Իսպանիայում ինտերնետի և հեռախոսակապի խափանումներ են գրանցվել

Լուրեր

07.10.2026 | 11:42
Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը․ Ալիև
07.10.2026 | 11:33
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունել է Հայաստանի հեղինակած բանաձևը
07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
Բոլորը

Իսպանիայում խափանումներ են գրանցվել ֆիքսված հեռախոսակապի և ինտերնետի աշխատանքի մեջ։ Այս մասին հայտնել է  El Pais-ը։

Խափանման պատճառը իսպանական Telefonica հեռահաղորդակցական ընկերությունում ցանցի թարմացման աշխատանքների ժամանակ տեղի ունեցած որոշակի միջադեպն է եղել։

«Մենք իրականացրել ենք ցանցային արդիականացումներ, որոնք ազդել են որոշ ընկերությունների որոշակի ծառայությունների վրա: Մենք աշխատում ենք այս խնդիրը լուծելու ուղղությամբ»,- հայտնել է Telefonica-ն:

Խափանումն ազդել է երկրի որոշ ինքնավար համայնքների արտակարգ իրավիճակների ծառայությունների վրա։ Տեղական ժամանակով 09:30-ին արտակարգ իրավիճակների ծառայության հեռախոսների աշխատանքը վերականգնվել է։

Լրատվամիջոցները գրում են, որ խափանումն ազդել է նաև իսպանական բոլոր առաջատար օպերատորների վրա՝ Movistar, Orange, Vodafone, Digimobil, O2: Բողոքները սկսել են ստացվել մայիսի 20-ի առավոտյան մոտավորապես ժամը 5-ին։ Downdetector կայքի տվյալներով՝ օգտատերերը հայտնել են, որ չեն կարողանում զանգեր կատարել, հաղորդագրություններ ստանալ կամ օգտվել բջջային ինտերնետից։

Հիշեցնենք, որ ապրիլին էլ Իսպանիայում ու Պորտուգալիայում զանգվածային հոսանքազրկումներ էին տեղի ունեցել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի