Փաշինյանը շնորհավորել է Նիկուշոր Դանին՝ Ռումինիայի նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
Քաղաքականություն
19.05.2025 | 16:01
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Նիկուշոր Դանին Ռումինիայի նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։
«Ջերմորեն շնորհավորում եմ Նիկուշոր Դանին նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։ Ակնկալում եմ սերտ համագործակցություն՝ մեր ժողովուրդների միջև պատմական բարեկամության ամրապնդման նպատակով՝ ի շահ հայ և ռումինացի ժողովուրդների»,- գրել է Փաշինյանը X-ի իր միկրոբլոգում։
Հիշեցնենք, որ Բուխարեստի լիբերալ քաղաքապետ Նիկուշոր Դանը հաղթել է Ռումինիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի