Պուտինը և Թրամփը քննարկել են ՌԴ-ի և Ուկրաինայի նախագահների հանդիպումը․ Կրեմլ

Լուրեր

17.07.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
16.07.2026 | 23:29
Հետաքննությունը պարզել է, որ Ալիևի թոռներն անօրինական կերպով օգտագործում են պաշտոնական լիմուզիններն և անվտանգության մեքենաները
16.07.2026 | 23:16
Պետական անտառներում հրդեհային անվտանգության վերահսկողությունը վերապահվել է էկոպարեկային ծառայությանը
16.07.2026 | 23:00
Հայաստանի ազգային գրադարանում բացվել է իրանական գրականության անկյուն
16.07.2026 | 22:49
Վահե Գևորգյանը` Արսեն Բեգլարյանին 11-մետրանոց հարված վստահելու ու «Ելիմայի» նկատմամբ էմոցիոնալ հաղթանակի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.07.2026 | 22:33
Երևանի պարեկները գիշերային ծառայության ժամանակ թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել
16.07.2026 | 22:24
էլեկտրամատակարարման անջատումներ Երևանում ու մարզերում
16.07.2026 | 22:12
Ռռուս 6 միլիարդատերերի զբոսանավերը՝ Թուրքիայի ափերի մոտ․ այնտեղ է նաև Պուտինի հետ կապվող «Վիկտորիա»-ն
16.07.2026 | 21:58
ԿԼ. «Ալաշկերտը» վերջին վայրկյաններին փրկվեց պարտությունից ու հաղթեց հետխաղային 11-մետրանոցներով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.07.2026 | 21:50
Կոնֆերենցիաների լիգա․ «Փյունիկը» դարձյալ հաղթեց «Մարսաշլոկին» ու դուրս եկավ որակավորման 2-րդ փուլ
16.07.2026 | 21:39
Թուրքիան հայտարարում է C-400 համակարգի ուղղությամբ աշխատանքները շարունակելու մասին՝ հնարավոր վաճառքի լուրերի ֆոնին
16.07.2026 | 21:30
VK, Max, Odnoklassniki և Дзен հավելվածները հեռացվել են Google Play-ից
16.07.2026 | 21:21
Քննարկվել են ֆրանսիական շուկա Carrefour ցանցի միջոցով հայկական արտադրանքի իրացման հնարավորությունները
16.07.2026 | 21:12
Նավուր-Բերդ ճանապարհի 11.3կմ հատվածի հիմնանորոգումն ընթացքի մեջ է
16.07.2026 | 21:00
ՌԴ-ն նյարդային է, չպետք է սրել իրավիճակը՝ խզելով կոնցեսիոն պայմանագիրը․ պիտի վերակառուցենք, հարցը թողնել ապագային․ Արմեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ամենաբարձր մակարդակով ուղիղ շփումների թեման քննարկվել է ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև տեղի ունեցած զրույցի ժամանակ։ Այս մասին հայտարարել է Կրեմլի խոսնակչ Դմիտրի Պեսկովը, գրում է Meduza-ն։

«Իհարկե, քննարկվել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուղիղ շփումների և դրանց շարունակման  թեման»,- լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով Պուտինի և Թրամփի միջև մայիսի 19-ին կայացած բանակցությունների մասին հարցին։

Նա հաստատել է, որ քննարկումը ներառել է նաև Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի միջև «շփումները»։ Ըստ Պեսկովի՝ Կրեմլը լսել է Վատիկանի նախաձեռնության մասին՝ Պուտինի և Զելենսկիի միջև հանդիպում անցկացնելու վերաբերյալ։

«Սակայն դեռևս որևէ կոնկրետ որոշում չի կայացվել հնարավոր շփումները շարունակելու վայրի վերաբերյալ»,- հավելել է Պեսկովը։

Միացյալ Նահանգները չի հրաժարվում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններիում միջնորդությունից, նշել է Դմիտրի Պեսկովը։ Վաշինգտոնը նախկինում մեկ անգամ չէ, որ հայտարարել է՝ կարող է դուրս գալ բանակցություններից, եթե առաջընթաց չտեսնի։

«Շատ արդյունավետ միջնորդական ծառայություններ են մատուցվել։ Հաստատվել է կապ։ Եվ հիմա [Մոսկվայի և Կիևի պատվիրակությունների միջև] ուղիղ շփումներ են իրականացվում, ԱՄՆ-ը դուրս չի գալիս [միջնորդությունից])»,- ասել է Պեսկովը։

Նա նաև կրկնել է, որ Մոսկվայի և Կիևի միջև պատերազմի կարգավորման վերաբերյալ հուշագիր մշակելու վերջնաժամկետ «չկա և չի կարող լինել»։

Նախօրեին Թրամփի հետ զրույցից հետո Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հետ աշխատել ապագա խաղաղության պայմանագրի հուշագրի վրա՝ «սկզբունքների, պայմանների և այլնի վերաբերյալ», այդ թվում՝ որոշակի ժամանակահատվածով հնարավոր հրադադարի շուրջ, եթե ձեռք բերվեն համապատասխան պայմանավորվածություններ։

Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց էին ունեցել մայիսի 19-ի երեկոյան։ Սա ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահների միջև երրորդ հեռախոսազրույցն էր Թրամփի՝  ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո։ Նախորդ զրույցները տեղի էին ունեցել փետրվարի 12-ին և մարտի 18-ին։

Զրույցից հետո Թրամփը հայտարարել էր, որ Ռուսաստանը և Ուկրաինան «անմիջապես կսկսեն հրադադարի բանակցություններ» և կքննարկեն խաղաղության պայմանագրի պայմանները։ Պուտինը հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է Կիևի հետ քննարկել «ապագա խաղաղության պայմանագրի վերաբերյալ հուշագիր»։ Զելենսկին, մեկնաբանելով Պուտինի՝ հուշագիր կազմելու գաղափարը, ասել էր, որ Ուկրաինան զորքերը դուրս չի բերի իր տարածքից, ինչպես պահանջում է Ռուսաստանը։

Մի շարք անկախ վերլուծաբաններ կարծում են, որ Պուտինը ձգձգում է բանակցային գործընթացը, քանի որ տրամադրված չէ արագ հրադադարի։ Ըստ Bloomberg-ի աղբյուրների՝ Պուտինը կարծում է, որ ամուր դիրքերում է և վստահ է՝ ռուսական զորքերը կարող են տարեվերջին ամբողջությամբ գրավել Ուկրաինայի չորս շրջանները։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի