Պուտինն առաջին անգամ Կուրսկի մարզ է այցելել՝ «Ուկրաինայի ԶՈՒ-ից շրջանի ազատագրման մասին» հայտարարելուց հետո 

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այցելել է Կուրսկի մարզ, հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը, գրում է Meduza-ն։

Ըստ հաղորդագրության՝ Պուտինը հանդիպել է «կամավորական կազմակերպությունների ներկայացուցիչների» և շրջանի ղեկավարի պաշտոնակատար Ալեքսանդր Խինշտեյնի հետ, ինչպես նաև այցելել Կուրչատով քաղաք, որտեղ եղել է կառուցվող Կուրսկի ԱԷԿ-2-ում։

Կամավորների հետ հանդիպմանը Պուտինը հայտարարել է, որ «ուկրաինական ուժերը դեռևս փորձում են շարժվել դեպի Ռուսաստանի սահման»։

Պուտինի Կուրսկի մարզ կատարած այցը առաջինն է ապրիլի վերջից ի վեր, երբ Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հայտարարել էր ուկրաինական զորքերից շրջանի լիակատար ազատագրման մասին։ Կիևը, մինչդեռ, հայտարարել էր, որ Ուկրաինայի զինված ուժերի որոշ ստորաբաժանումներ դեռևս գտնվում են Ռուսաստանի տարածքում։

Մինչ այս, Պուտինը Կուրսկի մարզ էր այցելել մարտին՝ Սուջա քաղաքի նկատմամբ ռուսական վերահսկողությունը վերականգնելուց հետո։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի