարձակման վտանգի մասին։ Ավելի ուշ նա հայտնել է, որ տարածաշրջանում բջջային ինտերնետը ժամանակավորապես անջատված է անօդաչու թռչող սարքերի պատճառով։

«Ժամանակավորապես դադարեցնելու որոշումը կայացրել են զինվորականները՝ անվտանգության նկատառումներից ելնելով։ Միայն անցած գիշեր ՀՕՊ ուժերը տարբեր շրջաններում խոցել են 127 անօդաչու թռչող սարք»,- նշել է Արտամոնովը։

Նրա խոսքով՝ տարածաշրջանում կանոնավոր ինտերնետը և Wi-Fi կապը գործում են բնականոն ռեժիմով։ Իշխանությունները խոստացել են վերականգնել բջջային ինտերնետի հասանելիությունը, «երբ իրավիճակը թույլ տա», և խնդրել են բնակիչներին «ըմբռնումով» մոտենալ իրավիճակին։

Կալուգայի օդանավակայանում թռիչքների սահմանափակումներ են մտցվել անօդաչու թռչող սարքերի պատճառով։ Նահանգապետ Վլադիսլավ Շապշան ավելի ուշ հայտարարել է, որ անօդաչու թռչող սարք է մարզի Բորովսկի շրջանում։

Ռուսական Shot և Mash տելեգրամ ալիքները, հղում անելով տեղի բնակիչներին, գրել են Տուլայի և Ռյազանի մարզերում տեղի ունեցած պայթյունների մասին։ Նրանց տվյալներով՝ տեղական ժամանակով 23:20-ին Տուլայի մարզի Ալեքսին քաղաքի բնակիչները լսել են վեց պայթյուն։

«Դրանից հետո բջջային կապի և ինտերնետի զանգվածային խափանում է տեղի ունեցել»,- գրում է Mash-ը։

Ավելի ուշ Ռյազանի շրջանի բնակիչները լսել են առնվազն չորս պայթյուն։

Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել է, որ ՀՕՊ ուժերը խոցել են ուկրաինական 127 անօդաչու թռչող սարք։ Գերատեսչության տվյալներով՝ ԱԹՍ-ների հարձակման հետ մղումը տևել է մայիսի 20-ի ժամը 20:00-ից մինչև մայիսի 21-ի ժամը 04:05-ը։ Դրանցից 6-ը ոչնչացվել է Մոսկվայի մարզում, 41-ը՝ Բրյանսկում, 37-ը՝ Օրյոլի և 31-ը՝ Կուրսկի մարզերում։ Բելգորոդի, Տուլայի և Կալուգայի մարզերի տարածքներում, ինչպես նաև Սև ծովի վրա մեկ անօդաչու թռչող սարք է խոցվել։

Ավելի ուշ ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ մայիսի 21-ին Մոսկվայի ժամանակով 4:00-ից մինչև 8:00-ն ընկած ժամանակահատվածում, ՀՕՊ համակարգերը ոչնչացրել են ևս 32 անօդաչու թռչող սարք․ 16-ը՝ Օրյոլի մարզի, 10-ը՝ Բրյանսկի և 6-ը՝ Կուրսկի մարզի վրա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի