Կաշառք տալու և ստանալու կասկածանքով խուզարկություններ են իրականացվում ՔՏՀԱ անվտանգության տեսչական մարմնում
Հասարակություն
20.05.2025 | 12:13
Factor․am-ի տեղեկություններով՝ Հակակոռուպցիոն կոմիտեն այս պահին խուզարկություններ է իրականացնում ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնում։ Կոմիտեի մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը մեզ հետ զրույցում հաստատեց տեղեկությունը․
«Տեսչական մարմնում խուզարկություններն իրականացվում են կաշառք ստանալու և տալու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում»։
Ռոզա Վարդանյան