Աննա Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը մի շարք արդյունավետ հանդիպումներ է ունեցել քաղցկեղին նվիրված գագաթնաժողովի շրջանակներում

Լուրեր

14.06.2026 | 23:18
Գիշերվա կեսին գողացան ժողովրդի քվեն. Տոնոյանը` ԿԸՀ-ի որոշման մասին. ՏԵՍԱՆՅՈւԹ
14.06.2026 | 23:13
Մենք խնդիր ունենք, երբ ՔՊ-ի յուրաքանչյուր ձայն մեկից դառնում է զրո. Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
14.06.2026 | 23:03
Ռոբերտ Քոչարյանի ելքը երկրից ապօրինի և առանց որևէ պատճառաբանության արգելվեց․ Բագրատ Միկոյան
14.06.2026 | 23:02
ԱԱ-2026․ Գերմանիան 7 գոլ խփեց Կյուրասաոյին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.06.2026 | 22:48
Լեգիտիմ խորհրդարան չէ. ՍԴ ենք դիմելու և քննարկենք պայքարի մյուս ձևերը. Լևոն Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
14.06.2026 | 22:42
Հիքմեթ Հաջիևը Հայաստան է ժամանել ցամաքային սահմանի սահմանազատված հատվածով. Armenpress
14.06.2026 | 22:37
Լևոն Քոչարյանը հաստատում է` Ռոբերտ Քոչարյանին թույլ չեն տվել լքել երկիրը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
14.06.2026 | 22:09
Պատգամավորական մանդատները բաշխվեցին
14.06.2026 | 21:54
Ընդդիմադիր 6 քաղաքական ուժեր հանդես են եկել համատեղ հայտարարությամբ
14.06.2026 | 21:50
Տեղի չեն ունեցել այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրության արդյունքների վրա․ ԿԸՀ որոշումն ընդունվեց
14.06.2026 | 21:38
Միտումնավոր անվավեր ճանաչեցին, որպեսզի ԲՀԿ-ն չհայտնվի խորհրդարանում. Տոնոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
14.06.2026 | 21:18
Վերաքվեարկություն պե´տք է լինի, բայց չեն անի. Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
14.06.2026 | 21:11
Ընդդիմության ակցիան՝ ԿԸՀ-ի դիմաց. ՈՒՂԻՂ
14.06.2026 | 20:37
Չեմ հիշում` այդ փակ նիստին մասնակցե՞լ եմ, թե՞ ոչ. Արեգնազ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
14.06.2026 | 20:05
Բոլոր սցենարները մեր սեղանին են. կան մարդիկ, որ մեզնից գործողությունների են սպասում. Արեգա Հովսեփյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Անցյալ շաբաթ Մալայզիայի մայրաքաղաք Կուալա Լումպուրում տեղի ունեցավ Քաղցկեղի համաշխարհային առաջնորդների գագաթնաժողովը և Քաղցկեղի համաշխարհային կոնգրեսը, որին առաջին անգամ մասնակցում էր նաև Հայաստանի պատվիրակությունը՝ ՀՀ Վարչապետի տիկին, «Ժպիտների քաղաք» (Սիթի օֆ Սմայլ) բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում էին նաև Ուռուցքաբանության ազգային կենտրոնի (ՈՒԱԿ) տնօրեն, պրոֆեսոր Արմեն Տանանյանը, մանկական ուռուցքաբան-արյունաբան, ԵՊԲՀ ուռուցքաբանության ամբիոնի դոցենտ Գևորգ Թամամյանը, ուռուցքաբան-քիմիաթերապևտ Դավիթ Զոհրաբյանը:

Սեպտեմբերի 30-ին, Քաղցկեղի համաշխարհային առաջնորդների գագաթաժողովի բացման պաշտոնական արարողությանը Աննա Հակոբյանը հանդես եկավ բացման ելույթով, իսկ հաջորդող օրերին հայկական պատվիրակությունը ունեցավ մի շարք երկկողմ հանդիպումներ:

Քաղցկեղի վերահսկման միջազգային միության նորընտիր նախագահ, Նորին Մեծություն Հորդանանի արքայադուստր Դինա Միրեդի հետ հանդիպման ընթացքում արքայադուստր Դինան պատրաստակամություն է հայտնել աջակցել Հայաստանին՝ մասնակցելու Քաղցկեղի վերահսկման միջազգային միության ծրագրերին, մասնավորապես՝ «Քաղցկեղը հաղթահարող քաղաք» ծրագրին: Դինա Միրեդն իր աջակցությունն է հայտնել նաև հետագայում Քաղցկեղի համաշխարհային առաջնորդների գագաթնաժողովը և Քաղցկեղի համաշխարհային կոնգրեսը Հայաստանում անցկացնելու գաղափարին և պատրաստակամություն հայտնել մոտ ապագայում այցելել Հայաստան:

Բուրկինա-Ֆասոյի նախագահի հատուկ հարցերով խորհրդական Մաթիաս Սոմեյը հայկական պատվիրակության հետ հանդիպմանը տիկին Հակոբյանին է փոխանցել Բուրկինա-Ֆասոյի Առաջին տիկնոջ ողջույնը և խնդրանքը՝ հնարավորության դեպքում Ֆրանկոֆոնիայի առաջիկա գագաթնաժողովի ընթացքում բարձրաձայնել նաև քաղցկեղի խնդիրները:

ԳԵրմանիայի քաղցկեղի հետազոտությունների կենտրոնի խորհրդի նախագահ և գիտական ղեկավար, հայտնի ճառագայթաբան-ուռուցքաբան, պրոֆեսոր Մայքլ Բաումանի հետ հանդիպմանը քննարկվել են հետագա համագործակցության հարցեր, մասնավորապես՝ մասնագետների վերապատրաստման և Հայաստանում քաղցկեղի հետազոտությունների զարգացման վերաբերյալ: Համաձայնություն է ձեռքբերվել փոխադարձ այցերի վերաբերյալ:

Հոֆֆմանն-Լա-Ռոշ խոշորագույն դեղագործական կազմակերպության ներկայացուցիչներ Ռեյչել Ֆրիցբերգի և Քելլի Բաթերուորթի հետ քննարկվել է Հայաստանում Հոֆֆմանն-Լա-Ռոշ կազմակերպության Պացիենտների օգնության ծրագրերի ներդրման հնարավորությունը: Ծրագրի նպատակն է կազմակերպության արտադրած թանկարժեք դեղերը, որոնք ներառված են Առողջապահության համաշխարհային կազմակերպության քաղցկեղի պարտադիր դեղորայքի ցանկում (տրաստուզումաբ և ռիտուքսիմաբ), հասանելի դարձնել զարգացող երկրների պացիենտների համար:

Սուրբ Հուդայի մանկական հետազոտական հիվանդանոցի փոխնախագահ, «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի Պատվավոր խորհրդատու կոմիտեի անդամ, պրոֆեսոր Կառլոս Ռոդրիգես-Գալինդոյի հետ քննարկվել են հետագա համագործակցության խորացման հնարավորությունները, ինչպես նաև 2019 թ. փետրվարին ԵՊԲՀ-ում կայանալիք Մանկական ուռուցքաբանության արևելյան և միջերկրածովյան խմբի գիտաժողովի կազմակերպչական հարցեր (գիտաժողովին մասնակցելու է 23 երկրներից մանկական քաղցկեղի 60 կենտրոնների ներկայացուցիչ): Սուրբ Հուդայի հիվանդանոցը ներկայումս համարվում է ԱՄՆ մանկական քաղցկեղի առաջատար կենտրոնը:

Վարիան (Varian) ճառագայթային բուժման սարքեր արտադրող խոշորագույն ընկերության ուռուցքաբանության նախագահ Քոլին Քենեդիի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները, ինչպես նաև Վարիանի արտադրության ճառագայթային բուժման սարքերը Հայաստանի համար հասանելի դարձնելու հնարավորությունները:

Միջուկային էներեգետիկայի միջազգային գործակալության (ՄԷՄԳ) Քաղցկեղի բուժման ծրագրի ղեկավար Նելլի Էնուերեմ-Բրոմսոնի հետ հանդիպմանը պրոֆ. Տանանյանը ներկայացրել է գործակալության հետ Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տարիների համագործակցության արդյունքները: Տիկին Էնուրեմ-Բրոմսոնը պատրաստակամություն է հայտնել աջակցելու մոտակա ամիսներին ՄԷՄԳ-ի կողմից ՈՒԱԿ-ին բրախիթերապիայի նոր սարքի տրամադրմանը, ինչպես նաև գործակալության կողմից Հայաստանում քաղցկեղի իրավիճակի վերլուծությանն ու Հայաստանի Քաղցկեղի ազգային պլանի մշակմանը:

Քաղցկեղի հետազոտությունների միջազգային գործակալության նորընտիր տնօրեն Էլիզաբեթ Ուեիդերփասի հետ քննարկվել է Հայաստանում քաղցկեղի ազգային ռեգիստր ստեղծելու ծրագիրը, ինչպես նաև փոխադարձ այցերի հնարավորությունը:

Աննա Հակոբյանը մասնակցել է նաև Նորին Թագավորական Մեծություն Տունակու Զարա Սալիմի և Մալայզիայի քաղցկեղի ազգային միության կողմից կազմակերպված՝ կրծքագեղձի քաղցկեղին նվիրված միջոցառմանը:

Հոկտեմբերի 2-ին հայկական պատվիրակությունը տիկին Հակոբյանի գլխավորությամբ հանդիպել է Մալայզիայի հայ համայնքի հետ: Ջերմ աշխատանքային մթնոլորտում անցած հանդիպման մասնակիցներն ընդգծել են նման հանդիպումների կարևորությունը: